SlideShare a Scribd company logo
1 of 36
ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ
Աղետների տեսակները
 Ջրհեղեղներ Այլ տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղները։ Ջրհեղեղները բնության ուժերի գործողության հետեւանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր ջրածածկումներ են։Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը եւ մասշտաբները։Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ, երկարատեւ անձրեւները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երեւույթները։Հայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չեն։Աղետալի ջրհեղեղներ են եղել 1936, 1938, 1946, 1951, 1953, 1956, 1963, 1968 եւ 1997 թթ.:Մասնավորապես հսկայական ավերածություններ առաջացրին 1956 թ. օգոստոսին տեղացած հորդ անձրեւի հետեւանքով Ողջի եւ Գեղի գետերի վարումների ջըր -հեղեղները։
Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական եւ գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներնու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։Սովորաբար միջին եւ խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջեւ։Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս։ Ջրամբարներում ջրի գերլցման եւ երկարատեւ ներգործության հետեւանքով պատվարների ու ամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր, ինչը սպառնում է աղետալի ջրածածակման գոտու ստեղծման։Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։Ջրհեղեղները վտանգավոր են նաեւ այն բանով, որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։
Վարարում, գետավարարում Ձյան արագ հալոցքի կամ ուժեղ անձրեւի հետեւանքով գետում ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որը հաճախ ուղեկցվում է հեղեղմամբ։
Սողանք Սողանքը երկրաμանական վտանգավոր երեւույթ է երկրակեղեւի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատեւ ու աստիճանաμար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին։ Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները։ Սողանքի դեմ պայքարի գլխավոր եղանակը գետնաջրերի հեռացումն է։Հայաստանի Հանրապետությունում կա տաnμեր չափերի ավելի քան 3 հազար սողանքային օջախ, որոնք ընդգրկում են շուրջ 65 հազար հեկտար տարածք։ Ակտիվ սողանքային տարածքներում են գտնվում Ողջաμերդ, Հաղարծին, Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները եւ այլ բնակավայրեր։ Սողանքներն առավելապես տարածված են Դեμետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստեւ, Ազատ եւ Արփա գետերի ջրավազաններում։ Սողանքային երեւույթներից Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Սելավ  Սելավը կարճաժամկետ եւ բուռն ցեխային, երբեմն ցեխաքարային հեղեղ է, որը ձեւավորվում է լեռնային գետերի ավազաններում՝ օժտված լինելով ավերիչ մեծ ուժով։ Սովորական ժամանակ սելավահունը հաճախ միանգամայն չոր է լինում։ Ձյան արագ հալոցքի, տեղատարափ անձրեւների ժամանակ այն լցվում է ջրով, որը սարալանջերի թեքության պատճառով սրընթաց վայր է խոյանում եւ քշում-տանում հսկայական քանակությամբ բեկորային նյութ (հեղեղի ընդհանուր զանգվածի մինչեւ 75 տոկոսը)։ Սելավները հաճախ հանգեցնում են աղետալի հետեւանքների, ավերում են գյուղեր ու ճանապարհներ, ծածկում դաշտեր ու այգիներ։ Սելավային հեղեղների դեմ պայքարը կազմակերպվում է արգելափակող պատվարներ կանգնեցնելով, հոսքը սպառնալի վայրերից շեղելով եւ ջրահոսքի ավազանը անտառապատելով։ Հայաստանում ամեն տարի դիտվում են սելավներ։ Տարածքի մոտ 65 տոկոսը պարբերաբար տուժում է այս վտանգավոր երկրաբանական երեւույթից։
Քարաթափում Բեկորների կուտակում, որն առաջանում է լեռնային ապարների հողմահարման ու քայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու լանջերի վրա։ Բացի այդ, քարաթափում-փլուզումներ տեղի են ունենում ծանրության ուժի ազդեցության տակ տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունից, սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից։ Սովորաբար քարաթափումները ծածկում են լեռնալանջերի ստորին, երբեմն էլ միջին մասը։ Ձնահյուս Ձյան ինտենսիվ հալոցքի կամ ուժեղ անձրեւների հետեւանքով (գարնանն ու աշնանը) լեռնային μարձունքների թեք լանջերից ձյան մեծ զանգվածակույտի գահավիժում, որն եnμեմն հասնում է բնակելի հարթավայրերին եւ սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը, վնաս պատճառում տնտեսության օբյեկտներին, շրջակա բնական միջավայրին։Հայաստանում ձնահյուսերի տարածման շրջաններն են Բազումի, Փամբակի, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաների վերին հոսանքները։ Ձնահյուսերի շարժման պատճառ են դառնում ձյան առատ տեղումները (50 տոկոս), փետրվար-ապրիլ ամիսների ձնահոսքերը (22,4 տոկոս), ձնաբուքերը (11,8 տոկոս), ջերմաստիճանի կտրուկ անկումները (9,4 տոկոս) եւ անձրեւները (6,4 տոկոս)։Ձնահյուսերի հետեւանքով լրջորեն վնասվում են էլեկտրահաղորդման գծերը, լեռնանցքային ճանապարհները եւ այլն։
Փոշեփոթորիկ Փոշեփոթորիկն ուժեղ քամու հետեւանքով գետնահողից (գրունտից) փոշու կամ ավազի տեղափոխումն է։ Տարածված է հողն ուժեղ վարած վայրերում, ավազոտ ու լյոսային (դեղնահողային) եւ այլ վայրերում։ Հերկած տարածքներում առաջացնում է կուլտուրական մշակաբույսերի արմատների մերկացում։ Փոշեփոթորկի դեմ պայքարի լավագույն եղանակը անտառաշերտերի ստեղծումն է եւ ճիշտ ագրոտեխնիկան։ Մրրիկ Շատ ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) եւ տեւական քամի, որն առաջացնում է մեծ ավերածություններ. վնասվում են կապի եւ էլեկտրահաղորդման գծերը, խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներում առաջանում են ալիքներ։ Մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քան փոթորկի ժամանակ, վնասներն ու ավերածությունները, սակայն տարերային այս աղետը լուրջ վտանգ է պարունակում։Հայկական լեռնաշխարհում ուժեղ քամիների ուղղությունները բավական տարատեսակ են։ Հանրապետության հյուսիս-արեւմտյան տարածքում գերակշռում են արեւմտյան եւ հարավ-արեւմտյան ուղղության քամիները, իսկ հարավում՝ արեւմտյան։
Փոթորիկ Անսովոր ուժի (արագությունը մինչեւ 30-50 մետր/վայրկյան) քամի։ Իր կործանարար ներգործությամբ փոթորիկը չի զիջում այնպիսի տարերային աղետի, ինչպիսին երկրաշարժն է։ Փոթորկի հետեւանքով մարդիկ են զոհվում, ստանում տաnμեր ծանրության վնասվածքներ։ Փոթորիկը վնասում է ամուր եւ քանդում թեթեւ շինությունները, կտրում կապի ու էլեկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում եւ արմատախիլ անում ծառերը։
Պտտահողմ, մրրկասյուն(թաթառ) Օդի մրրկային շարժում ձագարի կամ սյան տեսքով։ Առաջանում է օդի ուժեղ տաքացման ժամանակ բարձրացող հոսանքի շնորհիվ։ Տեղաշարժվում է 5-20 մետր վայրկյան արագությամբ։ Պտտահողմի ժամանակ օդը պտտվում է եւ միաժամանակ բարձրանում պարուրաձեւ՝ գետնից վեր քաշելով փոշի, ջուր ու տարբեր առարկաներ։ Իր գոյության ընթացքում, որ տեւում է մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ, պտտահողմն անցնում է զգալի տարածություն՝ հարյուր մետրից մինչեւ մի քանի կիլոմետր։ Օվկիանոսի վրա տեղի ունեցող մրրկասյունը կոչվում է տորնադո (իսպաներեն): Փոթորկանք Կարճ ժամանակով քամու կտրուկ, պոռթկուն ուժեղացում՝ նրա ուղղության հանկարծակի փոփոխվելով։
Երաշտ Երաշտը օդերեւութաբանական եւ ագրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթ է։ Երաշտը սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տեւական ժամանակամիջոցում անձրեւներ չեն գալիս, բույսերի աճի շրջանում տեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս։Հաճախ երաշտի նախադրյալները երեւան են գալիս նախորդ տարում՝ դրսեւորվելով աշնան եւ ձմռան անբավարար տեղումներով, օդի եւ հողի խոնավության սակավությամբ։Երաշտը, ուժեղ շոգը կարող են ունենալ աղետալի բնույթ, դառնալ հանրապետության որեւէ մարզում կամ ամբողջությամբ վերցրած երկրում արտակարգ իրավիճակի աղբյուր։Երաշտի ժամանակ բնակչության կյանքը բարդանում է, զգալիորեն մեծանում է զանգվածային անտառային հրդեհների, մարդկանց շրջանում վարակիչ հիվանդությունների, կենդանիների հիվանդանալու, մշակաբույսերի ոչնչանալու վտանգը։ 2000 թվականի ամռանը Հայաստանում աննախադեպ երաշտ էր։
Խորշակ Խորշակը խիստ տաք եւ չոր, գլխավորապես հարավարեւելյան քամի է, որ փչում է տարվա տաք ժամանակ։ Ընդ որում՝ օդի ջերմաստիճանն անցնում է 50-60 աստիճանից։ Խորշակը մեծ վնաս է պատճառում բուսականությանը։
Տեխնածին բնույթի վթարներ ու աղետներ Ի՞նչ են տեխնածին բնույթի վթարներն ու աղետները եւ որո՞նք են դրանց տաnμերությունը։ Վթարն արդյունաբերական օբյեկտում կամ տրանսպորտում տեղի ունեցող վտանգավոր պատահար է, որը մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիք է ստեղծում, հանգեցնում է արտադրական շենքերի ու կառույցների ավերման, սարքավորումների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, հումքիու պատրաստի արտադրանքի վնասման կամ ոչնչացման, արտադրական գործընթացի խախտման եւ շրջակա միջավայրի բնական վիճակի վատթարացման։Աղետը ողբերգական հետեւանքներով իրադարձություն է, մարդկային զոհերով մեծ վթար։Վթարի եւ աղետի միջեւ կտրուկ եւ խիստ ընդգծված սահման գոյություն չունի։ Գլխավոր չափանիշներն են՝ վնասի մասշտաբն եւ մարդկային զոհերի առկայությունը։ Օրինակ, եթե երկու-երեք մեքենայի բախման ժամանակ կան վնասվածքներ, թեեւ տուժել են մարդիկ, ապա դա վթար է, եթե պատահարի վայրում զոհեր կան՝ ավտոմոբիլային աղետ է։Վթարներն ու աղետները կարող են նյութական վնասի եւ բնակչության շրջանում կորուստների ծանրությանը համապատասխանող արտակարգ իրավիճակների աղբյուր ծառայել։Ծանոթանանք դրանցից հիմնականներին։
