SlideShare une entreprise Scribd logo
1  sur  6
ՏԻԳՐԱՆ ՄԵԾ
Տիգրան Մեծը ( մ.թ.ա. 140թթ - մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 թվականից
մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա.
85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել
է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է
հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին)
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության
գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և
ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր
Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում
էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան
լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր
նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և
ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։
Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ
հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո
հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր
Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան
հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական
թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև
մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։
ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸՄ.թ.ա. 66 թվականի ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Մեծ Հայք։ Տիգրան
Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական
բանակի Մեծ Հայք ներխուժման պատճառով։ Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Մեծ
Հայքին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ։ Մեծ Հայքը
կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում, գլխավորը՝
անկախությունը, պահպանելու համար։
Պոմպեոսը մ.թ.ա. 66 թվականի սեպտեմբերին մոտեցավ Արտաշատին և ճամբար դրեց քաղաքից ոչ հեռու։ Անմիջապես
սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները։ Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական
գործողությունների և զոհերի։ Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք
չտվեցին:Ընդհակառակը, նա հայտնվեց «խաղից դուրս» վիճակում։ Կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, ըստ որի՝
Մեծ Հայքը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից,
այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից։ Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի
տարածքը։Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն։ Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան
Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝
Տիգրան Կրտսերի գահակալության ներքո։
Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած
զինվորներին և սպաներին։ Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական
գանձարաններից։
Մեծ Հայքը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։
Մեծ Հայքը պահպանեց իր լիակատար անկախությունը։ Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր
Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները։ Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը
Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևաստանի ուժեղացմանը։ Արևելքում ուժերի
հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին։
Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը։ Տենչալով Մեծ Հայքի գահին՝ նա այժմ պետք է
բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով։ Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն
ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը։ Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի
կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ։
Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ մ.թ.ա.
64 թվականին Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը։ Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի
«արքայից արքա» տիտղոսը։ Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Մեծ Հայքի համար խաղաղության ու տնտեսական
բարգավաճման տարիներ էին
ՀՌՈՄԵԱԿԱՆ ՍԵՆԱՏ
Ծերակույտ, Հին Հռոմում բարձրագույն պետական մարմին, ծագել է պատրիկյան
տոհմերի ավագների (ծերակուտականների) խորհրդից՝ թագավորական
ժամանակաշրջանի (մոտ մ. թ. ա. 6 դարում) վերջում, եղել թագավորին կից
