SlideShare une entreprise Scribd logo
1  sur  60
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ
Նարեկ Ս․ Գալստյան
Քաղաքական գիտությունների թեկնածու,
ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ
Էլ․ փոստ nsgalstyan@ysu.am
Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը
տառապում են նրանից, ինչից պետք է տառապեն
Թուկիդիդես (մ․թ․ա․ 460-399), հույն պատմիչ
Մի աշխարհում, որտեղ մեծ ձուկն ուտում է փոքրին և փոքր
ձուկն ուտում է խեցգետիններին, Սինգապուրը պետք է դառնա
թունավոր խեցգետին
Լի Կուան Յու (1923-2015 թթ․), Սինգապուրի վարչապետ
Քննարկման հարցեր
• Ի՞նչ գործոններ են պայմանավորում փոքր պետությունների
արտաքին քաղաքական ռազմավարությունը
(ռազմավարական միջավայր)
• Որո՞նք են փոքր պետությունների ռազմավարական
հատկանիշները, խնդիրները, վերջնանպատակները և
ուղենիշները
• Ռազմավարությունների իրականացման ի՞նչ ուղղություններ
և դիվանագիտական ի՞նչ հնարքներ են կիրառում փոքր
պետությունները
Ի՞նչ գործոններ են պայմանավորում
փոքր պետությունների արտաքին
քաղաքական ռազմավարությունը
(ռազմավարական միջավայր)
Փոքր պետությունների ռազմավարական
միջավայրը
Փոքր պետությունների խնդիրները,
հնարավորությունները և արտաքին քաղաքական
վարքը տարբերվում են՝ կախված
1. միջազգային–տարածաշրջանային այն
համակարգի տիպից, որում նրանք գտնվում
են,
2. աշխարհագրական պայմաններից և
3. այդ պետությունների ներքին միջավայրից։
Փոքր պետությունների ռազմավարական
միջավայրը
Արտաքին գործոններ՝ միջազգային (համաշխարհային և
տարածաշրջանային) համակարգը
Ներքին գործոններ՝ պետության և քաղաքական էլիտայի
մակարդակները
1․ Արտաքին գործոններ
Միջազգային և տարածաշրջանային համակարգերի
տիպը, հզորության բաշխումը դրանց մաս կազմող
պետությունների միջև, պետությունների
փոխհարաբերությունները և դրանք կարգավորող
միջազգային իրավական նորմերն ու
կազմակերպությունները, ինչպես նաև
աշխարհագրական դիրքը։
Տարածաշրջանային անվտանգության
համալիր (ՏԱՀ)
Պետությունների համախումբ, որոնց
անվտանգության խնդիրներն այնքան են
փոխկապակցված, որ դրանք հնարավոր չէ
վերլուծել կամ լուծել միմյանցից անկախ։
Ի գիտություն (1)
1. Տարածաշրջանային անվտանգության
մետահամալիրները բաղկացած են համալիրներից,
դրանք էլ՝ ենթահամալիրներից
2. ՏԱՀ տիպը (միակենտրոն, բազմակենտրոն,
հավաքական անվտանգության, անկենտրոն)
3. ՏԱՀ պետությունների կարգավիճակը (գերտերություն,
մեծ տերություն, տարածաշրջանային տերություն,
գերիշխան, նախագերիշխան, գործընկեր–պետություն,
ծայրամասային վասալ) և դրանց
փոխհարաբերությունների տիպը
Ի գիտություն (2)
1. Մեկ պետություն՝ ՏԱ մեկ համալիր
2. Մեկուսիչներ (Insulators)՝ ՏԱՀ–ների հատման գոտում
գտնվող, բայց դրանցից ոչ մեկին լիովին չպատկանող
պետություններ (Թուրքիա, Աֆղանստան)
3. Ներթափանցում (Penetration)՝ մի ՏԱՀ տերությունը
դաշինք է կնքում մեկ այլ ՏԱՀ կամ ենթահամալիրի
փոքր պետության հետ (ՌԴ–ՀՀ)
Աշխարհագրական դիրք
Ծով ելք չունեցող երկրներ
• ՄԱԿ 193 անդամ–պետություններից 44–ը (ընդհանուր՝ 49)
չունեն ելք դեպի ծով (Աֆրիկայում՝ 16, Եվրոպայում՝ 14,
Ասիայում՝ 12 և Հվ․ Ամերիկայում՝ 2 պետություն),
• Նրանցից 9–ն ունեն Մարդկային զարգացման
ամենացածր, 7-ը՝ ամենաբարձր, մյուսները՝ բարձր ու
միջին գործակից։
Հետևություն
Ո՛չ փոքր պետության տնտեսական «փոքրությունը», ո՛չ
էլ նրա բնական պաշարների սակավությունը չեն
բացառում նրա տնտեսական զարգացան
հնարավորությունները։
2․ Ներքին գործոններ․ պետության
մակարդակ
Պետության ռեսուրսները (նյութական և ոչ նյութական),
քաղաքական համակարգը, որոշումների ընդունման
գործընթացը, քաղաքական ուժերի հարաբերակցությունը,
քաղաքական մշակույթը և այլն։
2․ Ներքին գործոններ․ քաղաքական