Ճառագայթային (ռադիացիոն) աղետներ ճառագայթային վթարներն ու աղետները կարող են տեղի ունենալ ճառագայթային վտանգավոր օբյեկտներում։ Ճառագայթային վտանգավոր օբյեկտ ասելով հասկացվում է ցանկացած այն օբյեկտը, այդ թվում միջուկային ռեակտորը, գործարանը, որն օգտագործում է միջուկային վառելիք կամ վերամշակում միջուկային նյութ, ինչպես նաեւ միջուկային նյութի պահպանման տեղը եւ միջուկային նյութ փոխադրող տրանսպորտային միջոցը կամ իոնացնող ճառագայթային աղբյուրը, որոնցում վթարների ժամանակ կարող է տեղի ունենալ մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաեւ շրջակա բնական միջավայրի ճառագայթահարում կամ ճառագայթային աղտոտում։Ճառագայթային վտանգավոր օբյեկտներում վթարները կարող են ուղեկցվել գազաաէրոզոլային ամպի ելքով, որը տարածվում է քամու ուղղությամբ։ Ռադիոակտիվ նյութերն ամպից նստելով տեղանքի վրա՝ աղտոտում են այն։ Ընդ որում՝ ամպի տարածման գոտում հայտնված բնակչությունը ենթարկվում է ներքին ու արտաքին ռադիոակտիվ ճառագայթահարման։ Արտաքին ճառագայթահարումը բնութագրվում է մարդու վրա արտաքին իոնացնող ճառագայթման ներգործությամբ։Ներքին ճառագայթահարումը օրգանիզմի վրա ռադիոակտիվ նյութերի իոնացնող ճառագայթումն է, որոնք օրգանիզմի ներսն են թափանցում օդի, սննդի, ջրի եւ այլնի հետ։
Միջուկային էներգետիկայի օբյեկտներում ռադիոակտիվ աղտոտումն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից հիմնականներն են՝ ռադիոակտիվ արգասիքների մանրացվածությունը (դիսպերսայնությունը), ռադիոակտիվ ամպի ոչ մեծ բարձրությունը, հաճախ ռադիոակտիվ արտանետման զգալի տեւողությունը, որը քամու ուղղությունը փոխվելիս ստեղծում է շառավղային ռադիոաղտոտման սպառնալիք՝ վթարի աղբյուրին հարող ամբողջ տեղանքում։ Ընդ որում, տեղանքի աղտոտումը, որպես կանոն, ունի բարդ բնույթ եւ այն վթարի ընթացքում դժվար է կանխատեսել։ Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային (ռադիացիոն) վտանգավոր օբյեկտ է ատոմային էլեկտրակայանը։
Սիներգետիկ գործընթացներ Բնական աղետները հաճախ ունենում են սիներգետիկ բնույթ (հունարեն սիներգետիկուս՝ համաձայնեցված գործող): Այլ կերպ ասած, դա նշանակում է, որ մեկ բնական երեւույթն առաջացնում է այլ երեւույթների մի ամբողջ շղթա։ Օրինակ, երկրաշարժը կարող է սողանքների, սելավների ու փլուզումների, այլ երեւույթների պատճառ դառնալ, իսկ ջրածածկումները հարուցում են փխրահողերի նստումներ։ Հաճախ ծագած բնական երեւույթն իր ավերիչ ուժով չի զիջում իրեն հարուցած աղետին, իսկ մի շարք դեպքերում անգամ գերազանցում է վերջինիս։Այսպես, 1920 թվականին Չինաստանի Կոնսու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ զանգվածաμար ակտիվացան սողանքները, որոնց հետեւանքով ավերվեցին տասնյակ գյուղեր եւ զոհվեց 100 հազար մարդ։ Հաճախ սիներգետիկ աղետի գումարային վնասը գերազանցում է նրա աղետալի գործընթացները կազմող յուրաքանչյուր երեւույթի պառճառած վնասների գումարը՝ դրանց առանձին (ոչ սիներգետիկ) զարգացման դեպքում։ Էլ ավելի մեծ վտանգ էստեղծվում, երբ սիներգետիկ գործընթացի մեջ է ներքաշվում տեխնոլորտը։
Բնական աղետների քանակի աճը, մի կողմից, Երկրագնդի վրա տեխնոլորտի խտության մեծացումը՝ մյուս կողմից, զգալիորեն բարձրացնում են այն բանի հավանականությունը, որ բնական աղետների ռիսկի գոտու մեջ կարող են հայտնվել Բարդ ինժեներական կառույցներ՝ ատոմային էլեկտրակայաններ, քիմիական ձեռնարկություններ, նավթատարներ ու գազատարներ, ջրամբարների ամբարտակներ, վառելիքի եւ վնասակար նյութերի պահեստներ, տրանսպորտային համակարգեր եւ այլն։ Ուրբանիզացված (քաղաքակենտրոնացված) տարածքներում արդյունաբերական օբյեկտների բարձր կենտրոնացման պատճառով գործնականում ցանկացած տարերային աղետ ունակ է առաջացնելու մի շարք տեխնածին աղետներ՝ հրդեհներ, պայթյուններ, քիմիական նյութերի արտանետումներ եւ ողողումներ։ Արդյունքում աղետի գոտում տնտեսական կորուստները կարող են էապես աճել, իսկ շրջակա միջավայրի վիճակը՝ կտրուկ վատթարանալ։ Սիներգետիկ աղետը վերացնելը շատ ավելի դժվար է, քան բնական կամ տեխնածին աղետը, քանի որ դրանցից որեւէ մեկի դեմ ուղղված գործողություններն անհամարժեք են եւ այս եւ մյուս աղետը միաժամանակ տեղի ունենալու դեպքում։
Նույնիսկ բարձր տեխնոլոգիական ստանդարտներով եւ խիստ շինարարական պահանջներով երկրներում բնական աղետների ժամանակ տեխնիկական վթարների կանխումը քիչ հավանական է համարվում։ Ասածի հավաստում կարող են ծառայել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի օրինակները։Նիագատում տեղի ունեցած երկրաշարժը (1964 թ. հունիս), որ տեւեց ընդամենը 15 վայրկյան, քաղաքին հսկայական վնաս պատճառեց։ Շատ շենքեր ու շինություններ կորցրեցին կայունությունը եւ փլվեցին։ Բայց դրանով աղետը չավարտվեց, որովհետեւ սկսվեցին եւ գրեթե 3 օր մոլեգնեցին զանգվածային հրդեհներ նավահանգստում, որտեղ տեղավորված էին նավթավերամշակման ձեռնարկություններն ու նավթի պահեստարանները։ Դրանց մարումը դժվարացավ, քանի որ նավահանգիստ տանող ճանապարհները, կամուրջներն ու մերձատար ուղիները երկրաշարժն ավերել էր։Դրա հետեւանքով կրակը ոչնչացրեց ոչ միայն նավթաքիմիայի օբյեկտները, այլեւ ավելի քան 300 բնակելի շենքեր։ Ինչ որ չափով նման իրավիճակ ստեղծվեց Կոբե քաղաքում։Այստեղ 350-ից ավելի հրդեհներ ծագեցին, որոնք ոչնչացրեցին երկրաշարժից փրկված շենքեր՝ քաղաքի խիտ բնակեցված ավելի քան 100 հեկտար տարածքի վրա։Բայց միայն վտանգավոր բնական երեւույթները չեն ծառայում տեխնիկական ու էկոլոգիական աղետների պատճառ։
Գոյություն ունի նաեւ հետադարձ կապ, երբ տեխնիկական վթարները եւ շրջակա միջավայրի արհեստական փոփոխությունները հարուցում են բնական աղետներ։ Հայտնի է, որ անտառահատումները նպաստում են սողանքային գործընթացների ակտիվացմանը, կտրուկ բարձրացնում ջրհեղեղների ու փոթորկային քամիների հավանականությունը եւ վտանգը։ Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության ավելանալը /ջերմոցային էֆեկտ/ կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման եւ ծովային ցածրադիր ափերի տարածքների ջրաածկման։ Ամերիկյան գիտնականների հաշվումներով, եթե մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը կրկնապատկվի, ապա փոթորկային քամիների ավերիչ ուժն ամբողջ երկրագնդում կաճի 40-50 տոկոսով, իսկ Մեքսիկական ծոցում՝ 60 տոկոսով։Սիներգետիկ երեւույթների լայնորեն զարգացումը վկայում է բնական, տեխնիկական եւ էկոլոգիական աղետների սերտ փոխգործողության մասին։ Այս փակ համակարգում վտանգի մի տեսակի ծագումն արագացնում է մյուսների երեւան գալը։Հետեւաբար, այսօր առանձնահատուկ հրատապություն է ստանում անվտանգության միասնական տեսության եւ ապահովման գործնական մեթոդների, աղետալի երեւույթների կանխման ու վերացման նկատմամբ համալիր մոտեցման մշակման անհրաժեշտության հարցը։
Գլոբալ տաքացում
Երկրաշարժեր
Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։ 18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում:
  19-20 դդ երբ երկրաբանությունը, երկրաֆիզիկան և սեյսմալոգիան սկսեցին լայն թափով զարգանալ, առաջ քաշվեցին բազմաթիվ տեսություններ՝ Երկրի կառուցվածքի և երկրաշարժերի առաջացման վերաբերյալ։ Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։ Ահա թե ինչ է գրում ռուս խոշոր գիտնական Ե.Ֆ. Սավարենսկին. «Մինչ այժմ գոյություն չունի լիակատար հստակություն, թե հատկապես ինչպիսի կոնկրետ պրոցեսներով են պայմանավորված երկրաշարժերը։ Բավարար վստահությամբ միայն կարելի է ասել, որ դրանք կապված են Երկրի ընդերքում ընթացող ֆիզիկոքիմիական պրոցեսների և թերմոդինամիկ ռեժիմի փոփոխությունների հետ»։  
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի. Բնական երկրաշարժեր և Տեխնածին երկրաշարժեր Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։ Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։ Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։ Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի. Կանխատեսելի երկրաշարժերև Անկանխատեսելի երկրաշարժեր Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։
                                               Ի՞նչ անել երկրաշարժից առաջԵրկրաշարժից առաջ հարկավոր է ամեն ինչ անել արդեն ստեղծվածը‚ մեր բոլորի տքնաջան‚ հանապազօրյա աշխատանքով կյանքի կոչվածը պաշտպանելու համար։ Հարկավոր է հիշել‚ որ երկրաշարժը չի կատարում եղանակի եւ ժամի ընտրություն, այն կարող է տեղի ունենալ տարվա բոլոր եղանակներին եւ օրվա ցանկացած ժամի։ Դա նշանակում է, որ այդ ժամանակ դուք կարող եք լինել տանը կամ աշխատատեղում, փողոցում կամ տրանսպորտում, արթուն կամ քնած։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հաշվի առնել երկրաշարժի հնարավորհետեւանքներից պաշտպանվելու բոլոր գոյություն ունեցող միջոցները։ Թույլ մի՛ տվեք‚ որ երկրաշարժը ձեզ անակնկալի բերի։ Մարդիկ օրվա մի զգալի մասն անցկացնում են շինություններում (շենքերում), մանկապարտեզում, դպրոցում, ԲՈՒՀ-ում, ձեռնարկությունում կամ այլ աշխատատեղում, ուրեմն սկսեք հենց դրանից։ Պարզեք‚ թե ինչպիսի՞ շենքում եք ապրում կամ աշխատում‚ ի՞նչ պետք է անեք մինչ երկրաշարժը, երկրաշարժի ընթացքում կամ դրանից հետո։ Որպեսզի երկրաշարժը ձեզ անակնկալի չբերի‚ նախօրոք մտածեք եւ պարզեք ձեր անելիքները։
                                                 Երկրաշարժից առաջ  Ձեզ համար պարզեք‚ թե օրվա մեծ մասը որտեղ եւ ինչ տիպի շենքում եք անցկացնում։ Հաշվի առնելով այդ շենքի առանձնահատկությունները (ցածրահարկ, բարձրահարկ‚ սեյսմակայուն կամ ոչ‚ հին կամ նոր կառույց)՝ մշակեք ձեր վարքագիծը հնարավոր ուժեղ երկրաշարժի ժամանակ։ Նկատի ունեցեք այն հանգամանքը, որ երկրաշարժը կարող է տեւել մի քանի վայրկյան։• Նախապես մշակեք ընտանիքի անդամների հավաքատեղի պլան‚ որոշեք որտեղ եք դուք եւ ընտանիքի անդամները հանդիպելու‚ եթե երկրաշարժի ժամանակ իրար կորցնեք։• Բնակարաններում մի՛ կատարեք շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ձեւափոխություններ, հատակագծային վերակառուցումներ‚ մի՛փորեք շենքի հիմքը թուլացնող նկուղներ, կրող պատերում որմնախորշեր մի՛ բացեք, տանիքներում ջրի մեծ տարողություններ մի տեղադրեք։ • Նախապես որոշեք աշխատատեղի, բնակարանի ամենաանվտանգ եւ ապահով տեղերը‚ ուր կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակ։ Դրանք են՝ շենքի միջին մասի հիմնական կրող պատերը, հիմնական պատերի անկյունները, դռան բացվածքները, հենասյուները եւ այլն։ • Բնակարանների, աշխատատեղերի, շենքերի մուտքերն ու աստիճանահարթակներն ազատեք մեծածավալ առարկաներից։ Ազատ պահեք դեպի ելք տանող միջանցքները եւ պահեստային ելքերը։