պետական խորհուրդ։ Հանրապետության ժամանակաշրջանում(մ. թ. ա. 5-րդ դար -
3 դարերին) պատրիկների դեմ պլեբեյների պայքարի ընթացքում Սենատի
իշխանությունը սահմանափակվել է հօգուտ կոմիտիաների։ Մ. թ. ա. 3-րդ դար - 1
դարերին Սենատը նախապես քննարկում Էր կոմիտիաներում քվեարկման ենթակա
օրինագծերը։ Նրան Էր վերապահվում ռազմական գործերի, արտաքին
քաղաքականության, ֆինանսների և պետական ունեցվածքի բարձրագույն
ղեկավարումը, կրոնական պաշտամունքների նկատմամբ վերահսկումը,
արտակարգ դրություն սահմանելու իրավունքը և այլն։ Կայսրության
շրջանում Սենատի իշխանությունը ավելի է
սահմանափակվել։ Դիոկղետիանոսի օրոք (3-րդ դարի վերջ) Սենատը վերածվում է
Հռոմի քաղաքային խորհրդի։ Կոստանդինի օրոք (4 դարի) Սենատ է
հիմնադրվել Կոստանդնոպոլիսում՝ իրավունքներով հավասարեցված Հռոմի
Սենատին։
ՄԱՐԿՈՍ ԿՐԱՍՈՍ
Մարկոս Լիկինիոս Կրասոս՝ մ. թ. ա. 115 Հռոմ - մ. թ. ա. 53, հունիսի 11, մ. թ. ա. 53 կամ հունիսի
12, մ. թ. ա. 53, Խառան, հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ, եռապետ, իր ժամանակի
ամենահարուստ մարդկանցից մեկը։
Մեծ հարստություն է կուտակել Սուլլայի պրոսկրիպցիաների ժամանակ։ 71-ին Գնեոս Պոմպեոսի հետ
ճնշել է Սպարտակի ապստամբությունը։ 70-ին ընտրվել է կոնսուլ։ 60-ին Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի
հետ ստեղծել է առաջին եռապետությունը։ Մ.թ.ա. 55-ին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ,
ստացել Ասորիքի կառավարումը։
Մ.թ.ա. 54-ին հարձակվել է Պարթևաստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝
ձմեռելու։ Հայոց արքա Արտավազդ Բ-ն Մեծ Հայքը հռոմեական և պարթևական զորքերի
հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կրասոսին, առաջարկել պարթևների դեմ արշավել
Հայաստանի վրայով և ոչ Միջագետքի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կրասոսը։
Մերժելով այդ ծրագիրը՝ Կրասոսը մ.թ.ա. 53 թ. գարնանը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար
մարտիկ, անցնում է Հռոմի և Պարթևաստանի սահման հանդիսացող Եփրատ գետը՝ նախաձեռնելով
Պարթևական արշավանքը։ 53 թ. հունիսի 9-ին Խառանի (ժամանակակից Ուրֆայի հարավում) մոտ
տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են։ Ճակատամարտում զոհվում
են Կրասոսը և նրա որդին, սպանվում է 20, 000 և գերի վերցվում մոտավորապես 10, 000 հռոմեական
զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը
մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար։ Պարթևական զորավար
Սուրենը Մեծ Հայքում գտնվող պարթևաց արքա Որոդես II-ին է ուղարկել Կրասոսի գլուխը, որը
ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ։
ՄԱՐԿՈՍ ԱՆՏՈՆԻՈՍ
Մարկոս Անտոնիոս (հունվարի 17, մ. թ. ա. 83, Հռոմ - օգոստոսի 4, մ. թ. ա. 30, Ալեքսանդրիա),
հռոմեական քաղաքական գործիչ, զորավար։ Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։
Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա.
49-45-ի քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ.թ.ա. 43-ին, հանրապետական
զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2-
րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ Մ.թ.ա. 37-ին
ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ, վարել ցոփ կյանք, եղել բռնակալ, մղել
զավթողական պատերազմներ, ջանացել ստրկացնել Արևելքի երկրները։ Մ.թ.ա. 39-ին պարթևներից
գրավել է Ասորիքը։ Մ.թ.ա. 36-ին Հայաստանի վրայով արշավանքի է դուրս եկել պարթևների դեմ և
օգոստոսին, Ատրպատականի Պրաասպա քաղաքի մոտ ծանր պարտություն կրելով, վերադարձել է
Եգիպտոս։ Մ.թ.ա 34-ին ներխուժել է Հայաստան, ուխտադրժորեն ձերբակալել Արտավազդ Բ-ին։ Հայոց
թագավորը տարվել է Եգիպտոս և գլխատվել մ.թ.ա. 31-ին։ Անտոնիոսը կողոպտել է Երիզայում
գտնվող Անահիտ աստվածահու մեհյանը՝ հափշտակելով նրա ոսկեձույլ արձանը։ Անտոնիոսը
Կլեոպատրային և նրանից ունեցած զավակներին է նվիրել Արևելքի մի շարք երկրներ. վեցամյա
Ալեքսանդրը հռչակվել է Հայաստանի և Պարթևաստանի թագավոր, որոնք դեռ պետք է նվաճվեին։
Անտոնիոսի քաղաքականությունը պառակտեց եռապետությունը և նրա դեմ հանեց Հռոմի
հասարակական կարծիքը։ Սենատը պատերազմ հայտարարեց Կլեոպատրային։ Մ.թ.ա. 31-ին, Ակտիում
հրվանդանի մոտ, Օկտավիանոսը պարտության մատնեց Եգիպտոսի և Անտոնիոսի միացյալ
նավատորմը։ Օկտավիանոսի զորքերը, մտնելով Եգիպտոս, պաշարեցին Ալեքսանդրիան, ուր և
Անտոնիոսը ինքնասպանություն գործեց։