էլիտայի մակարդակ
Առաջնորդների ինքնութենական, հոգեբանական,
կենսաբանական հատկանիշները, վարքային մոդելները,
հմտություններն ու փորձառությունը։
Որո՞նք են փոքր պետությունների
ռազմավարական հատկանիշները,
խնդիրները, վերջնանպատակները և
ուղենիշները
Փոքր պետությունների ռազմավարական
հատկանիշները
• Սահմանափակ ռեսուրսներ և կարողություններ, նեղ շահեր
• Տնտեսական կախվածություն արտաքին միջավայրից
• Զգայունություն արտաքին միջավայրի փոփոխությունների և
մարտահրավերների նկատմամբ,
• Խոցելիություն այդ փոփոխությունների և մարտահրավերների
նկատմամբ,
• Դանդաղկոտություն այդ փոփոխություններին և
մարտահրավերներին արձագանքելու հարցում
• Հարմարվողականություն միջավայրի փոփոխությունների
նկատմամբ
Օրինակ 1
• Փոքր պետությունները կախված են արտաքին առևտրից և այդ
հարցում էլ են նրանք խոցելի։
Օրինակ՝ նրանց շուկան փոքր է և, հետևաբար, քիչ հրապուրիչ և
քիչ շահութաբեր։ Փոքր պետությունները չեն կարող ապահովել
նաև մեծածավալ բեռնափոխադրումներ։
Օրինակ 2
• Որքան փոքր պետությունն աշխարհագրորեն մոտ է գտնվում
խոշորին, այնքան մեծ է փոքրի խոցելիությունը։
1. Մեծ է հավանականությունը, որ խոշոր հարևանը կմիջամտի
փոքրի ներքին գործերին և, անհրաժեշտության դեպքում,
անգամ կխախտի նրա տարածքային ամբողջականությունը։
2. Փոքր պետության տնտեսական կախվածություն մեծից, իսկ
դա էլ, իր հերթին, կարող է վերածվել համալիր
աշխարհաքաղաքական խոցելիության։
Փոքր պետությունների ռազմավարական
վերջնանպատակներն ու խնդիրները
Վերջնանպատակ – գոյատևել և առավելագույնս
պահպանել իրենց ինքնիշխանությունն ու
ինքնավարությունը
Խնդիրներ – ներքին կարողությունների ամրապնդում +
արտաքին աջակցության խթանում
Փոքր պետությունների
ռազմավարության ուղենիշները (1)
• Փոքր պետությունների ռազմավարությունները կոչված են
նվազեցնելու նրանց խոցելիությունը և սահմանափակումները
հնարավորինս դարձնելու մրցակցային առավելություններ։
• Խոցելիության առանցքային խնդիրների լուծման համար՝
փոքր պետության հարաբերական ինքնավարությունը պետք է
ուղղված լինի տնտեսական զարգացման ապահովմանը։
Փոքր պետությունների ռազմավարության
մշակման ուղենիշները (2)
• Արտաքին առևտրի բազմազանեցման բարձր աստիճանը
նպաստում է փոքր պետության՝ դրսից կախվածության
նվազեցմանը։
• Ներքին կայունության բարձր աստիճանը նպաստում է փոքր
պետության արտաքին քաղաքական
նախաձեռնողականության աճին։
• Փոքր պետության արտաքին նախաձեռնողականությունը
կաճի, եթե դրա առաջնորդները համոզված լինեն, որ
արտաքին միջավայրը փոփոխելի է։
Օրինակ (տնտեսական ոլորտ)
• մասնագիտանալ տնտեսության սահմանափակ թվով
ճյուղերում,
• այն ճյուղերում, որոնք պակաս ռեսուրսատար են և նոր,
• շեշտադրել արտադրության որակը, ոչ թե քանակը
Օրինակ (անվտանգության ոլորտ)
Ռազմական առումով գերազանցող ուժի հետ բախման ռիսկը
նվազեցնել՝
1. ապահովելով պաշտպանունակության այնպիսի
մակարդակ, որ զինված հարձակումը տվյալ պետության վրա
լինի այնքան թանկարժեք, որ հակառակորդի ծախսերը
գերազանցեն հարձակումից նրա ակնկալած օգուտներին,
2. ձգտելով չստեղծել նոր տարաձայնություններ և լուծել
առկաներն այն աստիճան, որ բացառվի դրանց պատճառով
հակառակորդի կողմից ուժի կիրառումը,
3. դաշնակցելով ուրիշների հետ,
4. հանձնվելով։
Ռազմավարությունների իրականացման ի՞նչ
ուղղություններ և դիվանագիտական ի՞նչ
հնարքներ են կիրառում փոքր
պետությունները
Փոքր պետություններն իրենց անկախության համար
միշտ պարտական են կա՛մ ուժերի բալանսին, կա՛մ
պաշտպանող (հովանավոր) ուժի գերակայությանը, կա՛մ
էլ կայսերապաշտական նկրտումների համար ոչ գրավիչ
լինելուն։
Հանս Մորգենթաու (1904-1980 թթ․), ամերիկյան քաղաքագետ
Ի՞նչ է պետության արտաքին
քաղաքականությունը
Պետության արտաքին
