SlideShare a Scribd company logo
1 of 4
Download to read offline
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել
Հայաստանի եզդիական համայնքին՝ մալակե
տաուսի տոնի կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի
եզդիներին Նոր տարվա` Մալակե Տաուսի
կապակցությամբ: Հայաստանի եզդիական համայնքի,
ինչպես նաև մեր ողջ ժողովրդի համար այս Նոր
տարվա պայծառ տոնը մթագնվեց պատերազմական
գործողություններով ու զոհերով: Հայաստանի
ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է
թե՛ ուրախությունը, թե՛ վիշտն ու կորստի ցավը: Հայ և
եզդի ժողովուրդների եղբայրությունն անցել է դարերի
փորձություններով և ավելի ամրապնդվել:
Սիրելի՛ եզդի հայրենակիցներ,
Մաղթում եմ ձեզ, որ Նոր տարին միայն բարիք և
երջանկություն բերի, որ վերջապես խաղաղություն
տիրի մեր երկրի սահմաններին: Համոզված եմ, որ
միասին կառուցելու ենք այն ծաղկուն ու ապահով
երկիրը, որտեղ բոլորն ապրում և աշխատում են
արժանապատիվ ու բարեկեցիկ»,- ասված է Սերժ
Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Սույն թվականի ապրիլի 20-ին երևանի
քաղաքապետ տարոն մարգարյանը շնորհավորա-
կան ուղերձ է հղել եզդիներին՝ ազգային նոր
տարվա առթիվ։
Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ ձեզ Մալակե Տաուսի տոնի՝ եզդինե-
րի Նոր տարվա առթիվ:
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը բա-
զում փորձություններ է անցել՝ դառնալով ավելի կուռ և
անխախտ: Շատ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ
հայաստանաբնակ եզդիների համար մեր երկիրն
իսկապես հարազատ տուն է, հանուն որի պաշտպա-
նության՝ հայ ժողովրդի հետ ուս ուսի տված միշտ պայ-
քարել ու հաղթել ենք թշնամուն: Այս անգամն էլ
բացառություն չէր ու, համոզվա՛ծ եմ, բացառություն եր-
բեք չի լինի:
Սիրելի՛ եզդիներ,
մաղթում եմ, որ այս և հետագա բոլոր տարիները լի-
նեն խաղաղության և բարեկեցության տարիներ: Մենք
ոչ միայն համատեղ կռվել և հաղթել, այլև արարել ու
շենացնել գիտենք, և թող մեր բոլոր ուժերը ներդրվեն
ի բարօրություն մեր երկրի և քաղաքամայր Երևանի:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
երեվանի քաղաքապետ տարոն մարգարյանի
շնորՀավորանքը եզդիներին
«Սիրելի եզդիներ, անցած այս վերջին տարիները
մեզ համար կարծեք թե դարձան փորձությունների մի
ամբողջ շարան, որոնք դժվար ու տանջալից էին մեզ
համար: Մարդկության համար քաղաքակրթության
դար համարվող 21-րդ դարում, ամբողջ աշխարհի աչ-
քի առջև տեղի ունեցավ եզդիների ցեղասպանություն,
ցավոք սրտի, որի զոհ դարձան հազարավոր եզդիներ,
յոթ հազարից ավելին առևանգվեցին ու մինչ այժմ կտ-
տանքների են ենթարկվում, կես միլիոնից ավելին տե-
ղահանության ենթարկվեց ու փախստական դարձավ,
սակայն այս ամենից հետո կրկին անգամ մեր հերո-
սական եզդի ժողովուրդը չկոտրվեց, ընդհակառակը
մենք ավելի համախմբվեցինք, ավելի հաստատվեցին
մեր եզդիական սփյուռքի կապերը: Այդքանից հետո
կրկին շարունակում ենք ու կշարունակենք գոյատևել,
չենք մոռանում մեր ավանդույթները, մեր ազգային
տոները: Ուստի այս կապակցությամբ, քանզի այսօր
մեր ազգային Նոր տարին է՝ Չարշամա Սարե Սալեն,
ցանկանում եմ շնորհավորել ձեզ բոլորիդ, այս գեղե-
ցիկ տոնի առթիվ, թող Մալակե Տաուսը ձեզ պահա-
պան լինի ու թող մեր միասնությունը էլ ավելի
ամրապնդվի, իսկ մեր եզդի հերոս զինվորներին,
ովքեր այսօր ծառայում են ՀՀ ԶՈՒ-ում հանուն հայրե-
նիքի պաշտպանության իրենց կյանքն են վտանգում,
ցանկանում եմ անկոտրուն կամք և թող Խուադեի ու
Մալակե Տաուսի ուժը միշտ ձեր հետ լինի: Որքան էլ
թշնամին փորձի մեզ կոտրել, մենք դրանով ավելի կու-
ժեղանանք ու կհզորանանք»։
ՀՀ Եզդիների ազգային միությունը՝ ի դեմս նախա-
գահ Ա. Թամոյանի, իր խորին շնորհակալությունն ու
երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հան-
րապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
և Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյա-
նին եզդիների ազգային Նոր տարվա կապակցու-
թյամբ շնորհավորական ուղերձով հանդես գալու և
բարեմաղթանքներ հղելու կապակցությամբ:
եզդիների ազգային միության
նախագաՀ՝ ա. թամոյանի
շնորՀավորանքը եզդի ժողովրդին
2016
Ապրիլ
¹ 05 (141)
ՀՀ նախագաՀ Սերժ ՍարգՍյանը
շնորՀավորել է եզդիներին
«Դա իրական ոճրագործություն էր, ինչը մինչև հի-
մա էլ շարունակվում է, քանզի Թուրքիան շարունակում
է իր ժխտողական քաղաքականությունը: Թուրքերը
մարդկային կերպարանք են ընդունել, սակայն նրանց
մեկ բառով կարելի է բնութագրել՝ գիշատիչ, նրանք
նույնիսկ քաղաքակիրթ մարդկության հասարակ կա-
նոնների հետ չեն կարող շարժվել: Սակայն բավական
է, մինչև երբ պետք է աշխարհը լռի, հարկավոր է վեր-
ջապես նրանց իրենց տեղը ցույց տալ, պետք է ստիպել
Թուրքիային, որ վերջապես առերեսվի սեփական
պատմությանը»,- ասաց նա:
Ա. Թամոյանը, ինչպես նաև իրեն ուղղեկցող բոլոր
եզդիները նշեցին, որ դատապարտում են նաև Ղարա-
բաղում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց
արդյունքում զոհվել են նաև ազգությամբ եզդի չորս
զինծառայողներ՝ Սիդար Ալոյանը, Քյարամ Սլոյանը,
Բորիս Օզմանյանը և Համլետ Հաջոյանը:
«Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին, մենք
եղբայր ժողովուրդներ ենք, չենք կարող անտարբեր լի-
նել հայ ժողովրդի նկատմամբ, մենք մեր բարեկամու-
թյունը դարերով կշարունակենք ու կամրապնդենք: Իսկ
ինչ վերաբերվում է Թուրքիայի կառավարությանը, կրկ-
նում եմ, պետք է ճանաչի ինչպես Հայոց, այնպես էլ
1915 թ. Օսմանյան կայսրությունում եզդիների և ասո-
րիների ցեղասպանությունը», ասաց Եզդիների ազ-
գային միության նախագահը։
«Ցեղասպանության ժամանակ 500.000 եզդի է կո-
տորվել, և այսօր եկել ենք մեր հարգանքի տուրքը մա-
տուցելու նաև նրանց, մենք այսօր չունենք մեր ազգային
եզդիական պետականությունը, ուստի հույս ունենք, որ
Հայաստանի մեր իշխանությունները՝ ի դեմս մեր օրե-
նսդիր մարմինների, վերջապես կնդունեն օրենքի մի
նախագիծ և կընդունեն այդ, որի համաձայն կդատա-
պարտվի 1915 թ. Օսմանյան կայսրությունում եզդինե-
րի ցեղասպանությունը» հավելեց Ա. Թամոյանը:
Օսմանյան կայսրության կողմից և հատկապես նրա
գոյության վերջին շրջանում ազգային ու կրոնական
փոքրամասնությունների հանդեպ վարվող պետական
ցեղասպանական քաղաքականությունը դիտարկելիս,
հայերի, հույների և ասորիների ցեղասպանություննե-
րից զատ, երևան են գալիս նաև եզդիների հանդեպ
իրականացված զանգվածային ու շարունակական
բռնությունների դրվագներ: Ցավոք, դրանք մասնագի-
տական գրականության մեջ գրեթե լուսաբանված չեն՝
հիմնականում փաստերի ու աղբյուրների անբավարա-
րության պատճառով: Այնուամենայնիվ, որոշ ուղղակի
և անուղղակի տվյալներ թույլ են տալիս եզրակացնել,
որ ի թիվս այլ ազգային փոքրամասնությունների՝ եզդի-
ները ևս, հիմնականում իրենց կրոնական պատկանե-
լիության հիմքով, 1915-1918 թթ. թուրք և քուրդ
ջարդարարների կողմից ենթարկվել են զանգվածային
ջարդերի, կողոպուտի և այլ հալածանքների:
2014-2015 թթ. Իրաքում և Սիրիայում ընթացող պա-
տերազմի պայմաններում եզդիական համայնքը ևս
ծայրահեղական ու ահաբեկչական կառույցների ցե-
ղասպանական քաղաքականության զոհը դարձավ՝
կրելով մարդկային ու նյութական մեծ կորուստներ: Եվ
հարյուր տարի անց խիստ արդիական է չմոռանալ
հայերի հետ կողք կողքի դարեր շարունակ խաղաղ
ապրած այս ժողովրդի պատմության արյունոտ դրվագ-
ները:
1915-1918 թթ., Օսմանյան կայսրության կողմից հայ
ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանության ժա-
մանակաշրջանում թուրքական յաթաղանի ու քրդերի
զանգվածային բռնությունների զոհ են դարձել նաև
մեծ թվով անմեղ եզդիներ (ըստ որոշ տվյալների՝ մի-
նչև 500 հազար): Առաջին համաշխարհային պատե-
րազմը լավ հնարավորություններ էր ընձեռում
երիտթուրքերին` հաշվեհարդար տեսնելու հայերի
հետ և ոչ միայն հայերի, այլև Օսմանյան կայսրության
հպատակության ներքո գտնվող մյուս ոչ թուրք ժողո-
վուրդների: Հայտնի է, որ հայերը և առհասարակ
Հայաստանը խոչընդոտ էին հանդիսանում երիտթո-
ւրքերի համար իրենց հետագա ծրագրերը իրակա-
նացնելու ճանապարհին: Այդ կոտորածների և
ջարդերի զոհը դարձան նաև կայսրության ներքո
գտնվող ասորիները, հույները և եզդիները: Քրիստո-
նյաների և եզդիների հանդեպ բռնությունները վերա-
կենդանացնում են Հայոց ցեղասպանության մասին
հիշողություններն ու պատկերները: Փաստացի այժմ
շարունակվում է տարածաշրջանում քրիստոնյաների
և ընդհանրապես ոչ մուսուլման ժողովուրդների չեզո-
քացումն ու վերացումը:
Ըստ աղբյուրների՝ նշված տարիներին եզդիների
խոշոր ջարդեր են տեղի ունեցել Արևմտյան Հայաստա-
նի Վանի նահանգի Խանասորի (Խավասորի) դաշտում
և շրջակա 42 գյուղերում, Մուշում, Ջզիրե նահանգի մի
շարք գյուղերում, Կարսի գավառի Օղուզլու (Օզրլու)
գյուղում, Ալաջայի (Արջոառիճ) ձորում, Կարսի մարզի
Կաղզվանի գավառի Կողբ գյուղում, Էրզրումի նահան-
գի գյուղերում, Սուրմալուի մարզի մի շարք գյուղերում,
Կարսի մարզի Դիգոր (Տեկոր) գավառի գյուղերում:
1918թ. Ախուրյան և Արաքս գետի անցումների ժամա-
նակ խեղդվել և սովամահ է եղել 4000 եզդի:
Իսկ արդեն Արևելյան Հայաստանի Ապարանի
շրջանի մի շարք գյուղերում քուրդ Տայո բեկի հրամա-