• Բնակարանի ելքի մոտ ունեցեք պայուսակ՝ առաջին անհրաժեշտության իրերով (փաստաթղթեր, դեղարկղ, դրամ, տաք հագուստ, ծածկոց, քնապարկ, ռադիոընդունիչ, լապտերիկ, նոր մարտկոցներ եւ այլն)։• Ստորին հարկերի պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձրեք շարժական։• Բնակարաններում եւ աշխատատեղերում ճիշտ տեղադրեք կահույքը։ Բարձր եւ ծանր կահույքը, ջահերն ու լուսամփոփները, այն բոլոր իրերը‚ որոնք ցնցումներից կարող են շրջվել, պոկվել, հատուկ հարմարանքներով լավ ամրացրեք։ Ծանր առարկաները տեղադրեք դռներից հեռու, ամուր ամրացրեք հատակին կամ պատերին, քանի որ դրանք‚ տեղաշարժվելով կամ շրջվելով‚ կարող են փակել ելքը։• Ծանր եւ դյուրաբեկ առարկաները տեղադրեք պահարանների ներքեւի դարակներում։• Մահճակալները տեղավորեք կրող պատերին կից, պատուհաններից հեռու։ Մահճակալների վերեւում ծանր շրջանակներով նկարներ‚ հայելիներ կամ դարակներ մի կախեք։• Կենցաղային տեխնիկայի սարքերն իրարից բաժանեք փափուկ միջադիրներով։ Ամուր ամրացրեք տաք ջրի տարաները։
• Տան էլեկտրականության եւ գազի ընդհանուր անջատիչները տեղադրեք բոլորին հասանելի տեղում‚ որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի անջատել բոլորը միասին։ Սովորություն դարձրեք մշտապես գազն ու էլեկտրական սարքերն ընդհանուր վահանակից անջատել։• Դյուրավառ հեղուկները պահեք հերմետիկ, մետաղյա տարաներում։• Բոլոր այն տեղերը, ուր կարող է հրդեհի վտանգ առաջանալ՝ ազատեք դյուրավառ առարկաներից եւ նյութերից։ • Բաց եւ մատչելի տեղում ունեցեք կրակմարիչներ եւ ընտանիքի բոլոր անդամներին սովորեցրեք դրանց օգտագործման ճիշտ ձեւը։• Տանը միշտ ունեցեք լապտերիկ, շարժական ռադիոընդունիչ եւ նոր մարտկոցներ։• Եթե ունեք դպրոցահասակ երեխաներ, բացատրեք‚ թե ինչ պետք է անեն նրանք‚ եթե երկրաշարժի ժամանակ դպրոցում են։• Նախօրոք սովորեք եւ ուրիշներին էլ սովորեցրեք տուժածներին առաջին օգնություն ցույց տալու միջոցներն ու ձեւերը։
                                  Եթե որոշել եք, որ կարող եք դուրս գալ շենքից • Նախօրոք զննեք տան եւ աշխատատեղի շրջակայքը‚ որոշեք եւ մեկընդմիշտ հիշեք այն բաց տարածքները՝ հրապարակ, պուրակ, մարզահրապարակ եւ այլն, որոնք կարող են անվտանգ լինել երկրաշարժի ժամանակ տնից դուրս անցկացնելու համար։ • Նախապես մտածեք‚ թե երկրաշարժի ժամանակ ինչպես եք հնարավորին չափ կարճ ժամանակում եւ արագ դուրս գալու այն շենքից, որտեղ ապրում եք, աշխատում կամ սովորում։ Հիշեք, առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերից կարող եք դուրս գալ։ Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակՉափազանց դժվար է երկրաշարժի առաջին պահերին մնալ նորմալ հոգեվիճակում։ Բայց հարկավոր է ուժ գտնել պահելու սառը դատողությունը՝ հիշելով‚ որ կարող ենք փրկել մեզ եւ ուրիշներին‚ նրանց‚ ովքեր կարող են ունենալ մեր օգնության կարիքը։ Խուճապի մի մատնվեք։ Խուճապն ինքնին երկրաշարժի պես եւ երկրաշարժի չափ վնասաբեր է։ Երկրաշարժի ժամանակ առաջացած առաջին զգացողությունն ու ցանկությունը շենքից արագ հեռանալն է։ Դա ճիշտ է հատկապես պակաս դիմացկուն շենքերում գտնվողների համար։ Դա ճիշտ է‚ բայց ոչ միշտ է հնարավոր անել‚ հատկապես‚ եթե ապրում եք բարձրահարկի վերին հարկերում։
• Եթե ներսում եք‚ մնացեք այնտեղ եւ պատսպարվեք նախապես որոշված անվտանգ տեղերում։ Առաջին ցնցման ավարտից հետո անմիջապես դուրս եկեք բնակարանից։ • Շենքի ստորին հարկերում գտնվելիս անմիջապես դուրս եկեք։ Հագնվելու համար ավելորդ ժամանակ մի կորցրեք։ Վերցրեք անհրաժեշտ իրերով պայուսակը եւ հեռացեք բաց տարածք։ Դուրս գալու հնարավորություն չունենալու դեպքում պատսպարվեք ապահով տեղերում՝ հեռու մնալով արտաքին պատերից եւ պատուհաններից։• Եթե բարձր հարկերում եք (4-րդ եւ ավելի) եւ ժամանակը չի հերիքի դուրս գալու համար‚ մի ցատկեք պատուհանից։ Հեռու մնալով արտաքին պատերից, պատուհաններից‚ վայր ընկնող‚ թափվող առարկաներից՝ պատսպարվեք եւ ցնցումների ավարտին սպասեք՝ բնակարանի նախապես որոշած անվտանգ տեղերում։ Կանգնեք շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, դրանցով կազմված անկյունների‚ հենասյուների մոտ‚ մտեք սեղանի կամ մահճակալի տակ։• Արագ հեռացեք անկյունային սենյակներից‚ ապակեպատ միջնորմներից‚ դռների եւ լուսամուտների բացվածքներից‚ աստիճանավանդակներից եւ վերելակներից։ Հեռացեք չամրացված կահույքից եւ այն առարկաներից‚ որոնք կարող են վայր ընկնել։• Ստորգետնյա ցնցումներից արթնանալիս օգտվեք միայն գրպանի լապտերիկից՝ հնարավոր հրդեհներից եւ պայթյուններից խուսափելու համար։ Անմիջապես փակեք գազի եւ ջրի փականները, անջատեք էլեկտրականությամբ աշխատող սարքերը։• Եթե փոշի է բարձրացել եւ կա խեղդվելու վտանգ‚ հագուստով ծածկեք ձեր շնչուղիները։
• Եթե դրսում եք‚ շարժվեք դեպի բաց տարածք, հնարավորին չափ հեռու մնացեք էլեկտրահաղորդալարերից եւ խոշոր շինություններից։ • Մի փորձեք մտնել շենք որեւէ մեկին օգնելու համար‚ սպասեք ցնցումների ավարտին։ Եթե շենքից հեռանալիս մոռացել եք վերցնել որեւէ կարեւոր իր‚ մի վերադարձեք։ Ուժեղ երկրաշարժերը հաճախ կարճատեւ‚ երբեմն րոպեների տարբերությամբ իրար հաջորդող ցնցումներ են։ Հիմնական հարվածից խարխլված շենքը կարող է փլվել հաջորդ ավելի թույլ ցնցումներից։ • Եթե մարդաշատ հասարակական վայրում եք, մի շտապեք դեպի ելքը, բոլորը չեն հասցնի միասին դուրս գալ։ Հետեւեք վերոհիշյալ ցուցումներին։ • Եթե երկրաշարժի ժամանակ մեքենա եք վարում, արագ կանգնեցրեք այն ճանապարհի եզրին‚ եթե կարող եք՝ գտեք բնակավայրից հեռու որեւէ բաց տարածք, որքան հնարավոր է խուսափեք խոշոր կառույցներից, էլեկտրասյուներից, կամուրջներից։ Իսկ եթե բնակավայրերից հեռու եք‚ հնարավոր փլուզումներից ու քարահոսքերից խուսափելու համար մեքենան մեծ թեքություններից եւ ցցուն ժայռալանջերից հեռու կանգնեցրեք։ • Նույն կերպ պետք է վարվեն նաեւ հասարակական փոխադրամիջոցների վարորդները։ Նրանք պետք է անմիջապես բացեն դռները, իսկ ուղեւորները մեքենայից դուրս գալիս պետք է խուսափեն ավելորդ հրմշտոցից՝ նկատի ունենալով, որ մեքենայի մեջ կամ դրսում անվտանգության չափը նույնն է։
«Հայաստանը շատ խոցելի է բնական աղետների տեսանկյունից» Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ստորագրեցին 2 փաստաթուղթ` Աղետների կառավարման, պատրաստվածության և արձագանքման գործողությունների վերաբերյալ համաձայնագիր և Հնարավոր աղետների ժամանակ օպերատիվ տեղեկատվության տրամադրման և ընդհանուր հաղորդակցության մասին փոխըմբռնման հուշագիր: «Փաստաթղթերը ուրվագծում են աջակցությունը, որ կտրամադրվի ՄԱԿ-ի կողմից համակարգին, և հստակ միջոցառումները, որ համագործակցության ընթացքում կիրագործվեն»,- ասաց Դ. Գերչևան` կարևորելով բոլոր ներգրավված կողմերի համակարգված աշխատանքը: Դ. Գերչևայի խոսքերով` ՄԱԿ-ի և ԱԻՆ-ի համագորածկցությունն ունի ավելի քան 10 տարվա պատմություն. «Այդ ժամանակաշրջանում մեր ձեռքբերումները մեծ են եղել, բայց անելիքները նույնպես դեռ շատ են»: Ըստ նրա` Հայաստանը շատ խոցելի է բնական աղետների տեսանկյունից` երկրաշարժ, ջրհեղեղ և այլն: Բնական աղետների խորքային պատճառներից մեկը կլիմայի փոփոխությունն է: Դ. Գերչևան նշեց, որ արտակարգ իրավիճակներում արագ և գործուն արձագանքելը շատ կարևոր է, և այդ համատեքստում շատ մեծ է համակարգի կարևորությունը:
Էպիկական մասշտաբների տորնադո Առնվազն 45 մարդ է զոհվել տասնյակ տորնադոների հետեւանքով, որոնք անցած շաբաթվա վերջին գրոհել են ԱՄՆ հարավարեւելյան նահանգները: Տարերքի զոհ են դարձել վեց նահանգի բնակիչներ: Առավելապես տուժել է Հյուսիսային Կարոլինան. գրանցված ավելի քան 100 մրրկահողմերից 60-ը տեղի են ունեցել այդ նահանգի տարածքում: Տորնադոն սովորական բան է ԱՄՆ-ի համար, սակայն անցած շաբաթվանը, ականատեսների պատմածներով, դուրս էր տարերքի սովորական դրսեւորման շրջանակներից: CNN հեռուստաընկերության օդերեւութաբանը, տեղեկացնելով Հյուսիսային Կարոլինայում մոլեգնող տորնադոյի հետեւանքների մասին, դրանք անվանել է «էպիկական»: Տորնադոների առաջացման պատճառը եղել է հզոր ամպրոպային ճակատը, որն ապրիլի 14-ից  մրրիկներ էր առաջացնում իր ճանապարհին:
Սեյսմոլոգները Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում գրանցել են 10-ից ավել երկրաշարժ   Հայ սեյսմոլոգները մարտի 3-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում գրանցել են 10 երկրաշարժ, որոնք եղել են երեք և ավել բալ հզորությամբ:    Մարտի 3-ժին 4-5 բալանի երկրաշարժ է տեղի ունեցել վրաց-ռուսական սահմանում, Թելավի քաղաքից 36կմ հեռավորության վրա: Մյուս շաբաթ վրաց-ադրբեջանական սահմանում գրանցվել է երկու երկրաշարժ, որոնք էպիկենտրոնում կազմել են 4 բալ իսկ մարտի 5-ին նույն շրջանում գրանցվել է երեք բալանի երկրաշարժ:   4 բալանի երկրաշարժ գրանցվել է նաև Թուրքիայում, Վան քաղաքից 60կմ հեռավորության վրա: Մարտի 5-ին թեթևակի ցնցումներ են եղել իրանի և թուրքիայի սահմանում:     Եվս մեկ երկրաշարժ է գրանցվել մարտի 7-ին, Թուրքական Բուլանիկ քաղաքից 41կմ դեպի հարավ-արևելք:  
8.8 բալանի երկրաշարժ Ճապոնիայում   Նոր հզոր ցնցումներ են գրանցվել Տոկիոյում: Ուրբաթ օրը (այսօր) տեղի ունեցած երկրաշարժը կազմել է 7.9 բալ, որի հզոր ցնցումները զգացվել են Տոկիոյում: Ճապոնիայի իշխանությունները հայտնում են տուժածների և ավերածությունների մասին: Փոշու մեծ ամպ է բարձրացել Տոկիոյի կենտրոնում: Որոշ շրջաններում խափանված է ռադիոկապը:   6 մետրանոց ցունամին հասել է Հոկայդո կղզուն: Ավելի ուշ սպասվում է մեկ մետր բարձրությամբ ևս մեկ ցունամի:    Ճապոնիայի ցունամին կարող է հասնել մինչև Ռուսաստանի ափերը, հայտնում է ցունամիի մասին տեղեկացման Խաղաղօվկիանոսյան կենտրոնը:    Կուրիլներում հայտարարվել է ցունամիի վտանգ:   Միյագիում գրանցվել է 10 մետր բարձրությամբ ցունամի:   Ճապոնիայում ճանապարհների որոշ հատվածներ փուլ են եկել ծովը:   Տոկիոյում չի աշխատում Նարիտա օդանավակայանը:   Կուրիլներում սպասվող ցունամիի բարձրությունը կարող է հասնել 3 մետրի:   Ճապոնիայի որոշ շրջաններում ցունամիի բարձրությունն արդեն անցել է 10 մետրը:   