Contenu connexe

Tendances

հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքհայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքsargis_1979
 
Random 121116004515-phpapp02
Random 121116004515-phpapp02Random 121116004515-phpapp02
Random 121116004515-phpapp02Saro Iskenian
 
Արտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալներըԱրտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալներըmerop-onanyan
 
презентация1
презентация1презентация1
презентация1sargis_1979
 
Տիգրան մեծ
Տիգրան մեծՏիգրան մեծ
Տիգրան մեծErik Telunc
 
մշակույթ
մշակույթմշակույթ
մշակույթStellawinx
 
Հին Հայաստանի պետական կարգը: Բանակը
Հին Հայաստանի պետական կարգը: ԲանակըՀին Հայաստանի պետական կարգը: Բանակը
Հին Հայաստանի պետական կարգը: ԲանակըNazik Hovasapyan
 
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքհայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքsargis_1979
 
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքըԱրշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքըelladababayan
 

Tendances (19)

հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքհայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
 
Random 121116004515-phpapp02
Random 121116004515-phpapp02Random 121116004515-phpapp02
Random 121116004515-phpapp02
 
10-1
10-110-1
10-1
 
Artashes a
Artashes aArtashes a
Artashes a
 
Արտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալներըԱրտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալները
 
11 4
11 411 4
11 4
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
Tigran mec
Tigran mec Tigran mec
Tigran mec
 
Տիգրան մեծ
Տիգրան մեծՏիգրան մեծ
Տիգրան մեծ
 
Patm
PatmPatm
Patm
 
Ananan
AnananAnanan
Ananan
 
մշակույթ
մշակույթմշակույթ
մշակույթ
 
Haioc
HaiocHaioc
Haioc
 
Հին Հայաստանի պետական կարգը: Բանակը
Հին Հայաստանի պետական կարգը: ԲանակըՀին Հայաստանի պետական կարգը: Բանակը
Հին Հայաստանի պետական կարգը: Բանակը
 
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքհայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
 
Հռոմ
ՀռոմՀռոմ
Հռոմ
 
1811231254687
18112312546871811231254687
1811231254687
 
Hrom
Hrom Hrom
Hrom
 
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքըԱրշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
 

En vedette

բնական վառելանյութեր
բնական վառելանյութերբնական վառելանյութեր
բնական վառելանյութերValeri Balasyan
 
PIWeb apre la porta al tuo business online
PIWeb apre la porta al tuo business onlinePIWeb apre la porta al tuo business online
PIWeb apre la porta al tuo business onlinePIWeb
 
Healthcareusa24 slide 1
Healthcareusa24 slide 1Healthcareusa24 slide 1
Healthcareusa24 slide 1Nazmul Firoz
 
Beautyandfitness24
Beautyandfitness24Beautyandfitness24
Beautyandfitness24Nazmul Firoz
 
Healthcareusa24 slide 2
Healthcareusa24 slide 2Healthcareusa24 slide 2
Healthcareusa24 slide 2Nazmul Firoz
 
Come Utilizzare i Social Network per Trovare Clienti
Come Utilizzare i Social Network per Trovare ClientiCome Utilizzare i Social Network per Trovare Clienti
Come Utilizzare i Social Network per Trovare ClientiPIWeb
 
Free new-moviedownload.blogspot
Free new-moviedownload.blogspotFree new-moviedownload.blogspot
Free new-moviedownload.blogspotNazmul Firoz
 
PIWeb presentazione di FVisual e FBox
PIWeb presentazione di FVisual e FBoxPIWeb presentazione di FVisual e FBox
PIWeb presentazione di FVisual e FBoxPIWeb
 
Beautyandfitness24.com
Beautyandfitness24.comBeautyandfitness24.com
Beautyandfitness24.comNazmul Firoz
 
The leader we create
The leader we createThe leader we create
The leader we createVy Le
 
Temans company profile
Temans   company profileTemans   company profile
Temans company profilenovagrace88
 
Lույսի անդրադարձումը
Lույսի անդրադարձումըLույսի անդրադարձումը
Lույսի անդրադարձումըValeri Balasyan
 

En vedette (19)

բնական վառելանյութեր
բնական վառելանյութերբնական վառելանյութեր
բնական վառելանյութեր
 
PIWeb apre la porta al tuo business online
PIWeb apre la porta al tuo business onlinePIWeb apre la porta al tuo business online
PIWeb apre la porta al tuo business online
 