նով սպանվել են մոտ 900 մարդ: Բացի եզդիներին մա-
հապատժի ենթարկելուց, քուրդ Տայո բեկը Թուրքիայի
խորքերն է քշել ավելի քան 600 եզդիների: Աշտարա-
կի շրջանի Գրասորի տարածքում նույն 1918 թ. մեկ օր-
վա ընթացքում սպանվել է 24 եզդի: (Տե՛ս Ահմադե
Գոգե, Մեր ապուպապերի ձայն», Երևան, 1997թ.,
եզդիերեն լեզվով կամ «Էզդիխանա» ամսաթերթ, 2004,
թիվ 8, 2005թ., թիվ 1։ Հայկ Ղազարյան, «Օսմանյան
բռնապետության ներքո ապրող հայ և մյուս ժողովուրդ-
ների ցեղասպանության պատմությունը (1453-1922թթ.),
հ. 2, ԳԱԱ, Երևան, 2010թ, էջ 728-729):
Մեծ եղեռնի տարիներին մարդկային կորուստներից
բացի պետք է նաև անդրադառնալ եզդի ժողովրդի
կրած նյութական վնասներին, որ նույնպես բավակա-
նին մեծ է: Քուրդ և թուրք բաշիբոզուկները առիթը բաց
չեն թողել՝ թալանելու դատարկված եզդիաբնակ գյու-
ղերը: Ըստ մոտավոր հաշվարկների՝ ընդհանուր նյու-
թական վնասը կազմում է՝ շուրջ 350 հազար մանր ու
48 հազար խոշոր եղջերավոր անասուն, կահ-կարասի,
հողատարածքներ, արոտավայրեր և անձնական օգ-
տագործման իրեր:
Համայն աշխարհի եզդիների առաջնորդ Աբդի բեկ
զադե Միր Իսմայիլը, անդրադառնալով թուրքական
կառավարության կողմից հայերի կոտորածների թե-
մային, Կովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ բեկին
ուղղված իր նամակում հիշատակում է, որ թուրքերը
1915 թ. հայերին բռնի տեղահանության են ենթարկել,
քշել դեպի Դեր Զորի անապատները:
Նույն նամակում, անդրադառնալով արդեն եզդինե-
րի կացությանը, Միր Իսմայիլ բեկը նշում է, որ թուրքա-
կան յաթաղանից մազապուրզ եղած և Շանգալի
լեռներում ապաստանած հայերին մեծ օգնություն ցու-
ցաբերեցին այդտեղ ապաստանած եզդիները: Իսմայիլ
բեկը հրամայում է տեղացի եզդիներին, որ չթողնեն
բարեկամ հայերին բախտի քմահաճույքին ու բոլորին
իրենց տներում ապաստան տան, ուտելիքով ապահո-
վեն բոլորին: Շանգալի եզդիների առաջնորդ Համոյե
Շարոն բոլոր եզդի ցեղերի առաջնորդներին կարգադ-
րում է, որ ամեն մեկը իրենց ուժերի չափով օգնեն (ա-
պաստան տան) բարեկամ հայերին:
Այդ մասին տեղեկանում են թուրքերը, որոնք 1917
թ-ի փետրվարի 15-ին Շանգալի լեռներում եզդիների
առաջնորդներին ուղղված նամակ են ուղարկում՝ պա-
հանջելով հանձնել իրենց մոտ ապաստանած շուրջ
6000 հայերի, և խոստանում են պահանջը կատարե-
լու դեպքում չվնասել եզդիներին: Սակայն եզդի
առաջնորդները ոչ միայն չեն կատարում թուրքերի
պահանջը, այլև պատասխան նամակ են ուղարկում,
որտեղ քննադատում են թուրքական կառավարու-
թյան բարբարոսական արարքները: Ի պատասխան
այդ ամենի՝ թուրքերը հարձակում են գործում Շան-
գալի լեռների վրա: 35-օրյա կռիվներից հետո եզդի-
ները տալիս են 75 զոհ, իսկ հայերը՝ 10: Կոտրելով
ավելի փոքրաթիվ եզդիների ու հայերի դիմադրությու-
նը՝ թուրքերը կոտորածներ են կազմակերպում Շան-
գալում. մեծ թվով ընտանիքներ բազմաթիվ
մարդկային զոհեր են տալիս: Չբավարարվելով այդ-
քանով՝ թուրքերի շուրջ 50 եզդիական գյուղ են հրդե-
հում: Մեծ էր նաև եզդիների նյութական վնասը՝
թուրքերի կողմից կողոպտվեց եզդիներին պատկա-
նող 100 հազարի չափ ոսկի: Սակայն թուրքական բա-
նակը, ի վերջո ծանր կուրուստներ տալով (285 դիակ),
ետ շպրտվեց: Եզդիներին օգնության էր եկել անգլի-
ական բանակը: (Տե՛ս Հայաստանի հանարապետու-
թյան Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, Այլ
և այլ հեղինակաների արխիվ,թղթապանակ N240,
վավերագիր N3, տե՛ս նաև Հայկ Ղազարյան, Օսմա-
նյան բռնապետության ներքո ապրող հայ և մյուս ժո-
ղովուրդների ցեղասպանության պատմությունը
(1453-1922թթ.), էջ 730-735):
Մեծ եղեռնից հետո նույն ճակատագիրը կիսած հայ
և եզդի ժողովուրդների ներկայացուցիչները կողք կող-
քի պայքարեցին նաև Արևելյան Հայաստանում՝ 1918 թ.
Մայիսյան հերոսամարտերի ժամանակ և Հայաստանի
առաջին Հանրապետության գոյության տարիներին:
Բաշ Ապարանի և Սարդարապատի հերոսամարտերում
իրենց լավագույնս դրսևորեցին նշանավոր եզդի առաջ-
նորդ Ջահանգիր աղան և նրա քաջ մարտիկները:
եզդիները դատապարտում են 1915թ. ՕՍմանյան
կայՍրությունում Հայերի, եզդիների, աՍորիների եվ
պոնտոՍի Հույների ցեղաՍպանությունը
այսօր Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև եզդիները՝ ազիզ թա-
մոյանի գլխավորությամբ:
«մենք՝ հայաստանաբնակ եզդիներս, եկել ենք հուշահամալիր՝ խոնարհվելու 1915 թվականի նահատակ-
ների հիշատակի առաջ, վերհիշելու այդ ոճրագործությունից զոհ գնացած մեր նախնիներին, ինչպես նաև
դատապարտելու և աշխարհից պահանջելու, որպեսզի վերջապես համաշխարհային մասշտաբով դատա-
պարտվի ու թուրքիայի կողմից փոխհատուցվի: եթե դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, այսօր
այդ նույն ոճրագործությունը չէր կրկնվի իրաքի հյուսիսային մասում եզդի ժողովրդի նկատմամբ, որն ի
դեպ, դեռևս չի կանխվել», այս մասին «էզդիխանա»-ի հետ զրույցում Ծիծեռնակաբերդում ասաց եզդիների
ազգային միության նախագահ՝ ա. թամոյանը:
Արարողության ժամանակ ՀՀ վաստակավոր լրագ-
րող, Հայաստանի Հանրային ռադիոյի «Եզդիների հա-
մար» կես ժամյա հաղորդման ավագ խմբագիր՝ հոգևոր
Հասանե շեխ Մամուդեի կողմից ընթերցվեց ՀՀ Նախա-
գահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը եզդի
ժողովրդին ազգային Նոր տարվա՝ Մալակե Տաուսի տո-
նի կապակցությամբ: Հոգևոր շեխ Հասանի կողմից շնոր-
հավորանքը նաև թարգմանվել էր եզդիերեն, որը
նույնպես ընթերցվեց: Տոնի ընթացքում ներկաները նաև
շնորհավորանքներ ստացան արտերկրի մեր եզդի ազ-
գակիցներից, հանձինս Գերմանիայի Նորդրայն-Վեսթ-
ֆալեն դաշնային հողում գտնվող Դորտմունդ քաղաքի
եզդիական համայնքի կողմից:
Եզդիների ազգային Նոր տարին, որը ունի մի շարք
անվանումներ, այսպես օրինակ՝ «Չարշամա սարե սալե»
(թարգմ. Տարեսկզբի չորեքշաբթի), «Այդա Սըրսալե»
(տարեսկզբի կամ տարեգլխի տոն), «Այդա Տաուսի Մա-
լակ» (Հրեշտակապետ Տաուսե Մալակի տոն), «Սըրսալա
Էզդիյա» (եզդիների Նոր տարի), «Չարշամա սարե նիսա-
նե» (ապրիլ ամսվա առաջին չորեքշաբթիի տոն) և այլն:
Տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 13-ից հե-
տո առաջին չորեքշաբթի օրը: Տոնին նախորդող օրերին
կամ բուն տոնի օրը առավոտյան այցելում են գերեզմա-
նատներ առաջինը հանգուցյալների տոնը շնորհավորե-
լու, այնուհետև վերադառնում տուն և շնորհավորում
միմյանց: Տոնի գլխավոր խորհուրդը կայանում է նրանում,
որ ամենազոր Աստվածը՝ Խուադեն, ավարտեց աշխար-
հաստեղծումը հենց եզդիական տոմարի նիսան (ապրիլ)
ամսվա առաջին չորեքշաբթի օրը: Իսկ Գրիգորյան տո-
մարով այն ընկնում է ապրիլի 13-ից հետո առաջին չորեք-
շաբթի օրը: Հարկ է նշել, որ Հայաստանում սովետական
կարգեր հաստատվելուց հետո 1920 թ. նույնպես ընդուն-
վեց նոր տոմարը, այսինքն Գրիգորյան օրացույցը: Եզդի-
ների Նոր տարվա տոնի գլխավոր սիմվոլներից մեկը
հանդիսանում է հավկիթը, որը իր տեսքով կարծեք թե
մարմնավորում է երկրագունդը: Ըստ եզդիների Շարֆա-
դին կրոնի. «այս աշխարհը ի սկզբանե եղել է ամբողջու-
թյամբ ջրով պատված (բարի հար տշտի դընյա բար բու),
հետագայում հողը ամրապնդվում է սուրբ Լալըշի շնոր-
հիվ և բարձրանում վեր, ջրից բարձր», մեկնաբանվում է
մի շարք աղոթքներում: Ինչպես վերևում նշեցինք, որ
հավկիթը մարմնավորում է այս երկրագունդը, ապա
կհասկանանք նաև, որ հավկիթը նույնպես ջրիկ է և եթե
մենք այն եփենք, ապա այն կհասնի ու կամրանա: Ի դեպ
հավկիթը ներկվում է չորս գույներով՝ սպիտակ, կանաչ,
կարմիր ու դեղին: Այստեղ սպիտակը խորհրդանշում է
հրեշտակային սպիտակությունը, այսինքն պարզությունն
ու մաքրությունը, ինչպես նաև այն, որ ի սկզբանե եղել է
միայն սպիտակը, հետագայում են մյուս գույները առա-
ջացել: Կանաչը խորհրդանշում է բնությունը, որը առա-
ջին անգամ ծաղկեց, կարմիրը ծաղիկը կամ ծաղիկները
(ի դեպ տոնի ժամանակ եզդիները իրենց տան առաջ
պետք է դնեն կարմիր կակաչը, որը խորհրդանշում է որ
այս տանը բնակվում են Մալակե Տաուսի ժողովրդի զա-
վակները), իսկ դեղին գույնը մարմնավորում է Արևը, որն
առաջին անգամ դուրս ելավ, միաժամանակ դառնալով
արարված աշխարում կյանքի հիմնական աղբյուր: Տոնի
ժամանակ նաև դուրս է բերվում եզդիների սուրբ Սին-
ջակը (Մալակե Տաուսի սիմվոլ), որպեսզի ժողովուրդը
օրհնվի և իր երազանքների իրականացման համար հա-
ջողություն ստանա: Այդ օրը նաև եզդիները իրենց ձեռ-
քին են կապում «Բասըմբար»-ը (Լալըշի սուրբ ջրով
օծված թել, որը լինում է կամ կարմիր ու սպիտակ կամ
վերը նշված չորս գույները): Կապելու ընթացքում նրանք
երազանք են պահում և տարվա ընթացքում այն օրը, երբ
արձակվի թելի կապերը, ընդունված է համարել, որ քո
երազանքը կիրականանա այդ օրը: Իսկ տոնի երեկոյան
ժամին բոլորը միահամուռ կերպով վառում են ճրագ, որը
մարմնավորում է աստվածային լույսը:
Խդր Հաջոյան
եզդիները նշեցին ազգային նոր տարին՝ «Չարշամա Սարե Սալե»-ն
«Ես Մոսուլում էի գտնվում, որևէ ելք չէի գտնում
դուրս գալու, գիտեի, որ այլևս փրկվելու ելք չկա: Ամ-
բողջ Մոսուլը գտնվում էր այդ ահաբեկիչների իշխանու-
թյան տակ: Սակայն մի տուն կար, որտեղից
կարողացա վերցնել իսլամական զգեստներ, թաքցնել
դեմքս և փախչել: Որոշ մարդիկ շատ օգնեցին, և ես
բախտի բերմամբ, կարողացա անցնել սահմանը: Ինձ
տեղափոխել են եղբորս մոտ` Զախոյում գտնվող եզդի-
ական ճամբար, որից հետո մի շարք եզդիների հետ
տեղափոխվել եմ Գերմանիա:
Ավաղ, կորցրի վեց եղբայրներիս, որոնց սպանեցին,
մորս, եղբորս աղջիկն էլ փորձել էր փախչել Մոսուլից,
բայց ականի վրա էր ընկել ու մահացել էր»,- այսօր իր
պատմությունը ներկայացրեց Նադիան:
Ասաց փրկվել են երկու քույրերն ու երեք եղբայ-
րները: Բայց երեք հազարից ավելի կանայք ու աղջիկ-
ներ մնացել են Մոսուլում, ԴԱԻՇ ահաբեկիչների
գերության մեջ ու այժմ նրանք համարվում են սեռական
բռնության զոհեր:
Նրանց օգնելու ու իրավունքները պաշտպանելու
համար Նադիային նոմինացրել են Նոբելյան Մրցանա-
կի, սակայն դա նրան քիչ է հետաքրքրում. «Ինձ հա-
մար կարևորը եզդի կանանց փրկությունն է»,- ասաց
Նադիան:
Նրա հիշողությունների մեջ անցյալն այսպիսին է.
«2014-ին ԴԱԻՇ-ը եկավ Իրաքի եզդիական տարածք`
ոչնչացնելու եզդիներին, քանի որ նրանց համարում էր
«գիրք» չունեցող, անհավատ ժողովուրդ: Նրանք ցան-
կանում են ոչնչացնել նրանց տղամարդկանց, գերեվա-
րել կանանց: Ես ինքս եզդի աղջիկ եմ Շանգալից:
Տասը հազար եզդիներ գերեվարվեցին և սպանվե-
ցին այդ ահաբեկիչների կողմից և որոշներն էլ չկարո-
ղացան դիմանալ ծանր արևային պայմաններին,
մահացան: Մեր կանանց նրանք վաճառում էին, նրանց
նկատմամբ տարբեր տեսակի սեռական ոտնձգություն-
ներ էին կատարում, օրական մի աղջկան կամ կնոջը
տալիս էին տարբեր անձանց, վաճառում էին թե Իրա-
քի, թե Սիրիայի սև շուկաներում: Մինչ այժմ որևէ մեծ
գործողությունների չեն դիմում եզդիներին նրանց ձեռ-
քից փրկելու համար: Դեռևս 3 հազարից ավելի կանայք
ու աղջիկներ գերեվարված են այդ անխիղճների ձեռ-
քում: Ես նրանց ձայնն եմ»:
Ասաց, որ պատրաստվում է ամեն ինչ անել` կա-
նանց փրկելու համար։
«Ես ինքս էլ փորձում եմ իմ ժողովրդի ձայնը բարձ-
րացնել տարբեր հարթակներում որ այդ անխիղճ
ԴԱԻՇ-ի դեմն առնեն: Դրա համար ես այսօր այստեղ
եմ` Հայաստանում, շատ ուրախ եմ, որ ձեր շրջապա-
տում եմ, քանզի դուք ավելի լավ կիմանաք մեր ցավը,
դուք էլ հարյուր տարի առաջ ցեղասպանություն եք ապ-
րել: Եվ ես կարծում եմ, որ եթե Հայոց ցեղասպանու-
թյունը ժամանակին դատապարտվեր, ճանաչվեր,
ապա Շանգալի եզդիների ցեղասպանությունը չէր
լինի»,- ասաց ահաբեկիչների բռնություններից փախած
եզդուհին:
ավաղ, կորցրի վեց եղԲայրներիՍ. դաիշ
աՀաԲեկիՉներից ՓրկվաԾ աղջիկը երեւանում է
12 տարեկան եզդի աղջիկը
«իՍլամական պետության»
գերությունից ազատվել է
նրանց քնաԲեր տալով
դաիշ-ի ահաբեկիչներից փրկված ազգությամբ եզդի 21-ամյա նադիա մուրադը երևանում է, մասնակ-
ցում է «ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին: աղջիկը պատ-
մում է, որ մեծ դժվարությամբ է փախել մոսուլից, որտեղ կենտրոնացել են դաիշ-ի ահաբեկիչները, պաշարել
քաղաքը:
12 տարեկան եզդի աղջիկը «Իսլամական պետու-
թյան» գերությունից ազատվել է՝ քնաբեր տալով իրեն
գերի պահողին, հղում անելով Իրաքի խորհրդարանի
միակ եզդի պատգամավոր Վիան Դախիլին, գրում է
iraqinews.com-ը:
Աղջիկը գերի էր ընկել իր 17-ամյա մորաքրոջ հետ:
Նա ահաբեկիչներից քնաբեր հաբեր էր խնդրել, իբր
թե քնել կարողանալու համար, սակայն դրանք լցրել է
իրենց գերեվարածների թեյի մեջ, ինչի արդյունքում
ահաբեկիչները քնել էին և նրանք կարողացել էին
փախչել դեպի քրդերի կողմից վերահսկվող տարածք-
ներ:
ՍաՀմռկեցուցիՉ
պատմություն
Ռուսական NTV հեռուստաընկերությունը
պատրաստել է մի ֆիլմ, որը պատմում է Իրաքի
Շանգալ մարզի եզդիների շուրջ ստեղծված
իրավիճակի մասին: Ֆիլմում անդրադարձ է
կատարվում նաև մի եզդի կնոջ, որը իր մանկահասակ
երեխայի հետ հայտնվել է գերության մեջ:
Իսլամիստները ստիպել են նրան ուտել ճաշ, որը
պատրաստել են կնոջ երեխայով: Կինը անգամ
իսլամիստների գերությունից ազատվելուց հետո չի
կարողանում հավատալ կատարվածին:
ՀՀ կոտայքի մարզի զովունի գյուղի ամո թաղամասում տեղի ունեցավ եզդիների նոր տարվա արարողու-
թյուն, որին իրենց մասնակցությունն էին ցուցաբերում երկու հարյուրից ավելի եզդիներ՝ եզդիների ազգային
միության նախագահ ազիզ թամոյանի գլխավորությամբ: ներկա էին նաև ՀՀ նախագահին կից ազգային փոք-
րամասնությունների համակարգող խորհրդի ղեկավար՝ նարինե գուլյանը, սույն խորհրդում եզդիների ազգային
միության ներկայացուցիչ՝ Սիաբանդ Բաքոյանը, գերմանիայի դաշնային Հանրապետությունից ժամանած եզդի-
ական պատվիրակությունը՝ ի դեմս ադման ալ-էզդինի, շեխ Ֆանոս աքչուրայի, Բահրան Սանսարի ու նեջաթ
Չելկիի, ինչպես նաև Ֆրանսիայի եզդիների ասոցիացիայի նախագահ՝ թամազ դասնի մգոին և այլոք:
Angorî neh’îê t’opraxa, dîdema köþtîya eve:
1. Îraq: Þengal, Sînûn, Gobal, Digûr, Gelîê
E’lî begê, Dihok, Zorava, K’êrsê û Barê, Sîba,
T’ilîzer, T’ilzafê, Xirbê Qewala, Girzerk,
R’ibûsî, Þarok, T’ilkezev, T’ilbenda, Koco,
Xotemî, R’indewan, Amedîa. Gönd û warê
jorgotîda weke 200 h’ezar ÿzdî hatine
köþtinê.
2. Ermenîstana R’oavayê: wîlayet’a Wanê,
deþta Xanesorê û göndê dor-berda weke 100
h’ezar ÿzdî hatine köþtinê. Evexe, Axûrîk,
Angûzek, Anzava, Acalî, Arç’eq, Bêgrîb,
Havasî, Bêcermo, Bêrtîs, Gondûrma, Zêwa,
Dêrcemeda Jêrin, Dêrcemeda Jorin, Döa-
van, G’indî, Ÿrcîs (Arç’êþ), T’endûrek,
Xaçan, Xoceqiþlag’, Xosmîayn, K’ûcapnar,
Qereqele, K’îrato, Kolzot, K’yûçûkk’oy,
Mêrvanê, Moleh’esen, Mûçs, Mûradîn,
Yarimqa, Noþar, Þahmanîs, Þerefxanê,
Þîkêftî, Çaldiran, Çirag’, Çîbûxçlû,
P’iþîk’ûmbat’, Seray, T’îmar (T’imar), Ût’ê,
Orênê û ê dinêda weke 100 h’ezar ÿzdî hatine
köþtinê.
3. Wîlayet’a Mûþê (Kevanê k’êrê), Evexe, Dî-
yarbek’irê (deþta Biþêrîê), Xezalîa
Mêrdînê (Xerza), Cizîrê, Azika Jêrin,
Azika Jorin, Alkayê, Bazîdanê, Basmûtê,
Baximsê, Bêrklê, Gelîê Zîlan, Gêdûkê,
Dûþayê, Zaxorayê, Zêrînê, Xinûsê, Kaxarînê,
Kavir’zoyê, Qöbildorê, Korxê, Ç’inêrîayê,
Qadûnayê, Hacrê, Hasktîvayê, Meymûnîê,
Þemzê, Þikevta, Canesekrê, R’amê, Feqîra û
ê dinêda weke 60 h’ezar ÿzdî hatine köþtinê.
4. Wîlayet’a Erzörimê (qeza Beyazêt - Eleþ-
girê): Ort’ila, Dîadînê û cî-warê jîynêye
dinêda weke 7500 ÿzdî hatine köþtinê.
5. Qeza Qersê: Gelîê qeza Qersêyî Ozirlûyê
(Og’ûzlû), Alacayêda weke pênc h’ezar ÿzdî
hatine köþtinê.
6. Warê Qaqizmanêyî Qölpêda, k’îjan
dik’eve nav qeza Qersê, weke sê h’ezar ÿzdî ha-
tine köþtinê.
7. Qeza neh’îya Qersêye Dîgor’ê û göndê dinê:
Eleþgirê, Emank’oyê, Yemançayîrê, Eyla
Sinco, Ak’arê, Bayramk’omê, Bacelîyê,
Baþk’êdîkvêrê, Bêlîhamêdê, Gogirmes, Dî-
gorê, (T’êkor), Dûzgêlî, T’oxûbûrê, Xerebê,
Xatabayê, Çîbûxliyê, K’yûndoyê, H’esen-
cano, Nokayê, Cindirog’lîyê, Sûsûlê,
Taþnîkê, Tûzakê, Ûlîk’endê, P’aþarcîkê û
ê dinda neh h’ezar ÿzdî destê zorê hatine îs-
lamkirinê birine ser dînê meh’medîê.
8. Olk’a merza Sörmelîêye Îdirê: Xer-
felûyê, Alçalûyê, E’slanlûyê, Bendemûradê,
Baþ Sînekê, Gêlî, Germeþiva, Demisxanê,
Zerîfxanê, Zorê, Xanê, Xirbê Sor, Qerex-
t’înê, Qereqûyê, Qûç’ê, Mexsûdya, Macirîya,
Göndê þêxa, Sayîbilaxê, Taûþanê, Taþk’or-
pîyê, Göndê K’elo û ê dinêda weke deh h’ezar
ÿzdî hatine köþtinê.
9. Sala 1918-a, wexta derbazbûna ç’emê
Arp’eçayê (Axûryan) û Erez, weke çar h’ezar
ÿzdî xeniqîne yan delyane.
10. Hinda göndê neh’îya Ermenîstana R’ohi-
latêye Axbaranêye Elegezê, Qöndexsazê,
Qör’ibog’azê, Cercerîsê (Kendalê beþ û
Newala E’celê), bi destê cerda Teyo begê
k’örd sala 1918-a 800 meriv hatine köþtinê,
ij k’îjana her t’enê 19 meriv ij k’oma
R’eþîdê Eyo bûne. Göndê heman neh’îêyî
K’arvanserêda (P’oþt, E’mirê T’eze, Sadûns)
54 meriv hatine köþtinê.
11. Ij alîê Teyo begê k’ördda ij göndê heman
neh’îêye din weke 600 meriv ajotne k’ûraya
dewleta alî Osman.
12. T’opraxa Giresorada, k’îjan nêzîkî göndê
merza CE-e Aragasotnêyî Þamîranêye, sala
1918-a, nav r’ojekêda, 24 meriv hatine köþt-
inê, ij k’îjana yek jin bûye. Dêmek, bi h’e-
savê t’omerîyî döristkirî, ij ÿzdîya weke
500 h’ezar meriv hatine qir’kirinê.
Dersxana k’oma 11-a
QIR’A CIME’TA ŸZDÎYA P’ADÞATÎA
ALÎ OSMANDA - SALÊ 1915 - 1918 - A
БAВO ШӘР’Ә,
К’ӘРӘМ ШӘР’ДA
WӘК ШEРӘ
Гәли xwәндәвaнe р’oжнә’мa ‘‘Эздиxaнә’’, әм
wәр’a дьднә нишaн xәвәрe сьтрaнa эздики,
к’ижaн haтийә гoтьнe у п’eшк’eшкьрьнe бь
дәнбeжaйa hӧнӧрмәндe эздиaйи мьләтийe
Һaмик Т’әмoйaн, жь бo бирaнинa К’әрәмe
К’әләш, к’e бь мeрxaси фәрмaндaрe xwә
әрмәни Aрмeнaк урфaнйaн т’әнe нәhишт у
ә’мьрe xwә дa бoнa п’aрaстьнa ax у т’oп’рaxa
Щьмhoрийәтa Әрмәнистaнe.
Бaвo шәр’ә, дaйe шәр’ә,
Шәр’e әрмәнийa у к’aфьрe aзәрaйә,
Ә’щәмe дьжмьн зә’ф xaйинә,
Һ’ьщуми сәр Qәрәбaxa р’әнгин кьрийә,
Т’oп-щәбьрxaнe xwә сәр щьмә’тe дьр’ә-
шинә,
Дaйe ә’щәм бexoфә, щьнйaзa oрт’a мәйдaнe
xьрaв дькә.
Бaвo шәр’ә, шәр’ә,
К’әрәм шәр’дa wәк шeрә,
Шәр’вaнe эзди бәр дьжмьн шәр’ә, шәр’ә,
Бoй aзaдийa wәлaт ә’мьр дьдә.
К’әрәм ә’гитә, шeрe мә эздиaйә,
Бәр бь дьжмьн шәр’ә у бe тьр’сә,
Әw мeрxaсә, т’әви бьрaйe әрмәниaйә,
К’әтйә мәйдaнa шәр’e гьрaнә.
К’әрәм дьвe: ‘‘дaйe мәгри, мәлувинә,
Лawe тәйe wәлaт бьп’aрeзә
у we вәгәр’ә h’әмeзa дaйкa xwәйә’’.
Ньвиск’aр Xьдьр Һ’әщoйaн