More Related Content

What's hot

մարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքովմարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքովAslanian ZHora
 
E r o z i j a zemljišta jojić, majkić, vučković
E r o z i j a zemljišta   jojić, majkić, vučkovićE r o z i j a zemljišta   jojić, majkić, vučković
E r o z i j a zemljišta jojić, majkić, vučkovićdusanjerkovic
 
Natural disaster
Natural disasterNatural disaster
Natural disasterkaro636
 
Բջջի կառուցվածքը
Բջջի կառուցվածքըԲջջի կառուցվածքը
Բջջի կառուցվածքըMariam Ohanyan
 
ժառանգական փոփոխականության մուտացիաներ
ժառանգական փոփոխականության մուտացիաներժառանգական փոփոխականության մուտացիաներ
ժառանգական փոփոխականության մուտացիաներvahevladik
 
էվոլյուցիայի ուղիները
էվոլյուցիայի ուղիներըէվոլյուցիայի ուղիները
էվոլյուցիայի ուղիներըtigran2001
 
утицај човека на природу физичко загађење
утицај човека на природу  физичко загађењеутицај човека на природу  физичко загађење
утицај човека на природу физичко загађењеJeelenaa Brrankoovic
 
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունշրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն67gayane
 
VOLCANOES for CAMBRIDGE A LEVEL
VOLCANOES for CAMBRIDGE A LEVELVOLCANOES for CAMBRIDGE A LEVEL
VOLCANOES for CAMBRIDGE A LEVELYonas Gemeda
 
Disasters (natural/man-made)
Disasters (natural/man-made)Disasters (natural/man-made)
Disasters (natural/man-made)Anoushka Basu
 
մթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըմթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըSatenik Soghoyan
 
Climate change and natural disasters
Climate change and natural disastersClimate change and natural disasters
Climate change and natural disastersajdiazm
 
Индустријализација.pptx
Индустријализација.pptxИндустријализација.pptx
Индустријализација.pptxbrankaco80
 

What's hot (20)

մարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքովմարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքով
 
E r o z i j a zemljišta jojić, majkić, vučković
E r o z i j a zemljišta   jojić, majkić, vučkovićE r o z i j a zemljišta   jojić, majkić, vučković
E r o z i j a zemljišta jojić, majkić, vučković
 
Disaster management
Disaster managementDisaster management
Disaster management
 
disasters
disastersdisasters
disasters
 
Natural disaster
Natural disasterNatural disaster
Natural disaster
 
Բջջի կառուցվածքը
Բջջի կառուցվածքըԲջջի կառուցվածքը
Բջջի կառուցվածքը
 
Natural disasters
Natural disastersNatural disasters
Natural disasters
 
Էվոլուցիա
ԷվոլուցիաԷվոլուցիա
Էվոլուցիա
 
ժառանգական փոփոխականության մուտացիաներ
ժառանգական փոփոխականության մուտացիաներժառանգական փոփոխականության մուտացիաներ
ժառանգական փոփոխականության մուտացիաներ
 
Impacts of volcanoes
Impacts of volcanoesImpacts of volcanoes
Impacts of volcanoes
 
էվոլյուցիայի ուղիները
էվոլյուցիայի ուղիներըէվոլյուցիայի ուղիները
էվոլյուցիայի ուղիները
 
утицај човека на природу физичко загађење
утицај човека на природу  физичко загађењеутицај човека на природу  физичко загађење
утицај човека на природу физичко загађење
 
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունշրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
 
VOLCANOES for CAMBRIDGE A LEVEL
VOLCANOES for CAMBRIDGE A LEVELVOLCANOES for CAMBRIDGE A LEVEL
VOLCANOES for CAMBRIDGE A LEVEL
 
Disasters (natural/man-made)
Disasters (natural/man-made)Disasters (natural/man-made)
Disasters (natural/man-made)
 
մթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըմթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրները
 
Climate change and natural disasters
Climate change and natural disastersClimate change and natural disasters
Climate change and natural disasters
 
Индустријализација.pptx
Индустријализација.pptxИндустријализација.pptx
Индустријализација.pptx
 
natural disaster
natural disasternatural disaster
natural disaster
 
natural disaster.pptx
natural disaster.pptxnatural disaster.pptx
natural disaster.pptx
 

Viewers also liked (20)