Healthcareusa24 slide 1
Healthcareusa24 slide 1Healthcareusa24 slide 1
Healthcareusa24 slide 1
 
Beautyandfitness24
Beautyandfitness24Beautyandfitness24
Beautyandfitness24
 
Fotos dolly
Fotos dollyFotos dolly
Fotos dolly
 
Healthcareusa24 slide 2
Healthcareusa24 slide 2Healthcareusa24 slide 2
Healthcareusa24 slide 2
 
C and s garage
C and s garageC and s garage
C and s garage
 
Come Utilizzare i Social Network per Trovare Clienti
Come Utilizzare i Social Network per Trovare ClientiCome Utilizzare i Social Network per Trovare Clienti
Come Utilizzare i Social Network per Trovare Clienti
 
Free new-moviedownload.blogspot
Free new-moviedownload.blogspotFree new-moviedownload.blogspot
Free new-moviedownload.blogspot
 
PIWeb presentazione di FVisual e FBox
PIWeb presentazione di FVisual e FBoxPIWeb presentazione di FVisual e FBox
PIWeb presentazione di FVisual e FBox
 
Ict powerpoint
Ict powerpointIct powerpoint
Ict powerpoint
 
Beautyandfitness24.com
Beautyandfitness24.comBeautyandfitness24.com
Beautyandfitness24.com
 
Ict powerpoint
Ict powerpointIct powerpoint
Ict powerpoint
 
The leader we create
The leader we createThe leader we create
The leader we create
 
Չղչիկներ
ՉղչիկներՉղչիկներ
Չղչիկներ
 
Temans company profile
Temans   company profileTemans   company profile
Temans company profile
 
Օքսիդ
ՕքսիդՕքսիդ
Օքսիդ
 
Lույսի անդրադարձումը
Lույսի անդրադարձումըLույսի անդրադարձումը
Lույսի անդրադարձումը
 
Բջիջ
ԲջիջԲջիջ
Բջիջ
 

Similaire à Առցանց կրթություն պատմություն

Տիգրան Մեծի աշխարհակալ պետությունը
Տիգրան Մեծի աշխարհակալ պետությունըՏիգրան Մեծի աշխարհակալ պետությունը
Տիգրան Մեծի աշխարհակալ պետությունըNazik Hovasapyan
 
աշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթաշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթganyan
 
տրդատ I (հետազոտական, պատմ.)
տրդատ I (հետազոտական, պատմ.)տրդատ I (հետազոտական, պատմ.)
տրդատ I (հետազոտական, պատմ.)susannachalikyan
 
Հին Սպարտա
Հին ՍպարտաՀին Սպարտա
Հին ՍպարտաErik Telunc
 
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքհայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքsargis_1979
 
Հուլիոս Կեսար
Հուլիոս ԿեսարՀուլիոս Կեսար
Հուլիոս Կեսարgexarvest
 
մշակույթ
մշակույթմշակույթ
մշակույթbombrman
 
Մեծ հայքի թագավորություն
Մեծ հայքի թագավորությունՄեծ հայքի թագավորություն
Մեծ հայքի թագավորությունAni Gareginyan
 
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոքՄեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոքNazik Hovasapyan
 
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոքՄեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոքNazik Hovasapyan
 

Similaire à Առցանց կրթություն պատմություն (16)

Tigran met
Tigran metTigran met
Tigran met
 
Ti gran mec
Ti gran mecTi gran mec
Ti gran mec
 
Տիգրան Մեծի աշխարհակալ պետությունը
Տիգրան Մեծի աշխարհակալ պետությունըՏիգրան Մեծի աշխարհակալ պետությունը
Տիգրան Մեծի աշխարհակալ պետությունը
 
տիգրան մեծի
տիգրան մեծիտիգրան մեծի
տիգրան մեծի
 
աշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթաշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթ
 
տրդատ I (հետազոտական, պատմ.)
տրդատ I (հետազոտական, պատմ.)տրդատ I (հետազոտական, պատմ.)
տրդատ I (հետազոտական, պատմ.)
 