More Related Content

Viewers also liked (7)

Datos personales
Datos personalesDatos personales
Datos personales
 
Colegio nacional nicolas esguerra
Colegio nacional nicolas esguerraColegio nacional nicolas esguerra
Colegio nacional nicolas esguerra
 
Teaching practice 5
Teaching practice 5Teaching practice 5
Teaching practice 5
 
Great lakes project
Great lakes projectGreat lakes project
Great lakes project
 
Abaka 07 03-2016
Abaka 07 03-2016Abaka 07 03-2016
Abaka 07 03-2016
 
Deus da família min. sarando a terra ferida
Deus da família   min. sarando a terra feridaDeus da família   min. sarando a terra ferida
Deus da família min. sarando a terra ferida
 
Norma
NormaNorma
Norma
 

More from Khdr Hajoyan

Ezdikhana N11 - December 2016 (147)
Ezdikhana N11 - December 2016 (147)Ezdikhana N11 - December 2016 (147)
Ezdikhana N11 - December 2016 (147)Khdr Hajoyan
 
Ezdikhana N7 - July 2016 (143)
Ezdikhana N7 -  July 2016 (143)Ezdikhana N7 -  July 2016 (143)
Ezdikhana N7 - July 2016 (143)Khdr Hajoyan
 
Ezdikhana N6 - May 2016 (142)
Ezdikhana N6 -  May 2016 (142)Ezdikhana N6 -  May 2016 (142)
Ezdikhana N6 - May 2016 (142)Khdr Hajoyan
 
Ezdikhana N4 - April 2016 (140)
Ezdikhana N4 - April 2016 (140)Ezdikhana N4 - April 2016 (140)
Ezdikhana N4 - April 2016 (140)Khdr Hajoyan
 
Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)
Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)
Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)Khdr Hajoyan
 
Ezdikhana N12 - December 2015 (136)
Ezdikhana N12 - December 2015 (136)Ezdikhana N12 - December 2015 (136)
Ezdikhana N12 - December 2015 (136)Khdr Hajoyan
 
Ezdikhana N11 - November 2015 (135)
Ezdikhana N11 - November 2015 (135)Ezdikhana N11 - November 2015 (135)
Ezdikhana N11 - November 2015 (135)Khdr Hajoyan
 
Ezdikhana N10 - October 2015 (134)
Ezdikhana N10 - October 2015 (134)Ezdikhana N10 - October 2015 (134)
Ezdikhana N10 - October 2015 (134)Khdr Hajoyan
 
Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Khdr Hajoyan
 
Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Khdr Hajoyan
 
Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Khdr Hajoyan
 
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Khdr Hajoyan
 
Ezdikhana N4 - May 2015 (128)
Ezdikhana N4 - May 2015 (128)Ezdikhana N4 - May 2015 (128)
Ezdikhana N4 - May 2015 (128)Khdr Hajoyan
 
Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Khdr Hajoyan
 
Ezdikhana N10 - October 2014 (122)
Ezdikhana N10 - October 2014 (122)Ezdikhana N10 - October 2014 (122)
Ezdikhana N10 - October 2014 (122)Khdr Hajoyan
 
Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)Khdr Hajoyan
 
Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Khdr Hajoyan
 
Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Khdr Hajoyan
 
Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Khdr Hajoyan
 
Yezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classYezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classKhdr Hajoyan
 

More from Khdr Hajoyan (20)

Ezdikhana N11 - December 2016 (147)
Ezdikhana N11 - December 2016 (147)Ezdikhana N11 - December 2016 (147)
Ezdikhana N11 - December 2016 (147)
 
Ezdikhana N7 - July 2016 (143)
Ezdikhana N7 -  July 2016 (143)Ezdikhana N7 -  July 2016 (143)
Ezdikhana N7 - July 2016 (143)
 
Ezdikhana N6 - May 2016 (142)
Ezdikhana N6 -  May 2016 (142)Ezdikhana N6 -  May 2016 (142)
Ezdikhana N6 - May 2016 (142)
 
Ezdikhana N4 - April 2016 (140)
Ezdikhana N4 - April 2016 (140)Ezdikhana N4 - April 2016 (140)
Ezdikhana N4 - April 2016 (140)
 
Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)
Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)
Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)
 
Ezdikhana N12 - December 2015 (136)
Ezdikhana N12 - December 2015 (136)Ezdikhana N12 - December 2015 (136)
Ezdikhana N12 - December 2015 (136)
 
Ezdikhana N11 - November 2015 (135)
Ezdikhana N11 - November 2015 (135)Ezdikhana N11 - November 2015 (135)
Ezdikhana N11 - November 2015 (135)
 
Ezdikhana N10 - October 2015 (134)
Ezdikhana N10 - October 2015 (134)Ezdikhana N10 - October 2015 (134)
Ezdikhana N10 - October 2015 (134)
 
Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)
 
Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)
 
Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)
 
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
 
Ezdikhana N4 - May 2015 (128)
Ezdikhana N4 - May 2015 (128)Ezdikhana N4 - May 2015 (128)
Ezdikhana N4 - May 2015 (128)
 
Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)
 
Ezdikhana N10 - October 2014 (122)
Ezdikhana N10 - October 2014 (122)Ezdikhana N10 - October 2014 (122)
Ezdikhana N10 - October 2014 (122)
 
Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)
 
Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)
 
Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)
 
Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)
 
Yezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classYezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 class
 

Ezdikhana N5 - April 2016 (141)