աղետներ
աղետներաղետներ
աղետներ
 
կայծակ
կայծակկայծակ
կայծակ
 
Երկրաշարժ
ԵրկրաշարժԵրկրաշարժ
Երկրաշարժ
 
Arthur.Erkrasharj
Arthur.ErkrasharjArthur.Erkrasharj
Arthur.Erkrasharj
 
Kaycak
KaycakKaycak
Kaycak
 
kaycak power point
   kaycak power point   kaycak power point
kaycak power point
 
Հրաբուխ
ՀրաբուխՀրաբուխ
Հրաբուխ
 
ջրհեղեղ
ջրհեղեղջրհեղեղ
ջրհեղեղ
 
Հրաբուխներ
ՀրաբուխներՀրաբուխներ
Հրաբուխներ
 
Komitas
KomitasKomitas
Komitas
 
Հրաբուխ
ՀրաբուխՀրաբուխ
Հրաբուխ
 
Mkrtchyan Arthur
Mkrtchyan ArthurMkrtchyan Arthur
Mkrtchyan Arthur
 
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզերԵրկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
Երկրաշարժ, հրաբուխ, գեյզեր
 
Hrabux
HrabuxHrabux
Hrabux
 
կայծակներ
կայծակներկայծակներ
կայծակներ
 
կայծակ
կայծակկայծակ
կայծակ
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայր
 
երկրաժարժ
երկրաժարժերկրաժարժ
երկրաժարժ
 
էկոտուր
էկոտուրէկոտուր
էկոտուր
 
Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyun
 

Similar to բնական աղետներ

Բնագիտության Նախագիծ
Բնագիտության ՆախագիծԲնագիտության Նախագիծ
Բնագիտության Նախագիծanushtad
 
Ամպրոպ և կայծակ
Ամպրոպ և կայծակԱմպրոպ և կայծակ
Ամպրոպ և կայծակLusi Mayilyan
 
8_erkrasharjer
8_erkrasharjer8_erkrasharjer
8_erkrasharjerSoYes03
 
Երկրաշարժեր
ԵրկրաշարժերԵրկրաշարժեր
ԵրկրաշարժերSo_Ye
 
ջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումSatenik Soghoyan
 
Erkrasharj
ErkrasharjErkrasharj
Erkrasharj20011128
 

Similar to բնական աղետներ (8)

Բնագիտության Նախագիծ
Բնագիտության ՆախագիծԲնագիտության Նախագիծ
Բնագիտության Նախագիծ
 
Ամպրոպ և կայծակ
Ամպրոպ և կայծակԱմպրոպ և կայծակ
Ամպրոպ և կայծակ
 
8_erkrasharjer
8_erkrasharjer8_erkrasharjer
8_erkrasharjer
 
Երկրաշարժեր
ԵրկրաշարժերԵրկրաշարժեր
Երկրաշարժեր
 
ջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփում
 
Mkrtchyan Arthur
Mkrtchyan ArthurMkrtchyan Arthur
Mkrtchyan Arthur
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
Erkrasharj
ErkrasharjErkrasharj
Erkrasharj
 

More from Arthur Mkrtchyan (20)

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Martirosyan Arman
Martirosyan ArmanMartirosyan Arman
Martirosyan Arman
 
Ecoturizm naxagic
Ecoturizm naxagicEcoturizm naxagic
Ecoturizm naxagic
 
Bagratunyan Gevorg (mtn)
Bagratunyan Gevorg (mtn)Bagratunyan Gevorg (mtn)
Bagratunyan Gevorg (mtn)
 
ճառագայթում
ճառագայթումճառագայթում
ճառագայթում
 
Tato
TatoTato
Tato
 
Aghb ev tapon
Aghb ev taponAghb ev tapon
Aghb ev tapon
 
Jur germaneren
Jur germanerenJur germaneren
Jur germaneren
 
Axmuk
AxmukAxmuk
Axmuk
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
մթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտումմթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտում
 
ձայն և աղմուկ
ձայն և աղմուկձայն և աղմուկ
ձայն և աղմուկ
 
թունավոր նյութեր
թունավոր նյութերթունավոր նյութեր
թունավոր նյութեր
 
անտառներ
անտառներանտառներ
անտառներ
 
աղբ և թափոններ
աղբ և թափոններաղբ և թափոններ
աղբ և թափոններ
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
Tunavor nyuter
Tunavor nyuterTunavor nyuter
Tunavor nyuter
 