Հին Սպարտա
Հին ՍպարտաՀին Սպարտա
Հին Սպարտա
 
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքհայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
 
Հուլիոս Կեսար
Հուլիոս ԿեսարՀուլիոս Կեսար
Հուլիոս Կեսար
 
Haioc
HaiocHaioc
Haioc
 
Haioc
HaiocHaioc
Haioc
 
մշակույթ
մշակույթմշակույթ
մշակույթ
 
Մեծ հայքի թագավորություն
Մեծ հայքի թագավորությունՄեծ հայքի թագավորություն
Մեծ հայքի թագավորություն
 
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոքՄեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոք
 
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոքՄեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոք
 
Կառլոս մեծ
Կառլոս մեծԿառլոս մեծ
Կառլոս մեծ
 

Plus de Valeri Balasyan

Plus de Valeri Balasyan (11)

Փաստեր թթվածնի մասին
Փաստեր թթվածնի մասինՓաստեր թթվածնի մասին
Փաստեր թթվածնի մասին
 
ереван
ереванереван
ереван
 
моя семья
моя семьямоя семья
моя семья
 
Моя будущая профессия
Моя будущая профессияМоя будущая профессия
Моя будущая профессия
 
Season
SeasonSeason
Season
 
7апрель
7апрель7апрель
7апрель
 
Весна
ВеснаВесна
Весна
 
Mоя будущая профессия
Mоя будущая профессияMоя будущая профессия
Mоя будущая профессия
 
English fruits
English fruitsEnglish fruits
English fruits
 
Я себастаци
Я себастациЯ себастаци
Я себастаци
 
Արքիմեդ
Արքիմեդ Արքիմեդ
Արքիմեդ
 

Առցանց կրթություն պատմություն

  • 2. Տիգրան Մեծը ( մ.թ.ա. 140թթ - մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին) Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։
  • 3. ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸՄ.թ.ա. 66 թվականի ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Մեծ Հայք։ Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման պատճառով։ Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Մեծ Հայքին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ։ Մեծ Հայքը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում, գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար։ Պոմպեոսը մ.թ.ա. 66 թվականի սեպտեմբերին մոտեցավ Արտաշատին և ճամբար դրեց քաղաքից ոչ հեռու։ Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները։ Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի։ Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք չտվեցին:Ընդհակառակը, նա հայտնվեց «խաղից դուրս» վիճակում։ Կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, ըստ որի՝ Մեծ Հայքը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից։ Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը։Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն։ Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո։ Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին։ Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից։ Մեծ Հայքը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։ Մեծ Հայքը պահպանեց իր լիակատար անկախությունը։ Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները։ Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևաստանի ուժեղացմանը։ Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին։ Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը։ Տենչալով Մեծ Հայքի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով։ Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը։ Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ։ Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ մ.թ.ա. 64 թվականին Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը։ Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը։ Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Մեծ Հայքի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին
  • 4. ՀՌՈՄԵԱԿԱՆ ՍԵՆԱՏ Ծերակույտ, Հին Հռոմում բարձրագույն պետական մարմին, ծագել է պատրիկյան տոհմերի ավագների (ծերակուտականների) խորհրդից՝ թագավորական ժամանակաշրջանի (մոտ մ. թ. ա. 6 դարում) վերջում, եղել թագավորին կից պետական խորհուրդ։ Հանրապետության ժամանակաշրջանում(մ. թ. ա. 5-րդ դար - 3 դարերին) պատրիկների դեմ պլեբեյների պայքարի ընթացքում Սենատի իշխանությունը սահմանափակվել է հօգուտ կոմիտիաների։ Մ. թ. ա. 3-րդ դար - 1 դարերին Սենատը նախապես քննարկում Էր կոմիտիաներում քվեարկման ենթակա օրինագծերը։ Նրան Էր վերապահվում ռազմական գործերի, արտաքին քաղաքականության, ֆինանսների և պետական ունեցվածքի բարձրագույն ղեկավարումը, կրոնական պաշտամունքների նկատմամբ վերահսկումը, արտակարգ դրություն սահմանելու իրավունքը և այլն։ Կայսրության շրջանում Սենատի իշխանությունը ավելի է սահմանափակվել։ Դիոկղետիանոսի օրոք (3-րդ դարի վերջ) Սենատը վերածվում է Հռոմի քաղաքային խորհրդի։ Կոստանդինի օրոք (4 դարի) Սենատ է հիմնադրվել Կոստանդնոպոլիսում՝ իրավունքներով հավասարեցված Հռոմի Սենատին։
  • 5. ՄԱՐԿՈՍ ԿՐԱՍՈՍ Մարկոս Լիկինիոս Կրասոս՝ մ. թ. ա. 115 Հռոմ - մ. թ. ա. 53, հունիսի 11, մ. թ. ա. 53 կամ հունիսի 12, մ. թ. ա. 53, Խառան, հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ, եռապետ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Մեծ հարստություն է կուտակել Սուլլայի պրոսկրիպցիաների ժամանակ։ 71-ին Գնեոս Պոմպեոսի հետ ճնշել է Սպարտակի ապստամբությունը։ 70-ին ընտրվել է կոնսուլ։ 60-ին Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը։ Մ.թ.ա. 55-ին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ, ստացել Ասորիքի կառավարումը։ Մ.թ.ա. 54-ին հարձակվել է Պարթևաստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու։ Հայոց արքա Արտավազդ Բ-ն Մեծ Հայքը հռոմեական և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կրասոսին, առաջարկել պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ Միջագետքի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կրասոսը։ Մերժելով այդ ծրագիրը՝ Կրասոսը մ.թ.ա. 53 թ. գարնանը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկ, անցնում է Հռոմի և Պարթևաստանի սահման հանդիսացող Եփրատ գետը՝ նախաձեռնելով Պարթևական արշավանքը։ 53 թ. հունիսի 9-ին Խառանի (ժամանակակից Ուրֆայի հարավում) մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են։ Ճակատամարտում զոհվում են Կրասոսը և նրա որդին, սպանվում է 20, 000 և գերի վերցվում մոտավորապես 10, 000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար։ Պարթևական զորավար Սուրենը Մեծ Հայքում գտնվող պարթևաց արքա Որոդես II-ին է ուղարկել Կրասոսի գլուխը, որը ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ։
  • 6. ՄԱՐԿՈՍ ԱՆՏՈՆԻՈՍ Մարկոս Անտոնիոս (հունվարի 17, մ. թ. ա. 83, Հռոմ - օգոստոսի 4, մ. թ. ա. 30, Ալեքսանդրիա), հռոմեական քաղաքական գործիչ, զորավար։ Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45-ի քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ.թ.ա. 43-ին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2- րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ Մ.թ.ա. 37-ին ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ, վարել ցոփ կյանք, եղել բռնակալ, մղել զավթողական պատերազմներ, ջանացել ստրկացնել Արևելքի երկրները։ Մ.թ.ա. 39-ին պարթևներից գրավել է Ասորիքը։ Մ.թ.ա. 36-ին Հայաստանի վրայով արշավանքի է դուրս եկել պարթևների դեմ և օգոստոսին, Ատրպատականի Պրաասպա քաղաքի մոտ ծանր պարտություն կրելով, վերադարձել է Եգիպտոս։ Մ.թ.ա 34-ին ներխուժել է Հայաստան, ուխտադրժորեն ձերբակալել Արտավազդ Բ-ին։ Հայոց թագավորը տարվել է Եգիպտոս և գլխատվել մ.թ.ա. 31-ին։ Անտոնիոսը կողոպտել է Երիզայում գտնվող Անահիտ աստվածահու մեհյանը՝ հափշտակելով նրա ոսկեձույլ արձանը։ Անտոնիոսը Կլեոպատրային և նրանից ունեցած զավակներին է նվիրել Արևելքի մի շարք երկրներ. վեցամյա Ալեքսանդրը հռչակվել է Հայաստանի և Պարթևաստանի թագավոր, որոնք դեռ պետք է նվաճվեին։ Անտոնիոսի քաղաքականությունը պառակտեց եռապետությունը և նրա դեմ հանեց Հռոմի հասարակական կարծիքը։ Սենատը պատերազմ հայտարարեց Կլեոպատրային։ Մ.թ.ա. 31-ին, Ակտիում հրվանդանի մոտ, Օկտավիանոսը պարտության մատնեց Եգիպտոսի և Անտոնիոսի միացյալ նավատորմը։ Օկտավիանոսի զորքերը, մտնելով Եգիպտոս, պաշարեցին Ալեքսանդրիան, ուր և Անտոնիոսը ինքնասպանություն գործեց։