  • 1. Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ մալակե տաուսի տոնի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիներին Նոր տարվա` Մալակե Տաուսի կապակցությամբ: Հայաստանի եզդիական համայնքի, ինչպես նաև մեր ողջ ժողովրդի համար այս Նոր տարվա պայծառ տոնը մթագնվեց պատերազմական գործողություններով ու զոհերով: Հայաստանի ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է թե՛ ուրախությունը, թե՛ վիշտն ու կորստի ցավը: Հայ և եզդի ժողովուրդների եղբայրությունն անցել է դարերի փորձություններով և ավելի ամրապնդվել: Սիրելի՛ եզդի հայրենակիցներ, Մաղթում եմ ձեզ, որ Նոր տարին միայն բարիք և երջանկություն բերի, որ վերջապես խաղաղություն տիրի մեր երկրի սահմաններին: Համոզված եմ, որ միասին կառուցելու ենք այն ծաղկուն ու ապահով երկիրը, որտեղ բոլորն ապրում և աշխատում են արժանապատիվ ու բարեկեցիկ»,- ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: Սույն թվականի ապրիլի 20-ին երևանի քաղաքապետ տարոն մարգարյանը շնորհավորա- կան ուղերձ է հղել եզդիներին՝ ազգային նոր տարվա առթիվ։ Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Մալակե Տաուսի տոնի՝ եզդինե- րի Նոր տարվա առթիվ: Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը բա- զում փորձություններ է անցել՝ դառնալով ավելի կուռ և անխախտ: Շատ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ հայաստանաբնակ եզդիների համար մեր երկիրն իսկապես հարազատ տուն է, հանուն որի պաշտպա- նության՝ հայ ժողովրդի հետ ուս ուսի տված միշտ պայ- քարել ու հաղթել ենք թշնամուն: Այս անգամն էլ բացառություն չէր ու, համոզվա՛ծ եմ, բացառություն եր- բեք չի լինի: Սիրելի՛ եզդիներ, մաղթում եմ, որ այս և հետագա բոլոր տարիները լի- նեն խաղաղության և բարեկեցության տարիներ: Մենք ոչ միայն համատեղ կռվել և հաղթել, այլև արարել ու շենացնել գիտենք, և թող մեր բոլոր ուժերը ներդրվեն ի բարօրություն մեր երկրի և քաղաքամայր Երևանի: ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ երեվանի քաղաքապետ տարոն մարգարյանի շնորՀավորանքը եզդիներին «Սիրելի եզդիներ, անցած այս վերջին տարիները մեզ համար կարծեք թե դարձան փորձությունների մի ամբողջ շարան, որոնք դժվար ու տանջալից էին մեզ համար: Մարդկության համար քաղաքակրթության դար համարվող 21-րդ դարում, ամբողջ աշխարհի աչ- քի առջև տեղի ունեցավ եզդիների ցեղասպանություն, ցավոք սրտի, որի զոհ դարձան հազարավոր եզդիներ, յոթ հազարից ավելին առևանգվեցին ու մինչ այժմ կտ- տանքների են ենթարկվում, կես միլիոնից ավելին տե- ղահանության ենթարկվեց ու փախստական դարձավ, սակայն այս ամենից հետո կրկին անգամ մեր հերո- սական եզդի ժողովուրդը չկոտրվեց, ընդհակառակը մենք ավելի համախմբվեցինք, ավելի հաստատվեցին մեր եզդիական սփյուռքի կապերը: Այդքանից հետո կրկին շարունակում ենք ու կշարունակենք գոյատևել, չենք մոռանում մեր ավանդույթները, մեր ազգային տոները: Ուստի այս կապակցությամբ, քանզի այսօր մեր ազգային Նոր տարին է՝ Չարշամա Սարե Սալեն, ցանկանում եմ շնորհավորել ձեզ բոլորիդ, այս գեղե- ցիկ տոնի առթիվ, թող Մալակե Տաուսը ձեզ պահա- պան լինի ու թող մեր միասնությունը էլ ավելի ամրապնդվի, իսկ մեր եզդի հերոս զինվորներին, ովքեր այսօր ծառայում են ՀՀ ԶՈՒ-ում հանուն հայրե- նիքի պաշտպանության իրենց կյանքն են վտանգում, ցանկանում եմ անկոտրուն կամք և թող Խուադեի ու Մալակե Տաուսի ուժը միշտ ձեր հետ լինի: Որքան էլ թշնամին փորձի մեզ կոտրել, մենք դրանով ավելի կու- ժեղանանք ու կհզորանանք»։ ՀՀ Եզդիների ազգային միությունը՝ ի դեմս նախա- գահ Ա. Թամոյանի, իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հան- րապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին և Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյա- նին եզդիների ազգային Նոր տարվա կապակցու- թյամբ շնորհավորական ուղերձով հանդես գալու և բարեմաղթանքներ հղելու կապակցությամբ: եզդիների ազգային միության նախագաՀ՝ ա. թամոյանի շնորՀավորանքը եզդի ժողովրդին 2016 Ապրիլ ¹ 05 (141) ՀՀ նախագաՀ Սերժ ՍարգՍյանը շնորՀավորել է եզդիներին
  • 2. «Դա իրական ոճրագործություն էր, ինչը մինչև հի- մա էլ շարունակվում է, քանզի Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Թուրքերը մարդկային կերպարանք են ընդունել, սակայն նրանց մեկ բառով կարելի է բնութագրել՝ գիշատիչ, նրանք նույնիսկ քաղաքակիրթ մարդկության հասարակ կա- նոնների հետ չեն կարող շարժվել: Սակայն բավական է, մինչև երբ պետք է աշխարհը լռի, հարկավոր է վեր- ջապես նրանց իրենց տեղը ցույց տալ, պետք է ստիպել Թուրքիային, որ վերջապես առերեսվի սեփական պատմությանը»,- ասաց նա: Ա. Թամոյանը, ինչպես նաև իրեն ուղղեկցող բոլոր եզդիները նշեցին, որ դատապարտում են նաև Ղարա- բաղում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց արդյունքում զոհվել են նաև ազգությամբ եզդի չորս զինծառայողներ՝ Սիդար Ալոյանը, Քյարամ Սլոյանը, Բորիս Օզմանյանը և Համլետ Հաջոյանը: «Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին, մենք եղբայր ժողովուրդներ ենք, չենք կարող անտարբեր լի- նել հայ ժողովրդի նկատմամբ, մենք մեր բարեկամու- թյունը դարերով կշարունակենք ու կամրապնդենք: Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի կառավարությանը, կրկ- նում եմ, պետք է ճանաչի ինչպես Հայոց, այնպես էլ 1915 թ. Օսմանյան կայսրությունում եզդիների և ասո- րիների ցեղասպանությունը», ասաց Եզդիների ազ- գային միության նախագահը։ «Ցեղասպանության ժամանակ 500.000 եզդի է կո- տորվել, և այսօր եկել ենք մեր հարգանքի տուրքը մա- տուցելու նաև նրանց, մենք այսօր չունենք մեր ազգային եզդիական պետականությունը, ուստի հույս ունենք, որ Հայաստանի մեր իշխանությունները՝ ի դեմս մեր օրե- նսդիր մարմինների, վերջապես կնդունեն օրենքի մի նախագիծ և կընդունեն այդ, որի համաձայն կդատա- պարտվի 1915 թ. Օսմանյան կայսրությունում եզդինե- րի ցեղասպանությունը» հավելեց Ա. Թամոյանը: Օսմանյան կայսրության կողմից և հատկապես նրա գոյության վերջին շրջանում ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ վարվող պետական ցեղասպանական քաղաքականությունը դիտարկելիս, հայերի, հույների և ասորիների ցեղասպանություննե- րից զատ, երևան են գալիս նաև եզդիների հանդեպ իրականացված զանգվածային ու շարունակական բռնությունների դրվագներ: Ցավոք, դրանք մասնագի- տական գրականության մեջ գրեթե լուսաբանված չեն՝ հիմնականում փաստերի ու աղբյուրների անբավարա- րության պատճառով: Այնուամենայնիվ, որոշ ուղղակի և անուղղակի տվյալներ թույլ են տալիս եզրակացնել, որ ի թիվս այլ ազգային փոքրամասնությունների՝ եզդի- ները ևս, հիմնականում իրենց կրոնական պատկանե- լիության հիմքով, 1915-1918 թթ. թուրք և քուրդ ջարդարարների կողմից ենթարկվել են զանգվածային ջարդերի, կողոպուտի և այլ հալածանքների: 2014-2015 թթ. Իրաքում և Սիրիայում ընթացող պա- տերազմի պայմաններում եզդիական համայնքը ևս ծայրահեղական ու ահաբեկչական կառույցների ցե- ղասպանական քաղաքականության զոհը դարձավ՝ կրելով մարդկային ու նյութական մեծ կորուստներ: Եվ հարյուր տարի անց խիստ արդիական է չմոռանալ հայերի հետ կողք կողքի դարեր շարունակ խաղաղ ապրած այս ժողովրդի պատմության արյունոտ դրվագ- ները: 1915-1918 թթ., Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանության ժա- մանակաշրջանում թուրքական յաթաղանի ու քրդերի զանգվածային բռնությունների զոհ են դարձել նաև մեծ թվով անմեղ եզդիներ (ըստ որոշ տվյալների՝ մի- նչև 500 հազար): Առաջին համաշխարհային պատե- րազմը լավ հնարավորություններ էր ընձեռում երիտթուրքերին` հաշվեհարդար տեսնելու հայերի հետ և ոչ միայն հայերի, այլև Օսմանյան կայսրության հպատակության ներքո գտնվող մյուս ոչ թուրք ժողո- վուրդների: Հայտնի է, որ հայերը և առհասարակ Հայաստանը խոչընդոտ էին հանդիսանում երիտթո- ւրքերի համար իրենց հետագա ծրագրերը իրակա- նացնելու ճանապարհին: Այդ կոտորածների և ջարդերի զոհը դարձան նաև կայսրության ներքո գտնվող ասորիները, հույները և եզդիները: Քրիստո- նյաների և եզդիների հանդեպ բռնությունները վերա- կենդանացնում են Հայոց ցեղասպանության մասին հիշողություններն ու պատկերները: Փաստացի այժմ շարունակվում է տարածաշրջանում քրիստոնյաների և ընդհանրապես ոչ մուսուլման ժողովուրդների չեզո- քացումն ու վերացումը: Ըստ աղբյուրների՝ նշված տարիներին եզդիների խոշոր ջարդեր են տեղի ունեցել Արևմտյան Հայաստա- նի Վանի նահանգի Խանասորի (Խավասորի) դաշտում և շրջակա 42 գյուղերում, Մուշում, Ջզիրե նահանգի մի շարք գյուղերում, Կարսի գավառի Օղուզլու (Օզրլու) գյուղում, Ալաջայի (Արջոառիճ) ձորում, Կարսի մարզի Կաղզվանի գավառի Կողբ գյուղում, Էրզրումի նահան- գի գյուղերում, Սուրմալուի մարզի մի շարք գյուղերում, Կարսի մարզի Դիգոր (Տեկոր) գավառի գյուղերում: 1918թ. Ախուրյան և Արաքս գետի անցումների ժամա- նակ խեղդվել և սովամահ է եղել 4000 եզդի: Իսկ արդեն Արևելյան Հայաստանի Ապարանի շրջանի մի շարք գյուղերում քուրդ Տայո բեկի հրամա- նով սպանվել են մոտ 900 մարդ: Բացի եզդիներին մա- հապատժի ենթարկելուց, քուրդ Տայո բեկը Թուրքիայի խորքերն է քշել ավելի քան 600 եզդիների: Աշտարա- կի շրջանի Գրասորի տարածքում նույն 1918 թ. մեկ օր- վա ընթացքում սպանվել է 24 եզդի: (Տե՛ս Ահմադե Գոգե, Մեր ապուպապերի ձայն», Երևան, 1997թ., եզդիերեն լեզվով կամ «Էզդիխանա» ամսաթերթ, 2004, թիվ 8, 2005թ., թիվ 1։ Հայկ Ղազարյան, «Օսմանյան բռնապետության ներքո ապրող հայ և մյուս ժողովուրդ- ների ցեղասպանության պատմությունը (1453-1922թթ.), հ. 2, ԳԱԱ, Երևան, 2010թ, էջ 728-729): Մեծ եղեռնի տարիներին մարդկային կորուստներից բացի պետք է նաև անդրադառնալ եզդի ժողովրդի կրած նյութական վնասներին, որ նույնպես բավակա- նին մեծ է: Քուրդ և թուրք բաշիբոզուկները առիթը բաց չեն թողել՝ թալանելու դատարկված եզդիաբնակ գյու- ղերը: Ըստ մոտավոր հաշվարկների՝ ընդհանուր նյու- թական վնասը կազմում է՝ շուրջ 350 հազար մանր ու 48 հազար խոշոր եղջերավոր անասուն, կահ-կարասի, հողատարածքներ, արոտավայրեր և անձնական օգ- տագործման իրեր: Համայն աշխարհի եզդիների առաջնորդ Աբդի բեկ զադե Միր Իսմայիլը, անդրադառնալով թուրքական կառավարության կողմից հայերի կոտորածների թե- մային, Կովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ բեկին ուղղված իր նամակում հիշատակում է, որ թուրքերը 1915 թ. հայերին բռնի տեղահանության են ենթարկել, քշել դեպի Դեր Զորի անապատները: Նույն նամակում, անդրադառնալով արդեն եզդինե- րի կացությանը, Միր Իսմայիլ բեկը նշում է, որ թուրքա- կան յաթաղանից մազապուրզ եղած և Շանգալի լեռներում ապաստանած հայերին մեծ օգնություն ցու- ցաբերեցին այդտեղ ապաստանած եզդիները: Իսմայիլ բեկը հրամայում է տեղացի եզդիներին, որ չթողնեն բարեկամ հայերին բախտի քմահաճույքին ու բոլորին իրենց տներում ապաստան տան, ուտելիքով ապահո- վեն բոլորին: Շանգալի եզդիների առաջնորդ Համոյե Շարոն բոլոր եզդի ցեղերի առաջնորդներին կարգադ- րում է, որ ամեն մեկը իրենց ուժերի չափով օգնեն (ա- պաստան տան) բարեկամ հայերին: Այդ մասին տեղեկանում են թուրքերը, որոնք 1917 թ-ի փետրվարի 15-ին Շանգալի լեռներում եզդիների առաջնորդներին ուղղված նամակ են ուղարկում՝ պա- հանջելով հանձնել իրենց մոտ ապաստանած շուրջ 6000 հայերի, և խոստանում են պահանջը կատարե- լու դեպքում չվնասել եզդիներին: Սակայն եզդի առաջնորդները ոչ միայն չեն կատարում թուրքերի պահանջը, այլև պատասխան նամակ են ուղարկում, որտեղ քննադատում են թուրքական կառավարու- թյան բարբարոսական արարքները: Ի պատասխան այդ ամենի՝ թուրքերը հարձակում են գործում Շան- գալի լեռների վրա: 35-օրյա կռիվներից հետո եզդի- ները տալիս են 75 զոհ, իսկ հայերը՝ 10: Կոտրելով ավելի փոքրաթիվ եզդիների ու հայերի դիմադրությու- նը՝ թուրքերը կոտորածներ են կազմակերպում Շան- գալում. մեծ թվով ընտանիքներ բազմաթիվ մարդկային զոհեր են տալիս: Չբավարարվելով այդ- քանով՝ թուրքերի շուրջ 50 եզդիական գյուղ են հրդե- հում: Մեծ էր նաև եզդիների նյութական վնասը՝ թուրքերի կողմից կողոպտվեց եզդիներին պատկա- նող 100 հազարի չափ ոսկի: Սակայն թուրքական բա- նակը, ի վերջո ծանր կուրուստներ տալով (285 դիակ), ետ շպրտվեց: Եզդիներին օգնության էր եկել անգլի- ական բանակը: (Տե՛ս Հայաստանի հանարապետու- թյան Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, Այլ և այլ հեղինակաների արխիվ,թղթապանակ N240, վավերագիր N3, տե՛ս նաև Հայկ Ղազարյան, Օսմա- նյան բռնապետության ներքո ապրող հայ և մյուս ժո- ղովուրդների ցեղասպանության պատմությունը (1453-1922թթ.), էջ 730-735): Մեծ եղեռնից հետո նույն ճակատագիրը կիսած հայ և եզդի ժողովուրդների ներկայացուցիչները կողք կող- քի պայքարեցին նաև Արևելյան Հայաստանում՝ 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի ժամանակ և Հայաստանի առաջին Հանրապետության գոյության տարիներին: Բաշ Ապարանի և Սարդարապատի հերոսամարտերում իրենց լավագույնս դրսևորեցին նշանավոր եզդի առաջ- նորդ Ջահանգիր աղան և նրա քաջ մարտիկները: եզդիները դատապարտում են 1915թ. ՕՍմանյան կայՍրությունում Հայերի, եզդիների, աՍորիների եվ պոնտոՍի Հույների ցեղաՍպանությունը այսօր Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև եզդիները՝ ազիզ թա- մոյանի գլխավորությամբ: «մենք՝ հայաստանաբնակ եզդիներս, եկել ենք հուշահամալիր՝ խոնարհվելու 1915 թվականի նահատակ- ների հիշատակի առաջ, վերհիշելու այդ ոճրագործությունից զոհ գնացած մեր նախնիներին, ինչպես նաև դատապարտելու և աշխարհից պահանջելու, որպեսզի վերջապես համաշխարհային մասշտաբով դատա- պարտվի ու թուրքիայի կողմից փոխհատուցվի: եթե դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, այսօր այդ նույն ոճրագործությունը չէր կրկնվի իրաքի հյուսիսային մասում եզդի ժողովրդի նկատմամբ, որն ի դեպ, դեռևս չի կանխվել», այս մասին «էզդիխանա»-ի հետ զրույցում Ծիծեռնակաբերդում ասաց եզդիների ազգային միության նախագահ՝ ա. թամոյանը:
  • 3. Արարողության ժամանակ ՀՀ վաստակավոր լրագ- րող, Հայաստանի Հանրային ռադիոյի «Եզդիների հա- մար» կես ժամյա հաղորդման ավագ խմբագիր՝ հոգևոր Հասանե շեխ Մամուդեի կողմից ընթերցվեց ՀՀ Նախա- գահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը եզդի ժողովրդին ազգային Նոր տարվա՝ Մալակե Տաուսի տո- նի կապակցությամբ: Հոգևոր շեխ Հասանի կողմից շնոր- հավորանքը նաև թարգմանվել էր եզդիերեն, որը նույնպես ընթերցվեց: Տոնի ընթացքում ներկաները նաև շնորհավորանքներ ստացան արտերկրի մեր եզդի ազ- գակիցներից, հանձինս Գերմանիայի Նորդրայն-Վեսթ- ֆալեն դաշնային հողում գտնվող Դորտմունդ քաղաքի եզդիական համայնքի կողմից: Եզդիների ազգային Նոր տարին, որը ունի մի շարք անվանումներ, այսպես օրինակ՝ «Չարշամա սարե սալե» (թարգմ. Տարեսկզբի չորեքշաբթի), «Այդա Սըրսալե» (տարեսկզբի կամ տարեգլխի տոն), «Այդա Տաուսի Մա- լակ» (Հրեշտակապետ Տաուսե Մալակի տոն), «Սըրսալա Էզդիյա» (եզդիների Նոր տարի), «Չարշամա սարե նիսա- նե» (ապրիլ ամսվա առաջին չորեքշաբթիի տոն) և այլն: Տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 13-ից հե- տո առաջին չորեքշաբթի օրը: Տոնին նախորդող օրերին կամ բուն տոնի օրը առավոտյան այցելում են գերեզմա- նատներ առաջինը հանգուցյալների տոնը շնորհավորե- լու, այնուհետև վերադառնում տուն և շնորհավորում միմյանց: Տոնի գլխավոր խորհուրդը կայանում է նրանում, որ ամենազոր Աստվածը՝ Խուադեն, ավարտեց աշխար- հաստեղծումը հենց եզդիական տոմարի նիսան (ապրիլ) ամսվա առաջին չորեքշաբթի օրը: Իսկ Գրիգորյան տո- մարով այն ընկնում է ապրիլի 13-ից հետո առաջին չորեք- շաբթի օրը: Հարկ է նշել, որ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո 1920 թ. նույնպես ընդուն- վեց նոր տոմարը, այսինքն Գրիգորյան օրացույցը: Եզդի- ների Նոր տարվա տոնի գլխավոր սիմվոլներից մեկը հանդիսանում է հավկիթը, որը իր տեսքով կարծեք թե մարմնավորում է երկրագունդը: Ըստ եզդիների Շարֆա- դին կրոնի. «այս աշխարհը ի սկզբանե եղել է ամբողջու- թյամբ ջրով պատված (բարի հար տշտի դընյա բար բու), հետագայում հողը ամրապնդվում է սուրբ Լալըշի շնոր- հիվ և բարձրանում վեր, ջրից բարձր», մեկնաբանվում է մի շարք աղոթքներում: Ինչպես վերևում նշեցինք, որ հավկիթը մարմնավորում է այս երկրագունդը, ապա կհասկանանք նաև, որ հավկիթը նույնպես ջրիկ է և եթե մենք այն եփենք, ապա այն կհասնի ու կամրանա: Ի դեպ հավկիթը ներկվում է չորս գույներով՝ սպիտակ, կանաչ, կարմիր ու դեղին: Այստեղ սպիտակը խորհրդանշում է հրեշտակային սպիտակությունը, այսինքն պարզությունն ու մաքրությունը, ինչպես նաև այն, որ ի սկզբանե եղել է միայն սպիտակը, հետագայում են մյուս գույները առա- ջացել: Կանաչը խորհրդանշում է բնությունը, որը առա- ջին անգամ ծաղկեց, կարմիրը ծաղիկը կամ ծաղիկները (ի դեպ տոնի ժամանակ եզդիները իրենց տան առաջ պետք է դնեն կարմիր կակաչը, որը խորհրդանշում է որ այս տանը բնակվում են Մալակե Տաուսի ժողովրդի զա- վակները), իսկ դեղին գույնը մարմնավորում է Արևը, որն առաջին անգամ դուրս ելավ, միաժամանակ դառնալով արարված աշխարում կյանքի հիմնական աղբյուր: Տոնի ժամանակ նաև դուրս է բերվում եզդիների սուրբ Սին- ջակը (Մալակե Տաուսի սիմվոլ), որպեսզի ժողովուրդը օրհնվի և իր երազանքների իրականացման համար հա- ջողություն ստանա: Այդ օրը նաև եզդիները իրենց ձեռ- քին են կապում «Բասըմբար»-ը (Լալըշի սուրբ ջրով օծված թել, որը լինում է կամ կարմիր ու սպիտակ կամ վերը նշված չորս գույները): Կապելու ընթացքում նրանք երազանք են պահում և տարվա ընթացքում այն օրը, երբ արձակվի թելի կապերը, ընդունված է համարել, որ քո երազանքը կիրականանա այդ օրը: Իսկ տոնի երեկոյան ժամին բոլորը միահամուռ կերպով վառում են ճրագ, որը մարմնավորում է աստվածային լույսը: Խդր Հաջոյան եզդիները նշեցին ազգային նոր տարին՝ «Չարշամա Սարե Սալե»-ն «Ես Մոսուլում էի գտնվում, որևէ ելք չէի գտնում դուրս գալու, գիտեի, որ այլևս փրկվելու ելք չկա: Ամ- բողջ Մոսուլը գտնվում էր այդ ահաբեկիչների իշխանու- թյան տակ: Սակայն մի տուն կար, որտեղից կարողացա վերցնել իսլամական զգեստներ, թաքցնել դեմքս և փախչել: Որոշ մարդիկ շատ օգնեցին, և ես բախտի բերմամբ, կարողացա անցնել սահմանը: Ինձ տեղափոխել են եղբորս մոտ` Զախոյում գտնվող եզդի- ական ճամբար, որից հետո մի շարք եզդիների հետ տեղափոխվել եմ Գերմանիա: Ավաղ, կորցրի վեց եղբայրներիս, որոնց