Shrjaka mijavayr
Shrjaka mijavayrShrjaka mijavayr
Shrjaka mijavayr
 
Jur
JurJur
Jur
 
Charagaytum
CharagaytumCharagaytum
Charagaytum
 

բնական աղետներ

  • 3.  Ջրհեղեղներ Այլ տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղները։ Ջրհեղեղները բնության ուժերի գործողության հետեւանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր ջրածածկումներ են։Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը եւ մասշտաբները։Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ, երկարատեւ անձրեւները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երեւույթները։Հայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չեն։Աղետալի ջրհեղեղներ են եղել 1936, 1938, 1946, 1951, 1953, 1956, 1963, 1968 եւ 1997 թթ.:Մասնավորապես հսկայական ավերածություններ առաջացրին 1956 թ. օգոստոսին տեղացած հորդ անձրեւի հետեւանքով Ողջի եւ Գեղի գետերի վարումների ջըր -հեղեղները։
  • 4. Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական եւ գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներնու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։Սովորաբար միջին եւ խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջեւ։Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս։ Ջրամբարներում ջրի գերլցման եւ երկարատեւ ներգործության հետեւանքով պատվարների ու ամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր, ինչը սպառնում է աղետալի ջրածածակման գոտու ստեղծման։Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։Ջրհեղեղները վտանգավոր են նաեւ այն բանով, որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։
  • 5. Վարարում, գետավարարում Ձյան արագ հալոցքի կամ ուժեղ անձրեւի հետեւանքով գետում ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որը հաճախ ուղեկցվում է հեղեղմամբ։
  • 6. Սողանք Սողանքը երկրաμանական վտանգավոր երեւույթ է երկրակեղեւի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատեւ ու աստիճանաμար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին։ Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները։ Սողանքի դեմ պայքարի գլխավոր եղանակը գետնաջրերի հեռացումն է։Հայաստանի Հանրապետությունում կա տաnμեր չափերի ավելի քան 3 հազար սողանքային օջախ, որոնք ընդգրկում են շուրջ 65 հազար հեկտար տարածք։ Ակտիվ սողանքային տարածքներում են գտնվում Ողջաμերդ, Հաղարծին, Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները եւ այլ բնակավայրեր։ Սողանքներն առավելապես տարածված են Դեμետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստեւ, Ազատ եւ Արփա գետերի ջրավազաններում։ Սողանքային երեւույթներից Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
  • 7. Սելավ  Սելավը կարճաժամկետ եւ բուռն ցեխային, երբեմն ցեխաքարային հեղեղ է, որը ձեւավորվում է լեռնային գետերի ավազաններում՝ օժտված լինելով ավերիչ մեծ ուժով։ Սովորական ժամանակ սելավահունը հաճախ միանգամայն չոր է լինում։ Ձյան արագ հալոցքի, տեղատարափ անձրեւների ժամանակ այն լցվում է ջրով, որը սարալանջերի թեքության պատճառով սրընթաց վայր է խոյանում եւ քշում-տանում հսկայական քանակությամբ բեկորային նյութ (հեղեղի ընդհանուր զանգվածի մինչեւ 75 տոկոսը)։ Սելավները հաճախ հանգեցնում են աղետալի հետեւանքների, ավերում են գյուղեր ու ճանապարհներ, ծածկում դաշտեր ու այգիներ։ Սելավային հեղեղների դեմ պայքարը կազմակերպվում է արգելափակող պատվարներ կանգնեցնելով, հոսքը սպառնալի վայրերից շեղելով եւ ջրահոսքի ավազանը անտառապատելով։ Հայաստանում ամեն տարի դիտվում են սելավներ։ Տարածքի մոտ 65 տոկոսը պարբերաբար տուժում է այս վտանգավոր երկրաբանական երեւույթից։
  • 8. Քարաթափում Բեկորների կուտակում, որն առաջանում է լեռնային ապարների հողմահարման ու քայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու լանջերի վրա։ Բացի այդ, քարաթափում-փլուզումներ տեղի են ունենում ծանրության ուժի ազդեցության տակ տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունից, սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից։ Սովորաբար քարաթափումները ծածկում են լեռնալանջերի ստորին, երբեմն էլ միջին մասը։ Ձնահյուս Ձյան ինտենսիվ հալոցքի կամ ուժեղ անձրեւների հետեւանքով (գարնանն ու աշնանը) լեռնային μարձունքների թեք լանջերից ձյան մեծ զանգվածակույտի գահավիժում, որն եnμեմն հասնում է բնակելի հարթավայրերին եւ սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը, վնաս պատճառում տնտեսության օբյեկտներին, շրջակա բնական միջավայրին։Հայաստանում ձնահյուսերի տարածման շրջաններն են Բազումի, Փամբակի, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաների վերին հոսանքները։ Ձնահյուսերի շարժման պատճառ են դառնում ձյան առատ տեղումները (50 տոկոս), փետրվար-ապրիլ ամիսների ձնահոսքերը (22,4 տոկոս), ձնաբուքերը (11,8 տոկոս), ջերմաստիճանի կտրուկ անկումները (9,4 տոկոս) եւ անձրեւները (6,4 տոկոս)։Ձնահյուսերի հետեւանքով լրջորեն վնասվում են էլեկտրահաղորդման գծերը, լեռնանցքային ճանապարհները եւ այլն։
  • 9. Փոշեփոթորիկ Փոշեփոթորիկն ուժեղ քամու հետեւանքով գետնահողից (գրունտից) փոշու կամ ավազի տեղափոխումն է։ Տարածված է հողն ուժեղ վարած վայրերում, ավազոտ ու լյոսային (դեղնահողային) եւ այլ վայրերում։ Հերկած տարածքներում առաջացնում է կուլտուրական մշակաբույսերի արմատների մերկացում։ Փոշեփոթորկի դեմ պայքարի լավագույն եղանակը անտառաշերտերի ստեղծումն է եւ ճիշտ ագրոտեխնիկան։ Մրրիկ Շատ ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) եւ տեւական քամի, որն առաջացնում է մեծ ավերածություններ. վնասվում են կապի եւ էլեկտրահաղորդման գծերը, խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներում առաջանում են ալիքներ։ Մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քան փոթորկի ժամանակ, վնասներն ու ավերածությունները, սակայն տարերային այս աղետը լուրջ վտանգ է պարունակում։Հայկական լեռնաշխարհում ուժեղ քամիների ուղղությունները բավական տարատեսակ են։ Հանրապետության հյուսիս-արեւմտյան տարածքում գերակշռում են արեւմտյան եւ հարավ-արեւմտյան ուղղության քամիները, իսկ հարավում՝ արեւմտյան։
  • 10. Փոթորիկ Անսովոր ուժի (արագությունը մինչեւ 30-50 մետր/վայրկյան) քամի։ Իր կործանարար ներգործությամբ փոթորիկը չի զիջում այնպիսի տարերային աղետի, ինչպիսին երկրաշարժն է։ Փոթորկի հետեւանքով մարդիկ են զոհվում, ստանում տաnμեր ծանրության վնասվածքներ։ Փոթորիկը վնասում է ամուր եւ քանդում թեթեւ շինությունները, կտրում կապի ու էլեկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում եւ արմատախիլ անում ծառերը։
  • 11. Պտտահողմ, մրրկասյուն(թաթառ) Օդի մրրկային շարժում ձագարի կամ սյան տեսքով։ Առաջանում է օդի ուժեղ տաքացման ժամանակ բարձրացող հոսանքի շնորհիվ։ Տեղաշարժվում է 5-20 մետր վայրկյան արագությամբ։ Պտտահողմի ժամանակ օդը պտտվում է եւ միաժամանակ բարձրանում պարուրաձեւ՝ գետնից վեր քաշելով փոշի, ջուր ու տարբեր առարկաներ։ Իր գոյության ընթացքում, որ տեւում է մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ, պտտահողմն անցնում է զգալի տարածություն՝ հարյուր մետրից մինչեւ մի քանի կիլոմետր։ Օվկիանոսի վրա տեղի ունեցող մրրկասյունը կոչվում է տորնադո (իսպաներեն): Փոթորկանք Կարճ ժամանակով քամու կտրուկ, պոռթկուն ուժեղացում՝ նրա ուղղության հանկարծակի փոփոխվելով։
  • 12. Երաշտ Երաշտը օդերեւութաբանական եւ ագրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթ է։ Երաշտը սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տեւական ժամանակամիջոցում անձրեւներ չեն գալիս, բույսերի աճի շրջանում տեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս։Հաճախ երաշտի նախադրյալները երեւան են գալիս նախորդ տարում՝ դրսեւորվելով աշնան եւ ձմռան անբավարար տեղումներով, օդի եւ հողի խոնավության սակավությամբ։Երաշտը, ուժեղ շոգը կարող են ունենալ աղետալի բնույթ, դառնալ հանրապետության որեւէ մարզում կամ ամբողջությամբ վերցրած երկրում արտակարգ իրավիճակի աղբյուր։Երաշտի ժամանակ բնակչության կյանքը բարդանում է, զգալիորեն մեծանում է զանգվածային անտառային հրդեհների, մարդկանց շրջանում վարակիչ հիվանդությունների, կենդանիների հիվանդանալու, մշակաբույսերի ոչնչանալու վտանգը։ 2000 թվականի ամռանը Հայաստանում աննախադեպ երաշտ էր։
  • 13. Խորշակ Խորշակը խիստ տաք եւ չոր, գլխավորապես հարավարեւելյան քամի է, որ փչում է տարվա տաք ժամանակ։ Ընդ որում՝ օդի ջերմաստիճանն անցնում է 50-60 աստիճանից։ Խորշակը մեծ վնաս է պատճառում բուսականությանը։
  • 14. Տեխնածին բնույթի վթարներ ու աղետներ Ի՞նչ են տեխնածին բնույթի վթարներն ու աղետները եւ որո՞նք են դրանց տաnμերությունը։ Վթարն արդյունաբերական օբյեկտում կամ տրանսպորտում տեղի ունեցող վտանգավոր պատահար է, որը մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիք է ստեղծում, հանգեցնում է արտադրական շենքերի ու կառույցների ավերման, սարքավորումների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, հումքիու պատրաստի արտադրանքի վնասման կամ ոչնչացման, արտադրական գործընթացի խախտման եւ շրջակա միջավայրի բնական վիճակի վատթարացման։Աղետը ողբերգական հետեւանքներով իրադարձություն է, մարդկային զոհերով մեծ վթար։Վթարի եւ աղետի միջեւ կտրուկ եւ խիստ ընդգծված սահման գոյություն չունի։ Գլխավոր չափանիշներն են՝ վնասի մասշտաբն եւ մարդկային զոհերի առկայությունը։ Օրինակ, եթե երկու-երեք մեքենայի բախման ժամանակ կան վնասվածքներ, թեեւ տուժել են մարդիկ, ապա դա վթար է, եթե պատահարի վայրում զոհեր կան՝ ավտոմոբիլային աղետ է։Վթարներն ու աղետները կարող են նյութական վնասի եւ բնակչության շրջանում կորուստների ծանրությանը համապատասխանող արտակարգ իրավիճակների աղբյուր ծառայել։Ծանոթանանք դրանցից հիմնականներին։