քաղաքականությունը
Կառավարական գործունեություն է՝ ուղղված դեպի
արտաքին միջավայրը՝ նպատակ ունենալով
• փոփոխություններ մտցնել այդ միջավայրում և/կամ
• արձագանքել այդ միջավայրից եկող ազդակներին՝
դրանց հետևանքները հասցնելով ընդունելի լինելու
աստիճանի։
Փոքր պետության արտաքին
քաղաքականությունը (1)
Փոքր պետության արտաքին քաղաքականության
վերջնարդյունքը «պաշտպանական կենսակերպն» է,
որի գլխավոր նպատակն է՝ խուսափել, մեղմել կամ
հետաձգել կոնֆլիկտը։
Փոքր պետության արտաքին
քաղաքականությունը (2)
Փպ–ները ձգտում են շարժվել առավել փոքր դիմադրության
ուղղությամբ․ եթե նրանք շրջապատված են խոշոր
պետություններով, նրանց այդ ձգտումը կլինի
սահմանափակված, իսկ եթե շրջապատված են փոքր
պետություններով, նրանց հաշվարկները կլինեն արմատապես
տարբեր։
Փոքր պետության արտաքին
քաղաքականությունը (3)
Առավել հաջողակ փպ–ները խոշոր պետությունների հետ
հարաբերություններում իրենց են հարմարեցնում և կիրառում
միջին ուժերին (Կանադա, Ավստրալիա, հյուսիսեվրոպական
երկրներ) բնորոշ արտաքին քաղաքական
ռազմավարություններ՝ բալանսավորումը կամ
ստորադաշնակցումը։
Փոքր (ուժեղ) պետություների արտաքին
քաղաքական ռազմավարությունները
Փոքր պետության արտաքին
քաղաքականության ռազմավարական
ուղղությունները
Կոշտ բալանսավորում (Hard Balancing)
Ինքնուրույն
1. Բացառել առավել ուժեղ պետության կողմից արագ
նվաճման հնարավորությունը
2. Բացառել առավել ուժեղ պետության կողմից
հարձակման հավանականությունը
Կոշտ բալանսավորում (Hard Balancing)
Դաշինք
1. Տալիս են գոյատևման համար անհրաժեշտ օգնություն և
ռեսուրսներ, բայց նաև սահմանում պատասխանատվություն
և սահմանափակում ինքնուրույնությունը։
2. Դաշինքային քաղաքականությունն ընդունելի է, քանի դեռ
դրան անդամակցությունից օգուտը գերազանցում է
զրկանքները։
Փափուկ բալանսավորում (Soft Balancing)
Դիվանագիտական, տնտեսական հնարքների,
միջազգային կազմակերպություններն ու միջազգային
իրավանորմերն օգտագործելու միջոցով
Անտեսում (Balking)
Խոշոր տերության պահանջները մերժելը կամ
անտեսելը, երբ այդ ռազմավարությունը խոշոր
պետության նկատմամբ կիրառող փոքր
պետությունները շատ են։
Շանտաժ (Blackmail)
Խոշոր տերությունից օգուտներ, զիջումներ կորզելու
նպատակով։
«Թոկի ձգում» (Leash-Slipping)
ՓՊ–ն, շարունակելով կախված մնալ խոշոր
տերությունից, ձգտում է իր «հովանավորից» ավելի մեծ
ինքնուրույնության և վարում համապատասխան
քաղաքականություն։
Չեզոքություն (Neutrality)
Ուժային գլոբալ բալանսում որևէ կողմ ընտրելուց
հրաժարում։
1. հուսալ, որ խոշոր պետությունները կանտեսեն նրան,
2. Փպ–ի չեզոքությունը երաշխավորելու համար
հայտարարված չեզոքությունը պետք է արժանանա
անմիջական հարևանությամբ գտնվող խոշոր
պետությունների հավանությանը։
Պարտավորեցում (Binding)
Ստիպել խոշոր պետությանը՝ հետևել ստանձնած
պարտավորությունների կատարմանն իր իսկ
նախաձեռնած միջազգային կազմակերպության կամ
միջազգային պայմանագրերի շրջանակներում։
Կապակցում (Bonding)
«Հատուկ հարաբերությունների» կառուցումը խոշոր
տերության հետ՝ նրա վրա ազդեցություն գործելու
մեխանիզմների ընդլայնման նպատակով։
Ստորադաշնակցում (Bandwagoning)
ՓՊ–ն իր ջանքերը համատեղում է ավելի զորեղի հետ՝
գիտակցելով, որ համատեղ ձեռք բերված օգուտները
նրանք կկիսեն անհամամասնորեն։ ՓՊ–ն գտնում է, որ
ուժեղին դիմակայելն ավելի թանկարժեք է իր համար,
քան դիմակայությունից ակնկալվող օգուտները։
Փոքր, բայց ոչ թույլ – նմանների մեջ
չլինել թույլ։
Թույլ, բայց ոչ խեղճ – մեծերի
միջավայրում չլինել խեղճ։
Փոքր պետություն՝ խելացի լուծումներ
Փոքր պետություների դիվանագիտական
հնարքները
Լուռ դիվանագիտություն
ՓՊ–ն գործում է խոշոր հովանավոր–պետության
«հովանոցի» տակ՝ ապավինելով խոշորի