սպանեցին, մորս, եղբորս աղջիկն էլ փորձել էր փախչել Մոսուլից, բայց ականի վրա էր ընկել ու մահացել էր»,- այսօր իր պատմությունը ներկայացրեց Նադիան: Ասաց փրկվել են երկու քույրերն ու երեք եղբայ- րները: Բայց երեք հազարից ավելի կանայք ու աղջիկ- ներ մնացել են Մոսուլում, ԴԱԻՇ ահաբեկիչների գերության մեջ ու այժմ նրանք համարվում են սեռական բռնության զոհեր: Նրանց օգնելու ու իրավունքները պաշտպանելու համար Նադիային նոմինացրել են Նոբելյան Մրցանա- կի, սակայն դա նրան քիչ է հետաքրքրում. «Ինձ հա- մար կարևորը եզդի կանանց փրկությունն է»,- ասաց Նադիան: Նրա հիշողությունների մեջ անցյալն այսպիսին է. «2014-ին ԴԱԻՇ-ը եկավ Իրաքի եզդիական տարածք` ոչնչացնելու եզդիներին, քանի որ նրանց համարում էր «գիրք» չունեցող, անհավատ ժողովուրդ: Նրանք ցան- կանում են ոչնչացնել նրանց տղամարդկանց, գերեվա- րել կանանց: Ես ինքս եզդի աղջիկ եմ Շանգալից: Տասը հազար եզդիներ գերեվարվեցին և սպանվե- ցին այդ ահաբեկիչների կողմից և որոշներն էլ չկարո- ղացան դիմանալ ծանր արևային պայմաններին, մահացան: Մեր կանանց նրանք վաճառում էին, նրանց նկատմամբ տարբեր տեսակի սեռական ոտնձգություն- ներ էին կատարում, օրական մի աղջկան կամ կնոջը տալիս էին տարբեր անձանց, վաճառում էին թե Իրա- քի, թե Սիրիայի սև շուկաներում: Մինչ այժմ որևէ մեծ գործողությունների չեն դիմում եզդիներին նրանց ձեռ- քից փրկելու համար: Դեռևս 3 հազարից ավելի կանայք ու աղջիկներ գերեվարված են այդ անխիղճների ձեռ- քում: Ես նրանց ձայնն եմ»: Ասաց, որ պատրաստվում է ամեն ինչ անել` կա- նանց փրկելու համար։ «Ես ինքս էլ փորձում եմ իմ ժողովրդի ձայնը բարձ- րացնել տարբեր հարթակներում որ այդ անխիղճ ԴԱԻՇ-ի դեմն առնեն: Դրա համար ես այսօր այստեղ եմ` Հայաստանում, շատ ուրախ եմ, որ ձեր շրջապա- տում եմ, քանզի դուք ավելի լավ կիմանաք մեր ցավը, դուք էլ հարյուր տարի առաջ ցեղասպանություն եք ապ- րել: Եվ ես կարծում եմ, որ եթե Հայոց ցեղասպանու- թյունը ժամանակին դատապարտվեր, ճանաչվեր, ապա Շանգալի եզդիների ցեղասպանությունը չէր լինի»,- ասաց ահաբեկիչների բռնություններից փախած եզդուհին: ավաղ, կորցրի վեց եղԲայրներիՍ. դաիշ աՀաԲեկիՉներից ՓրկվաԾ աղջիկը երեւանում է 12 տարեկան եզդի աղջիկը «իՍլամական պետության» գերությունից ազատվել է նրանց քնաԲեր տալով դաիշ-ի ահաբեկիչներից փրկված ազգությամբ եզդի 21-ամյա նադիա մուրադը երևանում է, մասնակ- ցում է «ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին: աղջիկը պատ- մում է, որ մեծ դժվարությամբ է փախել մոսուլից, որտեղ կենտրոնացել են դաիշ-ի ահաբեկիչները, պաշարել քաղաքը: 12 տարեկան եզդի աղջիկը «Իսլամական պետու- թյան» գերությունից ազատվել է՝ քնաբեր տալով իրեն գերի պահողին, հղում անելով Իրաքի խորհրդարանի միակ եզդի պատգամավոր Վիան Դախիլին, գրում է iraqinews.com-ը: Աղջիկը գերի էր ընկել իր 17-ամյա մորաքրոջ հետ: Նա ահաբեկիչներից քնաբեր հաբեր էր խնդրել, իբր թե քնել կարողանալու համար, սակայն դրանք լցրել է իրենց գերեվարածների թեյի մեջ, ինչի արդյունքում ահաբեկիչները քնել էին և նրանք կարողացել էին փախչել դեպի քրդերի կողմից վերահսկվող տարածք- ներ: ՍաՀմռկեցուցիՉ պատմություն Ռուսական NTV հեռուստաընկերությունը պատրաստել է մի ֆիլմ, որը պատմում է Իրաքի Շանգալ մարզի եզդիների շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև մի եզդի կնոջ, որը իր մանկահասակ երեխայի հետ հայտնվել է գերության մեջ: Իսլամիստները ստիպել են նրան ուտել ճաշ, որը պատրաստել են կնոջ երեխայով: Կինը անգամ իսլամիստների գերությունից ազատվելուց հետո չի կարողանում հավատալ կատարվածին: ՀՀ կոտայքի մարզի զովունի գյուղի ամո թաղամասում տեղի ունեցավ եզդիների նոր տարվա արարողու- թյուն, որին իրենց մասնակցությունն էին ցուցաբերում երկու հարյուրից ավելի եզդիներ՝ եզդիների ազգային միության նախագահ ազիզ թամոյանի գլխավորությամբ: ներկա էին նաև ՀՀ նախագահին կից ազգային փոք- րամասնությունների համակարգող խորհրդի ղեկավար՝ նարինե գուլյանը, սույն խորհրդում եզդիների ազգային միության ներկայացուցիչ՝ Սիաբանդ Բաքոյանը, գերմանիայի դաշնային Հանրապետությունից ժամանած եզդի- ական պատվիրակությունը՝ ի դեմս ադման ալ-էզդինի, շեխ Ֆանոս աքչուրայի, Բահրան Սանսարի ու նեջաթ Չելկիի, ինչպես նաև Ֆրանսիայի եզդիների ասոցիացիայի նախագահ՝ թամազ դասնի մգոին և այլոք:
  • 4. Angorî neh’îê t’opraxa, dîdema köþtîya eve: 1. Îraq: Þengal, Sînûn, Gobal, Digûr, Gelîê E’lî begê, Dihok, Zorava, K’êrsê û Barê, Sîba, T’ilîzer, T’ilzafê, Xirbê Qewala, Girzerk, R’ibûsî, Þarok, T’ilkezev, T’ilbenda, Koco, Xotemî, R’indewan, Amedîa. Gönd û warê jorgotîda weke 200 h’ezar ÿzdî hatine köþtinê. 2. Ermenîstana R’oavayê: wîlayet’a Wanê, deþta Xanesorê û göndê dor-berda weke 100 h’ezar ÿzdî hatine köþtinê. Evexe, Axûrîk, Angûzek, Anzava, Acalî, Arç’eq, Bêgrîb, Havasî, Bêcermo, Bêrtîs, Gondûrma, Zêwa, Dêrcemeda Jêrin, Dêrcemeda Jorin, Döa- van, G’indî, Ÿrcîs (Arç’êþ), T’endûrek, Xaçan, Xoceqiþlag’, Xosmîayn, K’ûcapnar, Qereqele, K’îrato, Kolzot, K’yûçûkk’oy, Mêrvanê, Moleh’esen, Mûçs, Mûradîn, Yarimqa, Noþar, Þahmanîs, Þerefxanê, Þîkêftî, Çaldiran, Çirag’, Çîbûxçlû, P’iþîk’ûmbat’, Seray, T’îmar (T’imar), Ût’ê, Orênê û ê dinêda weke 100 h’ezar ÿzdî hatine köþtinê. 3. Wîlayet’a Mûþê (Kevanê k’êrê), Evexe, Dî- yarbek’irê (deþta Biþêrîê), Xezalîa Mêrdînê (Xerza), Cizîrê, Azika Jêrin, Azika Jorin, Alkayê, Bazîdanê, Basmûtê, Baximsê, Bêrklê, Gelîê Zîlan, Gêdûkê, Dûþayê, Zaxorayê, Zêrînê, Xinûsê, Kaxarînê, Kavir’zoyê, Qöbildorê, Korxê, Ç’inêrîayê, Qadûnayê, Hacrê, Hasktîvayê, Meymûnîê, Þemzê, Þikevta, Canesekrê, R’amê, Feqîra û ê dinêda weke 60 h’ezar ÿzdî hatine köþtinê. 4. Wîlayet’a Erzörimê (qeza Beyazêt - Eleþ- girê): Ort’ila, Dîadînê û cî-warê jîynêye dinêda weke 7500 ÿzdî hatine köþtinê. 5. Qeza Qersê: Gelîê qeza Qersêyî Ozirlûyê (Og’ûzlû), Alacayêda weke pênc h’ezar ÿzdî hatine köþtinê. 6. Warê Qaqizmanêyî Qölpêda, k’îjan dik’eve nav qeza Qersê, weke sê h’ezar ÿzdî ha- tine köþtinê. 7. Qeza neh’îya Qersêye Dîgor’ê û göndê dinê: Eleþgirê, Emank’oyê, Yemançayîrê, Eyla Sinco, Ak’arê, Bayramk’omê, Bacelîyê, Baþk’êdîkvêrê, Bêlîhamêdê, Gogirmes, Dî- gorê, (T’êkor), Dûzgêlî, T’oxûbûrê, Xerebê, Xatabayê, Çîbûxliyê, K’yûndoyê, H’esen- cano, Nokayê, Cindirog’lîyê, Sûsûlê, Taþnîkê, Tûzakê, Ûlîk’endê, P’aþarcîkê û ê dinda neh h’ezar ÿzdî destê zorê hatine îs- lamkirinê birine ser dînê meh’medîê. 8. Olk’a merza Sörmelîêye Îdirê: Xer- felûyê, Alçalûyê, E’slanlûyê, Bendemûradê, Baþ Sînekê, Gêlî, Germeþiva, Demisxanê, Zerîfxanê, Zorê, Xanê, Xirbê Sor, Qerex- t’înê, Qereqûyê, Qûç’ê, Mexsûdya, Macirîya, Göndê þêxa, Sayîbilaxê, Taûþanê, Taþk’or- pîyê, Göndê K’elo û ê dinêda weke deh h’ezar ÿzdî hatine köþtinê. 9. Sala 1918-a, wexta derbazbûna ç’emê Arp’eçayê (Axûryan) û Erez, weke çar h’ezar ÿzdî xeniqîne yan delyane. 10. Hinda göndê neh’îya Ermenîstana R’ohi- latêye Axbaranêye Elegezê, Qöndexsazê, Qör’ibog’azê, Cercerîsê (Kendalê beþ û Newala E’celê), bi destê cerda Teyo begê k’örd sala 1918-a 800 meriv hatine köþtinê, ij k’îjana her t’enê 19 meriv ij k’oma R’eþîdê Eyo bûne. Göndê heman neh’îêyî K’arvanserêda (P’oþt, E’mirê T’eze, Sadûns) 54 meriv hatine köþtinê. 11. Ij alîê Teyo begê k’ördda ij göndê heman neh’îêye din weke 600 meriv ajotne k’ûraya dewleta alî Osman. 12. T’opraxa Giresorada, k’îjan nêzîkî göndê merza CE-e Aragasotnêyî Þamîranêye, sala 1918-a, nav r’ojekêda, 24 meriv hatine köþt- inê, ij k’îjana yek jin bûye. Dêmek, bi h’e- savê t’omerîyî döristkirî, ij ÿzdîya weke 500 h’ezar meriv hatine qir’kirinê. Dersxana k’oma 11-a QIR’A CIME’TA ŸZDÎYA P’ADÞATÎA ALÎ OSMANDA - SALÊ 1915 - 1918 - A БAВO ШӘР’Ә, К’ӘРӘМ ШӘР’ДA WӘК ШEРӘ Гәли xwәндәвaнe р’oжнә’мa ‘‘Эздиxaнә’’, әм wәр’a дьднә нишaн xәвәрe сьтрaнa эздики, к’ижaн haтийә гoтьнe у п’eшк’eшкьрьнe бь дәнбeжaйa hӧнӧрмәндe эздиaйи мьләтийe Һaмик Т’әмoйaн, жь бo бирaнинa К’әрәмe К’әләш, к’e бь мeрxaси фәрмaндaрe xwә әрмәни Aрмeнaк урфaнйaн т’әнe нәhишт у ә’мьрe xwә дa бoнa п’aрaстьнa ax у т’oп’рaxa Щьмhoрийәтa Әрмәнистaнe. Бaвo шәр’ә, дaйe шәр’ә, Шәр’e әрмәнийa у к’aфьрe aзәрaйә, Ә’щәмe дьжмьн зә’ф xaйинә, Һ’ьщуми сәр Qәрәбaxa р’әнгин кьрийә, Т’oп-щәбьрxaнe xwә сәр щьмә’тe дьр’ә- шинә, Дaйe ә’щәм бexoфә, щьнйaзa oрт’a мәйдaнe xьрaв дькә. Бaвo шәр’ә, шәр’ә, К’әрәм шәр’дa wәк шeрә, Шәр’вaнe эзди бәр дьжмьн шәр’ә, шәр’ә, Бoй aзaдийa wәлaт ә’мьр дьдә. К’әрәм ә’гитә, шeрe мә эздиaйә, Бәр бь дьжмьн шәр’ә у бe тьр’сә, Әw мeрxaсә, т’әви бьрaйe әрмәниaйә, К’әтйә мәйдaнa шәр’e гьрaнә. К’әрәм дьвe: ‘‘дaйe мәгри, мәлувинә, Лawe тәйe wәлaт бьп’aрeзә у we вәгәр’ә h’әмeзa дaйкa xwәйә’’. Ньвиск’aр Xьдьр Һ’әщoйaн