  • 15. Ճառագայթային (ռադիացիոն) աղետներ ճառագայթային վթարներն ու աղետները կարող են տեղի ունենալ ճառագայթային վտանգավոր օբյեկտներում։ Ճառագայթային վտանգավոր օբյեկտ ասելով հասկացվում է ցանկացած այն օբյեկտը, այդ թվում միջուկային ռեակտորը, գործարանը, որն օգտագործում է միջուկային վառելիք կամ վերամշակում միջուկային նյութ, ինչպես նաեւ միջուկային նյութի պահպանման տեղը եւ միջուկային նյութ փոխադրող տրանսպորտային միջոցը կամ իոնացնող ճառագայթային աղբյուրը, որոնցում վթարների ժամանակ կարող է տեղի ունենալ մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաեւ շրջակա բնական միջավայրի ճառագայթահարում կամ ճառագայթային աղտոտում։Ճառագայթային վտանգավոր օբյեկտներում վթարները կարող են ուղեկցվել գազաաէրոզոլային ամպի ելքով, որը տարածվում է քամու ուղղությամբ։ Ռադիոակտիվ նյութերն ամպից նստելով տեղանքի վրա՝ աղտոտում են այն։ Ընդ որում՝ ամպի տարածման գոտում հայտնված բնակչությունը ենթարկվում է ներքին ու արտաքին ռադիոակտիվ ճառագայթահարման։ Արտաքին ճառագայթահարումը բնութագրվում է մարդու վրա արտաքին իոնացնող ճառագայթման ներգործությամբ։Ներքին ճառագայթահարումը օրգանիզմի վրա ռադիոակտիվ նյութերի իոնացնող ճառագայթումն է, որոնք օրգանիզմի ներսն են թափանցում օդի, սննդի, ջրի եւ այլնի հետ։
  • 16. Միջուկային էներգետիկայի օբյեկտներում ռադիոակտիվ աղտոտումն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից հիմնականներն են՝ ռադիոակտիվ արգասիքների մանրացվածությունը (դիսպերսայնությունը), ռադիոակտիվ ամպի ոչ մեծ բարձրությունը, հաճախ ռադիոակտիվ արտանետման զգալի տեւողությունը, որը քամու ուղղությունը փոխվելիս ստեղծում է շառավղային ռադիոաղտոտման սպառնալիք՝ վթարի աղբյուրին հարող ամբողջ տեղանքում։ Ընդ որում, տեղանքի աղտոտումը, որպես կանոն, ունի բարդ բնույթ եւ այն վթարի ընթացքում դժվար է կանխատեսել։ Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային (ռադիացիոն) վտանգավոր օբյեկտ է ատոմային էլեկտրակայանը։
  • 17. Սիներգետիկ գործընթացներ Բնական աղետները հաճախ ունենում են սիներգետիկ բնույթ (հունարեն սիներգետիկուս՝ համաձայնեցված գործող): Այլ կերպ ասած, դա նշանակում է, որ մեկ բնական երեւույթն առաջացնում է այլ երեւույթների մի ամբողջ շղթա։ Օրինակ, երկրաշարժը կարող է սողանքների, սելավների ու փլուզումների, այլ երեւույթների պատճառ դառնալ, իսկ ջրածածկումները հարուցում են փխրահողերի նստումներ։ Հաճախ ծագած բնական երեւույթն իր ավերիչ ուժով չի զիջում իրեն հարուցած աղետին, իսկ մի շարք դեպքերում անգամ գերազանցում է վերջինիս։Այսպես, 1920 թվականին Չինաստանի Կոնսու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ զանգվածաμար ակտիվացան սողանքները, որոնց հետեւանքով ավերվեցին տասնյակ գյուղեր եւ զոհվեց 100 հազար մարդ։ Հաճախ սիներգետիկ աղետի գումարային վնասը գերազանցում է նրա աղետալի գործընթացները կազմող յուրաքանչյուր երեւույթի պառճառած վնասների գումարը՝ դրանց առանձին (ոչ սիներգետիկ) զարգացման դեպքում։ Էլ ավելի մեծ վտանգ էստեղծվում, երբ սիներգետիկ գործընթացի մեջ է ներքաշվում տեխնոլորտը։
  • 18. Բնական աղետների քանակի աճը, մի կողմից, Երկրագնդի վրա տեխնոլորտի խտության մեծացումը՝ մյուս կողմից, զգալիորեն բարձրացնում են այն բանի հավանականությունը, որ բնական աղետների ռիսկի գոտու մեջ կարող են հայտնվել Բարդ ինժեներական կառույցներ՝ ատոմային էլեկտրակայաններ, քիմիական ձեռնարկություններ, նավթատարներ ու գազատարներ, ջրամբարների ամբարտակներ, վառելիքի եւ վնասակար նյութերի պահեստներ, տրանսպորտային համակարգեր եւ այլն։ Ուրբանիզացված (քաղաքակենտրոնացված) տարածքներում արդյունաբերական օբյեկտների բարձր կենտրոնացման պատճառով գործնականում ցանկացած տարերային աղետ ունակ է առաջացնելու մի շարք տեխնածին աղետներ՝ հրդեհներ, պայթյուններ, քիմիական նյութերի արտանետումներ եւ ողողումներ։ Արդյունքում աղետի գոտում տնտեսական կորուստները կարող են էապես աճել, իսկ շրջակա միջավայրի վիճակը՝ կտրուկ վատթարանալ։ Սիներգետիկ աղետը վերացնելը շատ ավելի դժվար է, քան բնական կամ տեխնածին աղետը, քանի որ դրանցից որեւէ մեկի դեմ ուղղված գործողություններն անհամարժեք են եւ այս եւ մյուս աղետը միաժամանակ տեղի ունենալու դեպքում։
  • 19. Նույնիսկ բարձր տեխնոլոգիական ստանդարտներով եւ խիստ շինարարական պահանջներով երկրներում բնական աղետների ժամանակ տեխնիկական վթարների կանխումը քիչ հավանական է համարվում։ Ասածի հավաստում կարող են ծառայել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի օրինակները։Նիագատում տեղի ունեցած երկրաշարժը (1964 թ. հունիս), որ տեւեց ընդամենը 15 վայրկյան, քաղաքին հսկայական վնաս պատճառեց։ Շատ շենքեր ու շինություններ կորցրեցին կայունությունը եւ փլվեցին։ Բայց դրանով աղետը չավարտվեց, որովհետեւ սկսվեցին եւ գրեթե 3 օր մոլեգնեցին զանգվածային հրդեհներ նավահանգստում, որտեղ տեղավորված էին նավթավերամշակման ձեռնարկություններն ու նավթի պահեստարանները։ Դրանց մարումը դժվարացավ, քանի որ նավահանգիստ տանող ճանապարհները, կամուրջներն ու մերձատար ուղիները երկրաշարժն ավերել էր։Դրա հետեւանքով կրակը ոչնչացրեց ոչ միայն նավթաքիմիայի օբյեկտները, այլեւ ավելի քան 300 բնակելի շենքեր։ Ինչ որ չափով նման իրավիճակ ստեղծվեց Կոբե քաղաքում։Այստեղ 350-ից ավելի հրդեհներ ծագեցին, որոնք ոչնչացրեցին երկրաշարժից փրկված շենքեր՝ քաղաքի խիտ բնակեցված ավելի քան 100 հեկտար տարածքի վրա։Բայց միայն վտանգավոր բնական երեւույթները չեն ծառայում տեխնիկական ու էկոլոգիական աղետների պատճառ։
  • 20. Գոյություն ունի նաեւ հետադարձ կապ, երբ տեխնիկական վթարները եւ շրջակա միջավայրի արհեստական փոփոխությունները հարուցում են բնական աղետներ։ Հայտնի է, որ անտառահատումները նպաստում են սողանքային գործընթացների ակտիվացմանը, կտրուկ բարձրացնում ջրհեղեղների ու փոթորկային քամիների հավանականությունը եւ վտանգը։ Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության ավելանալը /ջերմոցային էֆեկտ/ կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման եւ ծովային ցածրադիր ափերի տարածքների ջրաածկման։ Ամերիկյան գիտնականների հաշվումներով, եթե մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը կրկնապատկվի, ապա փոթորկային քամիների ավերիչ ուժն ամբողջ երկրագնդում կաճի 40-50 տոկոսով, իսկ Մեքսիկական ծոցում՝ 60 տոկոսով։Սիներգետիկ երեւույթների լայնորեն զարգացումը վկայում է բնական, տեխնիկական եւ էկոլոգիական աղետների սերտ փոխգործողության մասին։ Այս փակ համակարգում վտանգի մի տեսակի ծագումն արագացնում է մյուսների երեւան գալը։Հետեւաբար, այսօր առանձնահատուկ հրատապություն է ստանում անվտանգության միասնական տեսության եւ ապահովման գործնական մեթոդների, աղետալի երեւույթների կանխման ու վերացման նկատմամբ համալիր մոտեցման մշակման անհրաժեշտության հարցը։
  • 23. Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։ 18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում:
  • 24. 19-20 դդ երբ երկրաբանությունը, երկրաֆիզիկան և սեյսմալոգիան սկսեցին լայն թափով զարգանալ, առաջ քաշվեցին բազմաթիվ տեսություններ՝ Երկրի կառուցվածքի և երկրաշարժերի առաջացման վերաբերյալ։ Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։ Ահա թե ինչ է գրում ռուս խոշոր գիտնական Ե.Ֆ. Սավարենսկին. «Մինչ այժմ գոյություն չունի լիակատար հստակություն, թե հատկապես ինչպիսի կոնկրետ պրոցեսներով են պայմանավորված երկրաշարժերը։ Բավարար վստահությամբ միայն կարելի է ասել, որ դրանք կապված են Երկրի ընդերքում ընթացող ֆիզիկոքիմիական պրոցեսների և թերմոդինամիկ ռեժիմի փոփոխությունների հետ»։  
  • 25. Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի. Բնական երկրաշարժեր և Տեխնածին երկրաշարժեր Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։ Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։ Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։ Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի. Կանխատեսելի երկրաշարժերև Անկանխատեսելի երկրաշարժեր Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։
  • 26. Ի՞նչ անել երկրաշարժից առաջԵրկրաշարժից առաջ հարկավոր է ամեն ինչ անել արդեն ստեղծվածը‚ մեր բոլորի տքնաջան‚ հանապազօրյա աշխատանքով կյանքի կոչվածը պաշտպանելու համար։ Հարկավոր է հիշել‚ որ երկրաշարժը չի կատարում եղանակի եւ ժամի ընտրություն, այն կարող է տեղի ունենալ տարվա բոլոր եղանակներին եւ օրվա ցանկացած ժամի։ Դա նշանակում է, որ այդ ժամանակ դուք կարող եք լինել տանը կամ աշխատատեղում, փողոցում կամ տրանսպորտում, արթուն կամ քնած։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հաշվի առնել երկրաշարժի հնարավորհետեւանքներից պաշտպանվելու բոլոր գոյություն ունեցող միջոցները։ Թույլ մի՛ տվեք‚ որ երկրաշարժը ձեզ անակնկալի բերի։ Մարդիկ օրվա մի զգալի մասն անցկացնում են շինություններում (շենքերում), մանկապարտեզում, դպրոցում, ԲՈՒՀ-ում, ձեռնարկությունում կամ այլ աշխատատեղում, ուրեմն սկսեք հենց դրանից։ Պարզեք‚ թե ինչպիսի՞ շենքում եք ապրում կամ աշխատում‚ ի՞նչ պետք է անեք մինչ երկրաշարժը, երկրաշարժի ընթացքում կամ դրանից հետո։ Որպեսզի երկրաշարժը ձեզ անակնկալի չբերի‚ նախօրոք մտածեք եւ պարզեք ձեր անելիքները։
  • 27. Երկրաշարժից առաջ  Ձեզ համար պարզեք‚ թե օրվա մեծ մասը որտեղ եւ ինչ տիպի շենքում եք անցկացնում։ Հաշվի առնելով այդ շենքի առանձնահատկությունները (ցածրահարկ, բարձրահարկ‚ սեյսմակայուն կամ ոչ‚ հին կամ նոր կառույց)՝ մշակեք ձեր վարքագիծը հնարավոր ուժեղ երկրաշարժի ժամանակ։ Նկատի ունեցեք այն հանգամանքը, որ երկրաշարժը կարող է տեւել մի քանի վայրկյան։• Նախապես մշակեք ընտանիքի անդամների հավաքատեղի պլան‚ որոշեք որտեղ եք դուք եւ ընտանիքի անդամները հանդիպելու‚ եթե երկրաշարժի ժամանակ իրար կորցնեք։• Բնակարաններում մի՛ կատարեք շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ձեւափոխություններ, հատակագծային վերակառուցումներ‚ մի՛փորեք շենքի հիմքը թուլացնող նկուղներ, կրող պատերում որմնախորշեր մի՛ բացեք, տանիքներում ջրի մեծ տարողություններ մի տեղադրեք։ • Նախապես որոշեք աշխատատեղի, բնակարանի ամենաանվտանգ եւ ապահով տեղերը‚ ուր կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակ։ Դրանք են՝ շենքի միջին մասի հիմնական կրող պատերը, հիմնական պատերի անկյունները, դռան բացվածքները, հենասյուները եւ այլն։ • Բնակարանների, աշխատատեղերի, շենքերի մուտքերն ու աստիճանահարթակներն ազատեք մեծածավալ առարկաներից։ Ազատ պահեք դեպի ելք տանող միջանցքները եւ պահեստային ելքերը։