«լսողությանն» ու «տեսողությանը», իսկ եթե անգամ
ինչ–որ հարցում համաձայն չէ իր հովանավորի հետ,
ապա այդ անհամաձայնությունը չի վերաճում
գժտության կամ դեմարշի։
Բողոքի դիվանագիտություն
Ցուցադրական բախումնային մոտեցումներ՝ ինչ–որ
հարցում փոքր պետության «սկզբունքային
դիրքորոշման նկատմամբ»՝ միջազգային ուշադրություն
գրավելու համար։
Խմբային դիվանագիտություն
ՓՊ–ն գործում է նմանատիպ այլ պետությունների
խմբավորման շրջանակներում` հնարավորություն
տալով նրանց միավորել ջանքներն այլ պետությունների
հետ և այդկերպ ձեռք բերել ավելի մեծ ազդեցություն ու
բանակցային առավելություններ ընդհանրապես կամ
կոնկրետ հարցերում։
Համատեղ դիվանագիություն՝ համատեղ
հայտարարություններ, դիվանագիտական «համատեղ»
ներկայացուցչություններ, ոչ ռեզիդենտ դեսպաններ։
Խորշի դիվանագիտություն
ՓՊ–ն մասնագիտանում է քաղաքականության որոշակի
ոլորտներում, իր ջանքներն ուղղում է կոնկրետ
խնդիրների լուծման վրա։ Հնարավոր է անհրաժեշտ
լինի գործակցել որևէ միջին ուժի հետ։ Այս ոճը պետք է
սերտորեն կապակցված լինի ազգային կամ
տարածաշրջանային շահերի հետ, այլ ոչ թե հենվի զուտ
դրոշակակիր լինելու տրամաբանության վրա։ Ցանկալի
է նաև հանրային լայն աջակցություն պետության
ներսում։
Սփյուռքահեն դիվանագիտություն
ՓՊ–ն օգտագործում է իր սփյուռքը որպես իր
միջազգային ազդեցության ուղղակի կամ անուղղակի
միջոց՝ ակտիվ պահելով ու զարգացնելով սփյուռքի հետ
կապերը և խրախուսելով սփյուռքի ազդեցության աճը
հյուրընկալող պետության ներսում։
Սփյուռք–հյուրընկալող երկիր–հայրենիք
Բազմամշակութային
դիվանագիտություն
ՓՊ–ն շահագրգռված է աշխարհին ներկայանալու
որպես բամամշակութային երկիր՝ այդկերպ
ապահովագրելով իրեն միջազգային միջամտությունից
մարդու իրավունքների պաշտպանության հարցերում և
«առևտրայնացնելով» իր բազմամշակութայնությունը՝
օրինակ, միջազգային ամենամյա զանգվածային
միջոցառումներ կազմակերպելու միջոցով։
Ձեռներեցային դիվանագիտություն
Ագրեսիվ բիզնես–ակտիվություն, բնական (օրինակ՝
աշխարհագրական տեղադրությունը) կամ
արհեստական (բիզնես–կազմակերպությունների
գրանցման կամ հարկային հրապուրիչ օրենսդրություն)
առավելությունների օգտագործում, որի շնորհիվ փոքր
պետությունն ամրապնդում է իր միջազգային
տնտեսական և, երբեմն, քաղաքական դիրքերը։
Նորմաստեղծ դիվանագիտություն
Ուղղված է միջազգային նոր իրավասկզբունքների,
անվտանգության նոր ռեժիմների ստեղծմանը՝ փպ–
ների «բնածին» խոցելիությունը խոշորների
մրցակցությունից և անվտանգության նոր տիպի
սպառնալիքներից նվազեցնելու նպատակով։
Գագաթնաժողովային
դիվանագիտություն
Բարձր մակարդակի հանդիպումները պետությունների
ղեկավարների միջև հնարավորություն են տալիս
մեղմել չափերի տարբերությունները՝ շնորհիվ
առաջնորդների անձնային բարձր որակների, գտնել
համախոհներ և նրանց հետ ստեղծել
«խմբավորումներ»։
Կիբեր–դիվանագիտություն
Պետության «դեմքը» համացանցում, տեղեկատվական
տեխնոլոգիաների ներդրումը թե՛ արտասահմանում
սեփական դիվանագետների հետ կապի ու նրանց
աշխատանքներն ուղղորդելու, թե՛ արտասահմանյան
գործընկերների հետ կապ ապահովելու համար՝ առանց
«ավանդական» ծախսերի։
Փոքր (թույլ) պետություների արտաքին
քաղաքական հնարքները
Որոշման փոխանցում (Buck-passing)
ՓՊ–ն կարևոր հարցի վերաբերյալ որոշման ընդունումը
փոխանցում է մեկ ուրիշին, որպես կանոն՝ դաշինքի
խոշոր անդամին։
Հանդարտեցում (Appeasement)
ՓՊ–ն համաձայնում է մեկ այլ՝ երկրորդ պետության
հաշվին տարածքային զիջումներ անել հակառակորդ
երրորդ պետությանը՝ ենթադրելով, որ հակառակորդի
ագրեսիվ վարքի պատճառը նրա մոտ ռազմավարական
խոցելիության զգացողության առկայությունն է և,
հետևաբար, նրան զիջումներ անելով՝ կարելի է փոխել
նրա վարքը և նպատակները, խուսափել
առճակատումից։

Contenu connexe

Plus de nareksgalstyan

10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...
10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...
10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...nareksgalstyan
 
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկություններըՓոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկություններըnareksgalstyan
 
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրսԵվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրսnareksgalstyan
 
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...nareksgalstyan
 
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականությունԵվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականությունnareksgalstyan
 
Հղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներումՀղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներումnareksgalstyan
 
Կուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներԿուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներnareksgalstyan
 
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներԸնտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներnareksgalstyan
 
Քաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտՔաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտnareksgalstyan
 

Plus de nareksgalstyan (9)

10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...
10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...
10 պատճառ՝ ինչու ուսանել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրա...
 
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկություններըՓոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
 
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրսԵվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
 
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
 
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականությունԵվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
 
Հղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներումՀղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներում
 
Կուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներԿուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներ
 
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներԸնտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
 
Քաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտՔաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտ
 

Փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը ՏԱ համալիրներում

  • 1. ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ Նարեկ Ս․ Գալստյան Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Էլ․ փոստ nsgalstyan@ysu.am
  • 2. Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը տառապում են նրանից, ինչից պետք է տառապեն Թուկիդիդես (մ․թ․ա․ 460-399), հույն պատմիչ Մի աշխարհում, որտեղ մեծ ձուկն ուտում է փոքրին և փոքր ձուկն ուտում է խեցգետիններին, Սինգապուրը պետք է դառնա թունավոր խեցգետին Լի Կուան Յու (1923-2015 թթ․), Սինգապուրի վարչապետ
  • 3. Քննարկման հարցեր • Ի՞նչ գործոններ են պայմանավորում փոքր պետությունների արտաքին քաղաքական ռազմավարությունը (ռազմավարական միջավայր) • Որո՞նք են փոքր պետությունների ռազմավարական հատկանիշները, խնդիրները, վերջնանպատակները և ուղենիշները • Ռազմավարությունների իրականացման ի՞նչ ուղղություններ և դիվանագիտական ի՞նչ հնարքներ են կիրառում փոքր պետությունները
  • 4. Ի՞նչ գործոններ են պայմանավորում փոքր պետությունների արտաքին քաղաքական ռազմավարությունը (ռազմավարական միջավայր)
  • 5. Փոքր պետությունների ռազմավարական միջավայրը Փոքր պետությունների խնդիրները, հնարավորությունները և արտաքին քաղաքական վարքը տարբերվում են՝ կախված 1. միջազգային–տարածաշրջանային այն համակարգի տիպից, որում նրանք գտնվում են, 2. աշխարհագրական պայմաններից և 3. այդ պետությունների ներքին միջավայրից։
  • 6. Փոքր պետությունների ռազմավարական միջավայրը Արտաքին գործոններ՝ միջազգային (համաշխարհային և տարածաշրջանային) համակարգը Ներքին գործոններ՝ պետության և քաղաքական էլիտայի մակարդակները
  • 7. 1․ Արտաքին գործոններ Միջազգային և տարածաշրջանային համակարգերի տիպը, հզորության բաշխումը դրանց մաս կազմող պետությունների միջև, պետությունների փոխհարաբերությունները և դրանք կարգավորող միջազգային իրավական նորմերն ու կազմակերպությունները, ինչպես նաև աշխարհագրական դիրքը։
  • 8. Տարածաշրջանային անվտանգության համալիր (ՏԱՀ) Պետությունների համախումբ, որոնց անվտանգության խնդիրներն այնքան են փոխկապակցված, որ դրանք հնարավոր չէ վերլուծել կամ լուծել միմյանցից անկախ։
  • 9. Ի գիտություն (1) 1. Տարածաշրջանային անվտանգության մետահամալիրները բաղկացած են համալիրներից, դրանք էլ՝ ենթահամալիրներից 2. ՏԱՀ տիպը (միակենտրոն, բազմակենտրոն, հավաքական անվտանգության, անկենտրոն) 3. ՏԱՀ պետությունների կարգավիճակը (գերտերություն, մեծ տերություն, տարածաշրջանային տերություն, գերիշխան, նախագերիշխան, գործընկեր–պետություն, ծայրամասային վասալ) և դրանց փոխհարաբերությունների տիպը
  • 10. Ի գիտություն (2) 1. Մեկ պետություն՝ ՏԱ մեկ համալիր 2. Մեկուսիչներ (Insulators)՝ ՏԱՀ–ների հատման գոտում գտնվող, բայց դրանցից ոչ մեկին լիովին չպատկանող պետություններ (Թուրքիա, Աֆղանստան) 3. Ներթափանցում (Penetration)՝ մի ՏԱՀ տերությունը դաշինք է կնքում մեկ այլ ՏԱՀ կամ ենթահամալիրի փոքր պետության հետ (ՌԴ–ՀՀ)
  • 11.
  • 12.
  • 13. Աշխարհագրական դիրք Ծով ելք չունեցող երկրներ • ՄԱԿ 193 անդամ–պետություններից 44–ը (ընդհանուր՝ 49) չունեն ելք դեպի ծով (Աֆրիկայում՝ 16, Եվրոպայում՝ 14, Ասիայում՝ 12 և Հվ․ Ամերիկայում՝ 2 պետություն), • Նրանցից 9–ն ունեն Մարդկային զարգացման ամենացածր, 7-ը՝ ամենաբարձր, մյուսները՝ բարձր ու միջին գործակից։
  • 14.
  • 15. Հետևություն Ո՛չ փոքր պետության տնտեսական «փոքրությունը», ո՛չ էլ նրա բնական պաշարների սակավությունը չեն բացառում նրա տնտեսական զարգացան հնարավորությունները։
  • 16. 2․ Ներքին գործոններ․ պետության մակարդակ Պետության ռեսուրսները (նյութական և ոչ նյութական), քաղաքական համակարգը, որոշումների ընդունման գործընթացը, քաղաքական ուժերի հարաբերակցությունը, քաղաքական մշակույթը և այլն։
  • 17. 2․ Ներքին գործոններ․ քաղաքական էլիտայի մակարդակ Առաջնորդների ինքնութենական, հոգեբանական, կենսաբանական հատկանիշները, վարքային մոդելները, հմտություններն ու փորձառությունը։
  • 18. Որո՞նք են փոքր պետությունների ռազմավարական հատկանիշները, խնդիրները, վերջնանպատակները և ուղենիշները
  • 19. Փոքր պետությունների ռազմավարական հատկանիշները • Սահմանափակ ռեսուրսներ և կարողություններ, նեղ շահեր • Տնտեսական կախվածություն արտաքին միջավայրից • Զգայունություն արտաքին միջավայրի փոփոխությունների և մարտահրավերների նկատմամբ, • Խոցելիություն այդ փոփոխությունների և մարտահրավերների նկատմամբ, • Դանդաղկոտություն այդ փոփոխություններին և մարտահրավերներին արձագանքելու հարցում • Հարմարվողականություն միջավայրի փոփոխությունների նկատմամբ
  • 20. Օրինակ 1 • Փոքր պետությունները կախված են արտաքին առևտրից և այդ հարցում էլ են նրանք խոցելի։ Օրինակ՝ նրանց շուկան փոքր է և, հետևաբար, քիչ հրապուրիչ և քիչ շահութաբեր։ Փոքր պետությունները չեն կարող ապահովել նաև մեծածավալ բեռնափոխադրումներ։
  • 21. Օրինակ 2 • Որքան փոքր պետությունն աշխարհագրորեն մոտ է գտնվում խոշորին, այնքան մեծ է փոքրի խոցելիությունը։ 1. Մեծ է հավանականությունը, որ խոշոր հարևանը կմիջամտի փոքրի ներքին գործերին և, անհրաժեշտության դեպքում, անգամ կխախտի նրա տարածքային ամբողջականությունը։ 2. Փոքր պետության տնտեսական կախվածություն մեծից, իսկ դա էլ, իր հերթին, կարող է վերածվել համալիր աշխարհաքաղաքական խոցելիության։
  • 22. Փոքր պետությունների ռազմավարական վերջնանպատակներն ու խնդիրները Վերջնանպատակ – գոյատևել և առավելագույնս պահպանել իրենց ինքնիշխանությունն ու ինքնավարությունը Խնդիրներ – ներքին կարողությունների ամրապնդում + արտաքին աջակցության խթանում
  • 23. Փոքր պետությունների ռազմավարության ուղենիշները (1) • Փոքր պետությունների ռազմավարությունները կոչված են նվազեցնելու նրանց խոցելիությունը և սահմանափակումները հնարավորինս դարձնելու մրցակցային առավելություններ։ • Խոցելիության առանցքային խնդիրների լուծման համար՝ փոքր պետության հարաբերական ինքնավարությունը պետք է ուղղված լինի տնտեսական զարգացման ապահովմանը։
  • 24. Փոքր պետությունների ռազմավարության մշակման ուղենիշները (2) • Արտաքին առևտրի բազմազանեցման բարձր աստիճանը նպաստում է փոքր պետության՝ դրսից կախվածության նվազեցմանը։ • Ներքին կայունության բարձր աստիճանը նպաստում է փոքր պետության արտաքին քաղաքական նախաձեռնողականության աճին։ • Փոքր պետության արտաքին նախաձեռնողականությունը կաճի, եթե դրա առաջնորդները համոզված լինեն, որ արտաքին միջավայրը փոփոխելի է։
  • 25. Օրինակ (տնտեսական ոլորտ) • մասնագիտանալ տնտեսության սահմանափակ թվով ճյուղերում, • այն ճյուղերում, որոնք պակաս ռեսուրսատար են և նոր, • շեշտադրել արտադրության որակը, ոչ թե քանակը
  • 26. Օրինակ (անվտանգության ոլորտ) Ռազմական առումով գերազանցող ուժի հետ բախման ռիսկը նվազեցնել՝ 1. ապահովելով պաշտպանունակության այնպիսի մակարդակ, որ զինված հարձակումը տվյալ պետության վրա լինի այնքան թանկարժեք, որ հակառակորդի ծախսերը գերազանցեն հարձակումից նրա ակնկալած օգուտներին, 2. ձգտելով չստեղծել նոր տարաձայնություններ և լուծել առկաներն այն աստիճան, որ բացառվի դրանց պատճառով հակառակորդի կողմից ուժի կիրառումը, 3. դաշնակցելով ուրիշների հետ, 4. հանձնվելով։
  • 27. Ռազմավարությունների իրականացման ի՞նչ ուղղություններ և դիվանագիտական ի՞նչ հնարքներ են կիրառում փոքր պետությունները
  • 28. Փոքր պետություններն իրենց անկախության համար միշտ պարտական են կա՛մ ուժերի բալանսին, կա՛մ պաշտպանող (հովանավոր) ուժի գերակայությանը, կա՛մ էլ կայսերապաշտական նկրտումների համար ոչ գրավիչ լինելուն։ Հանս Մորգենթաու (1904-1980 թթ․), ամերիկյան քաղաքագետ
  • 29. Ի՞նչ է պետության արտաքին քաղաքականությունը
  • 30. Պետության արտաքին քաղաքականությունը Կառավարական գործունեություն է՝ ուղղված դեպի արտաքին միջավայրը՝ նպատակ ունենալով • փոփոխություններ մտցնել այդ միջավայրում և/կամ • արձագանքել այդ միջավայրից եկող ազդակներին՝ դրանց հետևանքները հասցնելով ընդունելի լինելու աստիճանի։
  • 31. Փոքր պետության արտաքին քաղաքականությունը (1) Փոքր պետության արտաքին քաղաքականության վերջնարդյունքը «պաշտպանական կենսակերպն» է, որի գլխավոր նպատակն է՝ խուսափել, մեղմել կամ հետաձգել կոնֆլիկտը։
  • 32. Փոքր պետության արտաքին քաղաքականությունը (2) Փպ–ները ձգտում են շարժվել առավել փոքր դիմադրության ուղղությամբ․ եթե նրանք շրջապատված են խոշոր պետություններով, նրանց այդ ձգտումը կլինի սահմանափակված, իսկ եթե շրջապատված են փոքր պետություններով, նրանց հաշվարկները կլինեն արմատապես տարբեր։
  • 33. Փոքր պետության արտաքին քաղաքականությունը (3) Առավել հաջողակ փպ–ները խոշոր պետությունների հետ հարաբերություններում իրենց են հարմարեցնում և կիրառում միջին ուժերին (Կանադա, Ավստրալիա, հյուսիսեվրոպական երկրներ) բնորոշ արտաքին քաղաքական ռազմավարություններ՝ բալանսավորումը կամ ստորադաշնակցումը։
  • 34. Փոքր (ուժեղ) պետություների արտաքին քաղաքական ռազմավարությունները
  • 35. Փոքր պետության արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղությունները
  • 36. Կոշտ բալանսավորում (Hard Balancing) Ինքնուրույն 1. Բացառել առավել ուժեղ պետության կողմից արագ նվաճման հնարավորությունը 2. Բացառել առավել ուժեղ պետության կողմից հարձակման հավանականությունը
  • 37. Կոշտ բալանսավորում (Hard Balancing) Դաշինք 1. Տալիս են գոյատևման համար անհրաժեշտ օգնություն և ռեսուրսներ, բայց նաև սահմանում պատասխանատվություն և սահմանափակում ինքնուրույնությունը։ 2. Դաշինքային քաղաքականությունն ընդունելի է, քանի դեռ դրան անդամակցությունից օգուտը գերազանցում է զրկանքները։
  • 38. Փափուկ բալանսավորում (Soft Balancing) Դիվանագիտական, տնտեսական հնարքների, միջազգային կազմակերպություններն ու միջազգային իրավանորմերն օգտագործելու միջոցով
  • 39. Անտեսում (Balking) Խոշոր տերության պահանջները մերժելը կամ անտեսելը, երբ այդ ռազմավարությունը խոշոր պետության նկատմամբ կիրառող փոքր պետությունները շատ են։
  • 40. Շանտաժ (Blackmail) Խոշոր տերությունից օգուտներ, զիջումներ կորզելու նպատակով։
  • 41. «Թոկի ձգում» (Leash-Slipping) ՓՊ–ն, շարունակելով կախված մնալ խոշոր տերությունից, ձգտում է իր «հովանավորից» ավելի մեծ ինքնուրույնության և վարում համապատասխան քաղաքականություն։
  • 42. Չեզոքություն (Neutrality) Ուժային գլոբալ բալանսում որևէ կողմ ընտրելուց հրաժարում։ 1. հուսալ, որ խոշոր պետությունները կանտեսեն նրան, 2. Փպ–ի չեզոքությունը երաշխավորելու համար հայտարարված չեզոքությունը պետք է արժանանա անմիջական հարևանությամբ գտնվող խոշոր պետությունների հավանությանը։
  • 43. Պարտավորեցում (Binding) Ստիպել խոշոր պետությանը՝ հետևել ստանձնած պարտավորությունների կատարմանն իր իսկ նախաձեռնած միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրերի շրջանակներում։
  • 44. Կապակցում (Bonding) «Հատուկ հարաբերությունների» կառուցումը խոշոր տերության հետ՝ նրա վրա ազդեցություն գործելու մեխանիզմների ընդլայնման նպատակով։
  • 45. Ստորադաշնակցում (Bandwagoning) ՓՊ–ն իր ջանքերը համատեղում է ավելի զորեղի հետ՝ գիտակցելով, որ համատեղ ձեռք բերված օգուտները նրանք կկիսեն անհամամասնորեն։ ՓՊ–ն գտնում է, որ ուժեղին դիմակայելն ավելի թանկարժեք է իր համար, քան դիմակայությունից ակնկալվող օգուտները։
  • 46. Փոքր, բայց ոչ թույլ – նմանների մեջ չլինել թույլ։ Թույլ, բայց ոչ խեղճ – մեծերի միջավայրում չլինել խեղճ։ Փոքր պետություն՝ խելացի լուծումներ
  • 48. Լուռ դիվանագիտություն ՓՊ–ն գործում է խոշոր հովանավոր–պետության «հովանոցի» տակ՝ ապավինելով խոշորի «լսողությանն» ու «տեսողությանը», իսկ եթե անգամ ինչ–որ հարցում համաձայն չէ իր հովանավորի հետ, ապա այդ անհամաձայնությունը չի վերաճում գժտության կամ դեմարշի։
  • 49. Բողոքի դիվանագիտություն Ցուցադրական բախումնային մոտեցումներ՝ ինչ–որ հարցում փոքր պետության «սկզբունքային դիրքորոշման նկատմամբ»՝ միջազգային ուշադրություն գրավելու համար։
  • 50. Խմբային դիվանագիտություն ՓՊ–ն գործում է նմանատիպ այլ պետությունների խմբավորման շրջանակներում` հնարավորություն տալով նրանց միավորել ջանքներն այլ պետությունների հետ և այդկերպ ձեռք բերել ավելի մեծ ազդեցություն ու բանակցային առավելություններ ընդհանրապես կամ կոնկրետ հարցերում։ Համատեղ դիվանագիություն՝ համատեղ հայտարարություններ, դիվանագիտական «համատեղ» ներկայացուցչություններ, ոչ ռեզիդենտ դեսպաններ։
  • 51. Խորշի դիվանագիտություն ՓՊ–ն մասնագիտանում է քաղաքականության որոշակի ոլորտներում, իր ջանքներն ուղղում է կոնկրետ խնդիրների լուծման վրա։ Հնարավոր է անհրաժեշտ լինի գործակցել որևէ միջին ուժի հետ։ Այս ոճը պետք է սերտորեն կապակցված լինի ազգային կամ տարածաշրջանային շահերի հետ, այլ ոչ թե հենվի զուտ դրոշակակիր լինելու տրամաբանության վրա։ Ցանկալի է նաև հանրային լայն աջակցություն պետության ներսում։
  • 52. Սփյուռքահեն դիվանագիտություն ՓՊ–ն օգտագործում է իր սփյուռքը որպես իր միջազգային ազդեցության ուղղակի կամ անուղղակի միջոց՝ ակտիվ պահելով ու զարգացնելով սփյուռքի հետ կապերը և խրախուսելով սփյուռքի ազդեցության աճը հյուրընկալող պետության ներսում։ Սփյուռք–հյուրընկալող երկիր–հայրենիք
  • 53. Բազմամշակութային դիվանագիտություն ՓՊ–ն շահագրգռված է աշխարհին ներկայանալու որպես բամամշակութային երկիր՝ այդկերպ ապահովագրելով իրեն միջազգային միջամտությունից մարդու իրավունքների պաշտպանության հարցերում և «առևտրայնացնելով» իր բազմամշակութայնությունը՝ օրինակ, միջազգային ամենամյա զանգվածային միջոցառումներ կազմակերպելու միջոցով։
  • 54. Ձեռներեցային դիվանագիտություն Ագրեսիվ բիզնես–ակտիվություն, բնական (օրինակ՝ աշխարհագրական տեղադրությունը) կամ արհեստական (բիզնես–կազմակերպությունների գրանցման կամ հարկային հրապուրիչ օրենսդրություն) առավելությունների օգտագործում, որի շնորհիվ փոքր պետությունն ամրապնդում է իր միջազգային տնտեսական և, երբեմն, քաղաքական դիրքերը։
  • 55. Նորմաստեղծ դիվանագիտություն Ուղղված է միջազգային նոր իրավասկզբունքների, անվտանգության նոր ռեժիմների ստեղծմանը՝ փպ– ների «բնածին» խոցելիությունը խոշորների մրցակցությունից և անվտանգության նոր տիպի սպառնալիքներից նվազեցնելու նպատակով։
  • 56. Գագաթնաժողովային դիվանագիտություն Բարձր մակարդակի հանդիպումները պետությունների ղեկավարների միջև հնարավորություն են տալիս մեղմել չափերի տարբերությունները՝ շնորհիվ առաջնորդների անձնային բարձր որակների, գտնել համախոհներ և նրանց հետ ստեղծել «խմբավորումներ»։
  • 57. Կիբեր–դիվանագիտություն Պետության «դեմքը» համացանցում, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը թե՛ արտասահմանում սեփական դիվանագետների հետ կապի ու նրանց աշխատանքներն ուղղորդելու, թե՛ արտասահմանյան գործընկերների հետ կապ ապահովելու համար՝ առանց «ավանդական» ծախսերի։
  • 58. Փոքր (թույլ) պետություների արտաքին քաղաքական հնարքները
  • 59. Որոշման փոխանցում (Buck-passing) ՓՊ–ն կարևոր հարցի վերաբերյալ որոշման ընդունումը փոխանցում է մեկ ուրիշին, որպես կանոն՝ դաշինքի խոշոր անդամին։
  • 60. Հանդարտեցում (Appeasement) ՓՊ–ն համաձայնում է մեկ այլ՝ երկրորդ պետության հաշվին տարածքային զիջումներ անել հակառակորդ երրորդ պետությանը՝ ենթադրելով, որ հակառակորդի ագրեսիվ վարքի պատճառը նրա մոտ ռազմավարական խոցելիության զգացողության առկայությունն է և, հետևաբար, նրան զիջումներ անելով՝ կարելի է փոխել նրա վարքը և նպատակները, խուսափել առճակատումից։