  • 28. • Բնակարանի ելքի մոտ ունեցեք պայուսակ՝ առաջին անհրաժեշտության իրերով (փաստաթղթեր, դեղարկղ, դրամ, տաք հագուստ, ծածկոց, քնապարկ, ռադիոընդունիչ, լապտերիկ, նոր մարտկոցներ եւ այլն)։• Ստորին հարկերի պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձրեք շարժական։• Բնակարաններում եւ աշխատատեղերում ճիշտ տեղադրեք կահույքը։ Բարձր եւ ծանր կահույքը, ջահերն ու լուսամփոփները, այն բոլոր իրերը‚ որոնք ցնցումներից կարող են շրջվել, պոկվել, հատուկ հարմարանքներով լավ ամրացրեք։ Ծանր առարկաները տեղադրեք դռներից հեռու, ամուր ամրացրեք հատակին կամ պատերին, քանի որ դրանք‚ տեղաշարժվելով կամ շրջվելով‚ կարող են փակել ելքը։• Ծանր եւ դյուրաբեկ առարկաները տեղադրեք պահարանների ներքեւի դարակներում։• Մահճակալները տեղավորեք կրող պատերին կից, պատուհաններից հեռու։ Մահճակալների վերեւում ծանր շրջանակներով նկարներ‚ հայելիներ կամ դարակներ մի կախեք։• Կենցաղային տեխնիկայի սարքերն իրարից բաժանեք փափուկ միջադիրներով։ Ամուր ամրացրեք տաք ջրի տարաները։
  • 29. • Տան էլեկտրականության եւ գազի ընդհանուր անջատիչները տեղադրեք բոլորին հասանելի տեղում‚ որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի անջատել բոլորը միասին։ Սովորություն դարձրեք մշտապես գազն ու էլեկտրական սարքերն ընդհանուր վահանակից անջատել։• Դյուրավառ հեղուկները պահեք հերմետիկ, մետաղյա տարաներում։• Բոլոր այն տեղերը, ուր կարող է հրդեհի վտանգ առաջանալ՝ ազատեք դյուրավառ առարկաներից եւ նյութերից։ • Բաց եւ մատչելի տեղում ունեցեք կրակմարիչներ եւ ընտանիքի բոլոր անդամներին սովորեցրեք դրանց օգտագործման ճիշտ ձեւը։• Տանը միշտ ունեցեք լապտերիկ, շարժական ռադիոընդունիչ եւ նոր մարտկոցներ։• Եթե ունեք դպրոցահասակ երեխաներ, բացատրեք‚ թե ինչ պետք է անեն նրանք‚ եթե երկրաշարժի ժամանակ դպրոցում են։• Նախօրոք սովորեք եւ ուրիշներին էլ սովորեցրեք տուժածներին առաջին օգնություն ցույց տալու միջոցներն ու ձեւերը։
  • 30. Եթե որոշել եք, որ կարող եք դուրս գալ շենքից • Նախօրոք զննեք տան եւ աշխատատեղի շրջակայքը‚ որոշեք եւ մեկընդմիշտ հիշեք այն բաց տարածքները՝ հրապարակ, պուրակ, մարզահրապարակ եւ այլն, որոնք կարող են անվտանգ լինել երկրաշարժի ժամանակ տնից դուրս անցկացնելու համար։ • Նախապես մտածեք‚ թե երկրաշարժի ժամանակ ինչպես եք հնարավորին չափ կարճ ժամանակում եւ արագ դուրս գալու այն շենքից, որտեղ ապրում եք, աշխատում կամ սովորում։ Հիշեք, առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերից կարող եք դուրս գալ։ Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակՉափազանց դժվար է երկրաշարժի առաջին պահերին մնալ նորմալ հոգեվիճակում։ Բայց հարկավոր է ուժ գտնել պահելու սառը դատողությունը՝ հիշելով‚ որ կարող ենք փրկել մեզ եւ ուրիշներին‚ նրանց‚ ովքեր կարող են ունենալ մեր օգնության կարիքը։ Խուճապի մի մատնվեք։ Խուճապն ինքնին երկրաշարժի պես եւ երկրաշարժի չափ վնասաբեր է։ Երկրաշարժի ժամանակ առաջացած առաջին զգացողությունն ու ցանկությունը շենքից արագ հեռանալն է։ Դա ճիշտ է հատկապես պակաս դիմացկուն շենքերում գտնվողների համար։ Դա ճիշտ է‚ բայց ոչ միշտ է հնարավոր անել‚ հատկապես‚ եթե ապրում եք բարձրահարկի վերին հարկերում։
  • 31. • Եթե ներսում եք‚ մնացեք այնտեղ եւ պատսպարվեք նախապես որոշված անվտանգ տեղերում։ Առաջին ցնցման ավարտից հետո անմիջապես դուրս եկեք բնակարանից։ • Շենքի ստորին հարկերում գտնվելիս անմիջապես դուրս եկեք։ Հագնվելու համար ավելորդ ժամանակ մի կորցրեք։ Վերցրեք անհրաժեշտ իրերով պայուսակը եւ հեռացեք բաց տարածք։ Դուրս գալու հնարավորություն չունենալու դեպքում պատսպարվեք ապահով տեղերում՝ հեռու մնալով արտաքին պատերից եւ պատուհաններից։• Եթե բարձր հարկերում եք (4-րդ եւ ավելի) եւ ժամանակը չի հերիքի դուրս գալու համար‚ մի ցատկեք պատուհանից։ Հեռու մնալով արտաքին պատերից, պատուհաններից‚ վայր ընկնող‚ թափվող առարկաներից՝ պատսպարվեք եւ ցնցումների ավարտին սպասեք՝ բնակարանի նախապես որոշած անվտանգ տեղերում։ Կանգնեք շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, դրանցով կազմված անկյունների‚ հենասյուների մոտ‚ մտեք սեղանի կամ մահճակալի տակ։• Արագ հեռացեք անկյունային սենյակներից‚ ապակեպատ միջնորմներից‚ դռների եւ լուսամուտների բացվածքներից‚ աստիճանավանդակներից եւ վերելակներից։ Հեռացեք չամրացված կահույքից եւ այն առարկաներից‚ որոնք կարող են վայր ընկնել։• Ստորգետնյա ցնցումներից արթնանալիս օգտվեք միայն գրպանի լապտերիկից՝ հնարավոր հրդեհներից եւ պայթյուններից խուսափելու համար։ Անմիջապես փակեք գազի եւ ջրի փականները, անջատեք էլեկտրականությամբ աշխատող սարքերը։• Եթե փոշի է բարձրացել եւ կա խեղդվելու վտանգ‚ հագուստով ծածկեք ձեր շնչուղիները։
  • 32. • Եթե դրսում եք‚ շարժվեք դեպի բաց տարածք, հնարավորին չափ հեռու մնացեք էլեկտրահաղորդալարերից եւ խոշոր շինություններից։ • Մի փորձեք մտնել շենք որեւէ մեկին օգնելու համար‚ սպասեք ցնցումների ավարտին։ Եթե շենքից հեռանալիս մոռացել եք վերցնել որեւէ կարեւոր իր‚ մի վերադարձեք։ Ուժեղ երկրաշարժերը հաճախ կարճատեւ‚ երբեմն րոպեների տարբերությամբ իրար հաջորդող ցնցումներ են։ Հիմնական հարվածից խարխլված շենքը կարող է փլվել հաջորդ ավելի թույլ ցնցումներից։ • Եթե մարդաշատ հասարակական վայրում եք, մի շտապեք դեպի ելքը, բոլորը չեն հասցնի միասին դուրս գալ։ Հետեւեք վերոհիշյալ ցուցումներին։ • Եթե երկրաշարժի ժամանակ մեքենա եք վարում, արագ կանգնեցրեք այն ճանապարհի եզրին‚ եթե կարող եք՝ գտեք բնակավայրից հեռու որեւէ բաց տարածք, որքան հնարավոր է խուսափեք խոշոր կառույցներից, էլեկտրասյուներից, կամուրջներից։ Իսկ եթե բնակավայրերից հեռու եք‚ հնարավոր փլուզումներից ու քարահոսքերից խուսափելու համար մեքենան մեծ թեքություններից եւ ցցուն ժայռալանջերից հեռու կանգնեցրեք։ • Նույն կերպ պետք է վարվեն նաեւ հասարակական փոխադրամիջոցների վարորդները։ Նրանք պետք է անմիջապես բացեն դռները, իսկ ուղեւորները մեքենայից դուրս գալիս պետք է խուսափեն ավելորդ հրմշտոցից՝ նկատի ունենալով, որ մեքենայի մեջ կամ դրսում անվտանգության չափը նույնն է։
  • 33. «Հայաստանը շատ խոցելի է բնական աղետների տեսանկյունից» Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ստորագրեցին 2 փաստաթուղթ` Աղետների կառավարման, պատրաստվածության և արձագանքման գործողությունների վերաբերյալ համաձայնագիր և Հնարավոր աղետների ժամանակ օպերատիվ տեղեկատվության տրամադրման և ընդհանուր հաղորդակցության մասին փոխըմբռնման հուշագիր: «Փաստաթղթերը ուրվագծում են աջակցությունը, որ կտրամադրվի ՄԱԿ-ի կողմից համակարգին, և հստակ միջոցառումները, որ համագործակցության ընթացքում կիրագործվեն»,- ասաց Դ. Գերչևան` կարևորելով բոլոր ներգրավված կողմերի համակարգված աշխատանքը: Դ. Գերչևայի խոսքերով` ՄԱԿ-ի և ԱԻՆ-ի համագորածկցությունն ունի ավելի քան 10 տարվա պատմություն. «Այդ ժամանակաշրջանում մեր ձեռքբերումները մեծ են եղել, բայց անելիքները նույնպես դեռ շատ են»: Ըստ նրա` Հայաստանը շատ խոցելի է բնական աղետների տեսանկյունից` երկրաշարժ, ջրհեղեղ և այլն: Բնական աղետների խորքային պատճառներից մեկը կլիմայի փոփոխությունն է: Դ. Գերչևան նշեց, որ արտակարգ իրավիճակներում արագ և գործուն արձագանքելը շատ կարևոր է, և այդ համատեքստում շատ մեծ է համակարգի կարևորությունը:
  • 34. Էպիկական մասշտաբների տորնադո Առնվազն 45 մարդ է զոհվել տասնյակ տորնադոների հետեւանքով, որոնք անցած շաբաթվա վերջին գրոհել են ԱՄՆ հարավարեւելյան նահանգները: Տարերքի զոհ են դարձել վեց նահանգի բնակիչներ: Առավելապես տուժել է Հյուսիսային Կարոլինան. գրանցված ավելի քան 100 մրրկահողմերից 60-ը տեղի են ունեցել այդ նահանգի տարածքում: Տորնադոն սովորական բան է ԱՄՆ-ի համար, սակայն անցած շաբաթվանը, ականատեսների պատմածներով, դուրս էր տարերքի սովորական դրսեւորման շրջանակներից: CNN հեռուստաընկերության օդերեւութաբանը, տեղեկացնելով Հյուսիսային Կարոլինայում մոլեգնող տորնադոյի հետեւանքների մասին, դրանք անվանել է «էպիկական»: Տորնադոների առաջացման պատճառը եղել է հզոր ամպրոպային ճակատը, որն ապրիլի 14-ից  մրրիկներ էր առաջացնում իր ճանապարհին:
  • 35. Սեյսմոլոգները Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում գրանցել են 10-ից ավել երկրաշարժ   Հայ սեյսմոլոգները մարտի 3-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում գրանցել են 10 երկրաշարժ, որոնք եղել են երեք և ավել բալ հզորությամբ:    Մարտի 3-ժին 4-5 բալանի երկրաշարժ է տեղի ունեցել վրաց-ռուսական սահմանում, Թելավի քաղաքից 36կմ հեռավորության վրա: Մյուս շաբաթ վրաց-ադրբեջանական սահմանում գրանցվել է երկու երկրաշարժ, որոնք էպիկենտրոնում կազմել են 4 բալ իսկ մարտի 5-ին նույն շրջանում գրանցվել է երեք բալանի երկրաշարժ:   4 բալանի երկրաշարժ գրանցվել է նաև Թուրքիայում, Վան քաղաքից 60կմ հեռավորության վրա: Մարտի 5-ին թեթևակի ցնցումներ են եղել իրանի և թուրքիայի սահմանում:     Եվս մեկ երկրաշարժ է գրանցվել մարտի 7-ին, Թուրքական Բուլանիկ քաղաքից 41կմ դեպի հարավ-արևելք:  
  • 36. 8.8 բալանի երկրաշարժ Ճապոնիայում   Նոր հզոր ցնցումներ են գրանցվել Տոկիոյում: Ուրբաթ օրը (այսօր) տեղի ունեցած երկրաշարժը կազմել է 7.9 բալ, որի հզոր ցնցումները զգացվել են Տոկիոյում: Ճապոնիայի իշխանությունները հայտնում են տուժածների և ավերածությունների մասին: Փոշու մեծ ամպ է բարձրացել Տոկիոյի կենտրոնում: Որոշ շրջաններում խափանված է ռադիոկապը:   6 մետրանոց ցունամին հասել է Հոկայդո կղզուն: Ավելի ուշ սպասվում է մեկ մետր բարձրությամբ ևս մեկ ցունամի:    Ճապոնիայի ցունամին կարող է հասնել մինչև Ռուսաստանի ափերը, հայտնում է ցունամիի մասին տեղեկացման Խաղաղօվկիանոսյան կենտրոնը:    Կուրիլներում հայտարարվել է ցունամիի վտանգ:   Միյագիում գրանցվել է 10 մետր բարձրությամբ ցունամի:   Ճապոնիայում ճանապարհների որոշ հատվածներ փուլ են եկել ծովը:   Տոկիոյում չի աշխատում Նարիտա օդանավակայանը:   Կուրիլներում սպասվող ցունամիի բարձրությունը կարող է հասնել 3 մետրի:   Ճապոնիայի որոշ շրջաններում ցունամիի բարձրությունն արդեն անցել է 10 մետրը: